Հիմնադրվել է արևմտյան սաքսերի կողմից, որպես Վալլիսյան շրջանի ամրապնդիչ կենտրոն Արևմտյան Մերսիայում։ Միջնադարում դարձել է եպիսկոպոսության գլխավոր կենտրոն։ Պատկանել է անմիջականորեն արքային,ով այստեղ դրամ էր հատում և իր վասսալներին շնորհում էր Հերերֆորդյան կոմսի տիտղոս։ 13-րդ դարից սկսած քաղաքը կորցնում է իր պաշտպանողական դերը և դառնում է թեթև արդյունաբերության կենտրոն։ 17-րդ դարի քաղաքացիական կռիվների ժամանակաշրջանում քաղաքը անցնում էր ձեռքից ձեռք։
Հերեֆորդի գլխավոր տեսարժան վայրը միջնադարյան տաճարն է, որը կառուցվել է մի քանի հարյուրամյակ՝ սկսած 12-րդ դարից։ Այն տուժել է 1786 թվականի փլուզումից և ամբողջությամբ վերականգնվել է 1908 թվականին։
Թանկարժեք է տաճարական գրադարանը, որում գրքերը ամրացված են ցուցափեղկերին շղթաներով։ Նրա գլխավոր հարստությունը միջնադարյան ամենամեծ քարտեզն է։ Տաճարին կից գործող դպրոցը հայտնի է 1384 թվականից։ Հասարակական կառույցներից հիշատակվում է մանածագործների գիլդիան (1621)։
Հերեֆորդում գտնվում է SAS[2] «Կրենդենհիլլ»-ի մարզումային բազան, ինչպես նաև տեղաբաշխված է SAS-ի 22-րդ գունդը։