Ներդրումային պորտֆել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ներդրումային պորտֆել՝ իրենից ներկայացնում է իրական և ֆինանսական ներդրումային գործիքների հավաքածու, որի նպատակը կազմակերպության ներդրումների կառավարման հիմնական նպատակի իրագործումն է։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներդրումային պորտֆելը ներառում է մի քանի առանձին պորտֆելներ, որոնք իրարից տարբերվում են ներդրման օբյեկտով և կառավարման մեթոդով։ Սովորաբար առանձնացվում են այդպիսի 3 պորտֆելներ.

  • իրական ներդրումների պորտֆել
  • ֆինանսական ներդրումների պորտֆել
  • այլ ֆինանսական ներդրումներ

Իրական ներդրումներն ուղղված են կազմակերպության աճին, զարգացմանը և արդյունավետության բարձրացմանը։ Ֆինանսական և այլ ֆինանսական ներդրումները ուղղված են կազմակերպության եկամտաբերության մակարդակի բարձրացմանը, շուկայում կայուն տեղի հաստատմանը, այլ կազմակերպությունների կառավարման լծակների ձեռքբերմանը։ Ներդրումային եկամտի ձևավորման հիմնական նպատակի առանձնացվում են երկու տիպի ներդրումային պոտֆելներ՝

  • եկամտի պորտֆել
  • աճի պորտֆել

Տնտեսական ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտֆելը բնութագրող հիմնական տնտեսական ցուցանիշներ են դիտարկվում՝

  • եկամտաբերություն
  • ռիսկեր

Այս երկու ցուցանիշները փոխադարձաբար պայմանավորում են միմյանց, եթե պորտֆելին բնորոշ է բարձր եկամտաբերությունը, ապա այն անշուշտ ուղեկցվում է նաև ռիսկերի բարձր մակարդակով, և ընդհակառակը՝ ցածր ռիսկեր ունեցող պորտֆելը դրա սեփականատիրոջը բերում է համեմատաբար փոքր եկամուտներ։

Սկզբունքներ և առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներդրումային պորտֆելի ձևավորման հիմնական սկզբունքներն են.

  • կազմակերպության ներդրումային ռազմավարության իրագործումը
  • փաստացի ներդրումային ռեսուրսներին համապատասխան պորտֆելի ստեղծումը
  • եկամուտների և ռիսկերի ռացիոնալ հարաբերակցության ապահովում
  • ռացիոնալ ներդրումային նախագծերի ընտրությունը՝ հիմքում դնելով արդյունավետության չափանիշը
  • ներդրումային ռեսուրսների ռացիոնալ բաշխվածության ապահովում
  • ներդրումային պորտֆելի արդյունավետության պարբերաբար գնահատում
  • ներդրումային պորտֆելի կառավարելիության բարձր մակարդակի ապահովում։

Ձևավորման փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փուլերը հինգն են.

  • Պորտֆելային ռազմավարության ընտրություն և պորտֆելի տիպի ընտրություն
  • Ֆինանսական գործիքների ներդրումային որակների գնահատում
  • Ֆինանսական գործիքների ընտրություն և պորտֆելի ձևավորում
  • Պորտֆելի օպտիմալացում
  • Ներդրումային պորտֆելը բնութագրող հիմնական ցուցանիշների գնահատում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А.М. Литовских - ФИНАНСОВЫЙ МЕНЕДЖМЕНТ
  • Кузнецова Н.В. - Управление рисками։ Учебное пособие
  • Յու. Սուվարյան - Մենեջմենթ