Jump to content

Հերման Հիրտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերման Հիրտ
Hermann Hirt
Ծնվել էդեկտեմբերի 19, 1865(1865-12-19)[1][2][3][…]
Մագդեբուրգ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն[4]
Մահացել էսեպտեմբերի 12, 1936(1936-09-12)[4][1][2][…] (70 տարեկան)
Գիսեն, Հեսսեն, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունլեզվաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Լայպցիգի համալսարան և Գիսենի համալսարան
Գործունեության ոլորտլեզվաբանություն
Ալմա մատերՖրայբուրգի համալսարան և Լայպցիգի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Պարգևներ
Hessian Order of Merit at ribbon
 Hermann Hirt Վիքիպահեստում

Հերման Հիրտ (դեկտեմբերի 19, 1865(1865-12-19)[1][2][3][…], Մագդեբուրգ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն[4] - սեպտեմբերի 12, 1936(1936-09-12)[4][1][2][…], Գիսեն, Հեսսեն, Գերմանիա), գերմանացի լեզվաբան։

Սովորել է Լայպցիգի և Ֆրայբուրգի համալսարաններում։ Լայպցիգի (1896 թ.-ից) և Գիսենի (1912-1936 թթ.) համալսարանների պրոֆեսոր։ Հիմնական աշխատությունները վերաբերում են հնդեվրոպական լեզվաբանությանը, մասնավորապես՝ հնդեվրոպական շեշտին, աբլաուտին։ Արժեքավոր է Հիրտի «Հնդգերմանական քերականություն»-ը (1921–1937 թթ.)։ Զբաղվել է հնդեվրոպական ժողովուրդների նախահայրենիքի և մշակույթի խնդիրներով։ Հիրտի աշխատանքները պարունակում են վիճելի գաղափարներ (օրինակ, նրա աբլաուտի տեսությունը, արմատի կառուցվածքը և այլն)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Հիրտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 427