Հիպերիոն (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հիպերիոն
Հիպերոն
Hyperion
ՀեղինակՖրիդրիխ Հյոլդեռլին
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրնամակագրական վեպ
Կազմված էերկու հատորից և չորս գրքից
Բնօրինակ լեզուգերմաներեն
Կերպար(ներ)Հիպերիոն
Էջեր169
ԵրկիրԳերմանիա
Հրատարակման տարեթիվ1797, 1799
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/hoelderl/hyperion/hyperion.html
 Hyperion (Hölderlin) Վիքիպահեստում

Հիպերիոն (գերմ.՝ Hyperion), գերմանացի ռոմանտիկ գրող Ֆրիդրիխ Հյոլդեռլինի նամակագրական վեպը՝ առաջին անգամ տպագրված 1797 (հատոր Ա) և 1799 (հատոր Բ) թվականներին։ Ամբողջական անունն է Hyperion oder Der Eremit in Griechenland (Հիպերիոն կամ Ճգնավորը Հունաստանում)։ Վեպի յուրաքանչյուր հատոր բաժանված է երկու գրքի, և յուրաքանչյուր երկրորդ գիրք պարունակում է բնաբան Սոփոկլեսի կողմից։ Երկը կազմված է Հիպերիոնի՝ իր ընկեր Բելլարմինին ուղղված նամակներից, ինչպես նաև մի քանի նամակներից՝ Հիպերիոնի և նրա սիրեցյալ Դիոտիմայի միջև՝ վեպի երկրորդ հատորում։ Դեպքերը տեղի են ունենում Հունաստանում, և վեպում արծարծվում են անտեսանելի ուժերի, կոնֆլիկտների, սիրո և հույսի թեմաները։ Վեպի սյուժեն սկսվում է անմիջապես Հիպերիոնի՝ Հունաստան վերադառնալուց հետո[1]։ Վեպը մանրամասնորեն նկարագրում է երիտասարդ հույների կյանքը, որոնք պայքարում են Հունաստանի անկախության համար։ Ծանոթագրություններից մեկում Հյոլդեռլինը հատուկ կերպով կապում է վեպի դեպքերը ռուսների՝ «նավատորմը Կղզեխումբ բերելու» հետ 1770 թվականին՝ հավանաբար մտցնելով վեպի դեպքերը Պելոպոնեսյան կամ Օռլովյան ընդվզման հետ[2]։

Թե՛ Բելլարմինի, թե՛ Դիոտիմայի կերպարները հետագայում հանդիպում են Հյոլդեռլինի պոեզիայում։

Երկը պարունակում է "Hyperions Schicksalslied" (Հիպերիոնի ճակատագրի երգը), որի հիման վրա Յոհաննես Բրահմսը 1869 թվականից 1871 թվականների ընթացքում ստեղծել է իր հայտնի Schicksalslied Op. 54-ը։

Իտալացի կոմպոզիտոր Լուիջի Նոնոն Հյոլդեռլինի այս երկից հատվածներ է ընդգրկել իր Fragmente-Stille, an Diotima գործում լարային քառյակի համար (1980 թվականին)՝ որպես ստեղծագործությունը կատարելիս լուռ «երգելու» նոթաշարի մաս։

1983 թվականին գերմանացի քանդակագործ Անգելա Լայխը ստեղծել է Հիպերիոն անունով քանդակ՝ ի պատիվ Հյոլդեռլինի վեպի գլխավոր հերոսի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hölderlin, Friedrich (2008). Hyperion. Brooklyn, New York: Archipelago Books. p. 231. ISBN 9780979333026.
  2. Hölderlin, Friedrich; Trans. Willard R. Trask (1965). Hyperion. New York: Frederick Ungar Publishing Co. p. 106.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիպերիոն (վեպ)» հոդվածին։