Jump to content

Հեջ ֆոնդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեջ ֆոնդ (անգլ.՝ hedge- խոչընդոտների հաղթահարում, պաշտպանություն, ապահովագրություն, երաշխիք), ուղղված է առավելագույնի հասցնել եկամտաբերությունը ռիսկի դեպքում կամ նվազագույնի հասցնել ռիսկի գործոնը եկամտաբերության ժամանակ։ Իրենից ներկայացնում է ակտիվներ ներդրողների խորհուրդ, որը կառավարվում է մասնագետների կողմից ի շահ ներդրողների։ Նրանք օգտագործում են բարդ առևտրային ստրատեգիաներ (ռազմավարություն), որոնք հաճախ ներառում են կրեդիտային լծակներ, վաճառք առանց ծածկույթի կարճատև վաճառք և դրանց ածանցյալները։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեջ ֆոնդը հատուկ մասնավոր ներդրումային հիմնադրամ է՝ անսահմանափակ նորմատիվ կարգավորմամբ, կամ կարելի է ասել հակված է ավելի թույլ կառավարման, անհասանելի լայն շրջանակի անձանց համար, և կառավարվում է մասնագիտացված ներդրումային կառավարողների կողմից։ Աչքի է ընկնում հատուկ կառույցով, որն զբաղվում է ակտիվները կառավարողների վարձատրությամբ։

Ամերիկյան հեջ ֆոնդերն, ըստ օրենքի իրավունք ունեն սպասարկելու միայն մասնագիտացված ներդրողներին (անգլ.՝ qualified investors) սկզբնական ներդրումը պետք է լինի 5 մլն-ից ոչ պակաս (ԱՄՆ դոլար), մասնավոր ներդրողներինը 25 մլն դոլար (որակավորված ինստիտուցիոնալ ներդրողների համար)։ Անսահմանափակ նորմատիվ կարգավորումը նշանակում է անսահմանափակ ստրատեգիաներ (սահմանված առևտուր և սահմանված լծակներ)։ Մասնագիտացված հիմնադամները օֆշորային իրավասությունների ներքո առաջարկում են ավելի պարզեցված պայմաններ (ներդրումային կապիտալի համար 100000 դոլարից սկսած, սեփական կապիտալը կառավարող ընկերությունների համար չկան սահմանափակումներ։

Առաջին հեջ ֆոնդը ստեղծել է Ուինսլոու Ալֆրեդ Ջոնսը 1949 թվականին։ Նա մասնագիտությամբ սոցիոլոգ էր, գրել է ամերիկյան ամսագրերի համար հոդվածներ։ Գաղափարը՝ ներդրումների միջոցով գումար վաստակելու, առաջացավ այն ժամանակ, երբ աշխատում էր շուկայի տեխնիկական մոտեցումների մասին հոդվածի վրա Fortune ամսագիր համար։ 1949 թվականին ստեղծված A. W. Jones & Со ֆոնդում ներդրումներ էին կատարվում իր և ընկերների կողմից ոչ թե սեփական շահի, այլ ստանալու համար ապրելու միջոց, ինչպես նաև հնարավորություն՝ զբաղվելու սիրելի գործով։ Ջոնսը զբաղվել է սոցիալական խնդիրներով, մասնավորապես աղքատության վերաբերյալ։ Նրա ներդրումային քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ գնեց արժեթղթեր, որոնց գները կարող էին աճել,և միաժամանակ արժեթղթեր, որոնց գները իր կարծիքով պետք է որ ընկնեին (անգլ.՝ short selling)։ Սա կոչվում է իջեցնել ռիսկը։ Բացի այդ, նա գտավ արժեթղթերի հավանական բարձր աճը վերահսկելու եղանակը։

Ռազմավարությունը թվում էր թե շահեկան է․ 1960-1965 թթ․-ին կազմեց 325 %, 100 % ավելի քան ամենաեկամտաբեր բաժնետիրական ընկերությունները։ Տասը տարվա ընթացքում Ջոնսի ներդրումների արժեքը աճեց 670 %-ով։ Նրա դրույքը կազմեց շահույթի 20 %-ը։

Հաջողված ռազմավարությունը մեծ տարածում ստացավ․ 1968 թվականին ԱՄՆում արդեն կար 140 ներդրումային ընկերություն, որոնց «Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը» տեղափոխեց հեջ ֆոնդեր[1]։

Հեջ ֆոնդերը մեծ թափով զարգացան անցյալ դարի երկրորդ կեսին։ Այդ ժամանակ ներդրումային ինստիտուտների շարքերում հայտնվեցին նոր տեսակի ֆոնդեր, որոնք զբաղվում էին կանխագուշակելով տնտեսական և քաղաքական դեպքերը, և դրա հիման վրա ձևավորում էին իրենց ներդրումային պորտֆելը։

Ավելի հայտնի վայրը, որտեղ նույնպես հեջ ֆոնդերը մեծ տարածում ստացան, հանդիսանում է Լոնդոնը։ Հեջ ֆոնդերը կազմում են շուկայի 31 % ը, ապա ԱՄՆ է 27 % ով։

Հեջ ֆոնդերի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ աշխարհում կա ավելի քան 12000 հեջ ֆոնդ, որոնք կառավարում են մոտ 1,7 տրիլիոն դոլլար արժողությամբ ակտիվներ (մարտ, 2011 թ․)։

Լոնդոնի խոշոր ֆոնդերն են համարվում AHL[2] ն ($26 մլրդ) և GLG[3] ն ($30 մլրդ), որոնք գտնվում են Man Group plc.ի վերահսկողության տակ։ Կոնկրետ ֆոնդի վերահսկողության տակ գտնվող ակտիվների քանակը ճշտգրիտ գնահատելը, ոչ թե խմբերի (տվյալ դեպքում AHL и GLG), միանգամայն բարդ է ժամանակակից ֆոնդերի իրավաբանական կառույցների խճճված լինելու պատճառով։

Հայտնի հեջ ֆոնդերից է նաև Quantumը (Ջորջ Սորոս

Հիպոթեկային ճգնաժամը ԱՄՆում (2007 թ․) արդյունք էր մեծ թվով չվճարված հիպոթեկային վարկերի, որն իջեցրեց համաշխարհային ֆոնդային ինդեքսը 20 % ի։ Հեջ ֆոնդերի աշխատանքի մեխանիզմը տվյալ ժամանակաշրջանի համար մանրամասնորեն ներկայացված են Մայքլ Լուիսի բեսթսելլերում (2010 թ․)` «Նվազեցման մեծ խաղ։ Ֆինանսական աղետի գաղտնի զսպանակները»[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Дрейфус, Барбара, 2015, էջ 84
  2. «AHL». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  3. «GLG». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  4. (The Big Short: Inside the Doomsday Machine)։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլանդիա։ հեջ ֆոնդերը մաքրեցին մեր տնտեսությունը