Հենրիկ Գրիգորի Բախչինյան (փետրվարի 17, 1948(1948-02-17), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, թարգմանիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1989)։ Հայաստանի գրողների միության անդամ (2003)։ ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի գիտաշխատող (1970)։ ԳԱԹ-ի տնօրեն (1992)։
Հենրիկ Բախչինյանը ծնվել է 1948 թվականին Թբիլիսիում։ 1963 թվականին «Սովետական Վրաստան» օրաթերթում տպագրվել է առաջին բանաստեղծությունը։ 1965-1970 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժնում, 1970-1973 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1970-2006 թվականներին աշխատել է նույն ինստիտուտի հայոց հին և միջնադարյան գրականության բաժնում։ 1974 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հայկական ձեռագրերի հիշատակարաններ» թեմայով, 1989 թվականին՝ դոկտորական ատենախոսություն՝ «Սայաթ-Նովա. կյանքը և գործը» թեմայով։ Երկերից են նաև՝ «Հայ միջնադարյան գրականություն. Համառոտ պատմություն» (համահեղինակներ՝ Վ. Նալբանդյան, Վ. Ներսիսյան, 1986), «XVII-XVIII դարերի հայ գրականությունը» (1999), «Դրվագներ ֆրանսիական գրականության պատմության» (2004), «15-րդ դարի հայ գրականությունը» (2004), «Հայ միջնադարեան գրականություն» (2006), «Սայաթ-Նովա։ Կյանքը և գործը» (2010), «Շարականի գրապատմական ուղին» (2012)։ 1976-1980 թվականներին եղել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գրական մասի վարիչը։ 1981-1983 թվականներին Երևանի պետական համալսարանում դասավանդել է ֆրանսիական միջնադարյան գրականություն։ 1992-2011 թվականներին եղել է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենը։ 1995 և 2005 թվականներին ՀՀ Ֆրանսիայի դեսպանատան կողմից գործուղվել է Փարիզ՝ մասնակցելու ֆրանսերենի թարգմանիչներ հատուկ ծրագրին։ 2003 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է։ Զբաղվում է նաև թարգմանչական աշխատանքով։ 1975-1999 թվականներին կազմել և տպագրել է մեկ տասնյակից ավելի թարգմանական գրքեր[1]։
Նրա աշխատասիրությամբ հրատարակվել են Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթեւ, «Օրհներգեր» (2010), Մովսէս Խորենացի, Ստեփանոս Սիւնեցի, Յովհան Մանդակունի, «Օրհներգեր» (2011), Ներսէս Շնորհալի, «Ժամերգեր» (2012), «Օրհներգեր. 7-11-րդ դարեր» (2013) ուսումնասիրությունները (բոլորն էլ՝ գրաբար և աշխարհաբար, Երևան, «Սարգիս Խաչենց» հրատարակչություն)։
Հայկական ձեռագրերի հիշատակարաններ, Երևան, 1980, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 126 էջ[3]։
Հայ միջնադարյան գրականություն. Համառոտ պատմություն (համահեղինակներ՝ Վ. Ս. Նալբանդյան, Վ. Ս. Ներսիսյան), Երևան, 1986, «Սովետական գրող», 168 էջ (133-162 էջերը)։ (Նույնը ռուսերեն և ֆրանսերեն)։
Սայաթ-Նովա. Կյանքը և գործը, Երևան, 1988, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 359 էջ։
Հայ գրականություն (հին և միջնադարյան շրջան)։ Դասագիրք 9-րդ դասարանի համար (համահեղինակ՝ Ս. Սարինյան), Երևան, 1993, «Լույս», 351 էջ։
Հայ գրականություն։ Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-10-րդ դասարանի համար։ Լույս, 1993, 318 էջ[4]։
17–18-րդ դարերի հայ գրականությունը, Երևան, 1999, «Լույս», 344 էջ։
Պաղտասար Դպիր։ (Ուսումնասիրություն և բնագրեր)։ ԳԱԹ հրատարակչություն, 1999, 174 էջ[5]։
Հայ գրականություն (հին և միջնադարյան շրջան)։ Դասագիրք 9-րդ դասարանի համար (համահեղինակներ՝ Ս. Սարինյան, Հր. Թամրազյան), Երևան, 2000, «Լույս», 168 էջ։
Դրվագներ ֆրանսիական գրականության պատմության, Երևան, 2004, Երևանի համալս. հրատ., 307 էջ[6]։
15-րդ դարի հայ գրականությունը, Երևան, 2004, «Գիտություն», 222 էջ։
Հայ գրականություն-9։ Դասագիրք հանրակրթ. դպր. 9-րդ դաս. համար։ Լույս, 2004, 168 էջ[7]։
Հայ գրականություն (հին և միջնադարյան շրջան)։ Դասագիրք 9-րդ դասարանի համար (համահեղինակներ՝ Ս. Սարինյան, Հր. Թամրազյան), Երևան, 2005, «Լույս», 168 էջ։
Հայ միջնադարեան գրականութիւն, Երևան, 2006, հեղինակային հրատարակչություն, 232 էջ։
Սայաթ-Նովա։ Վրացերեն և թուրքերեն խաղեր։ Ընտրանի։ Էդիտ պրինտ հրատարակչություն, 2010[8]։
Սայաթ-Նովա։ Կյանքը և գործը, Երևան, Էդիթ Պրինտ, 2010, 96 էջ[9]։
Շարականի գրապատմական ուղին, Երևան, 2012, «Ամարաս», 354 էջ[10]։
Սայաթ-Նովայի բանաստեղծական ժառանգությունը, Երևան, «Նարեկացի արվեստի միություն», 2016։
Ներսես Շնորհալի, Ժամերգեր, Երևան, «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո», 2020։
Շառլ Բոդլեր, Փոքրիկ արձակ պոեմներ. փարիզյան մելամաղձ, Երևան, 1975, «Հայաստան», 168 էջ։
Նիկոլա Բուալո, Քերթողական արվեստ, Երևան, 1980, «Սովետական գրող», 180 էջ։
Ֆրանսիական կլասիցիզմ (Կազմող, նաև գրքում տեղ գտած Մոլիերի «Միզանտրոպ», Կոռնեյլի «Սիդ» և Բուալոյի «Քերթողական արվեստ» ստեղծագործությունների թարգմանությունների հեղինակ), Երևան, 1982, Երևանի համալս. հրատ., 464 էջ։
Ֆրանսիական պոեզիա (Կազմող, «Հոգևոր բանաստեղծություն» և «Ասպետական քնարերգություն» բաժինների, ինչպես նաև 7 հեղինակներից կատարած տարբեր ստեղծագործությունների թարգմանությունների հեղինակ), Երևան, 1984, Երևանի համալս. հրատ., 480 էջ։
Շառլ Բոդլեր, Չարի ծաղիկներ, Երևան, 1990, Երևանի համալս. հրատ., 368 էջ։
Արթուր Ռեմբո, Բանաստեղծություններ (գրքում տեղ են գտել նաև Հ. Բախչինյանի թարգմանությունները), Երևան, 1991, «Ապոլոն» հրատ., 192 էջ։
Դենի Դիդրո, Սալոններ, Երևան, 1994, «Սարգիս Խաչենց» հրատ., 258 էջ։
Պոլ Վեռլեն, Ընտիր բանաստեղծություններ, Երևան, 1995, «Ապոլոն» հրատ., 204 էջ։
Պոլ Վեռլեն, Բանաստեղծություններ, Երևան, 1995, «Առերեսում-Անի» հրատ., 32 էջ։
Ռոլանդի երգը, Երևան, 1995, «Սարգիս Խաչենց» հրատ., 234 էջ։
Վիկտոր Հյուգո, Արքան զվարճանում է, Երևան, 1998, «Սարգիս Խաչենց» հրատ., 228 էջ։
Ս. Դ. Արտամոնով, 17–18-րդ դդ. արտասահմանյան գրականության պատմություն (դասագիրք բուհերի բանասիրական ֆակուլտետների ուսանողների համար), Երևան, 1986, Երևանի համալս. հրատ., 600 էջ։
Ուելլեք Ռընե, Ուորրեն Օսթին, Գրականության տեսություն (համաթարգմանիչ), Երևան, 2008, «Սարգիս Խաչենց–ՓՐԻՆԹԻՆՖՈ» հրատ., 514էջ։