Հենրի Հոլթ
Հենրի Հոլթ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1840[1][2] |
Ծննդավայր | Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[1] |
Մահացել է | փետրվարի 13, 1926[1][2] (86 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Գրին-Վուդ գերզմանոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Եյլի համալսարան և Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ |
Երկեր | Henry Holt and Company |
Մասնագիտություն | վիպասան |
Երեխաներ | Ուինիֆրեդ Հոլթ |
Henry Holt (publisher) Վիքիպահեստում |
Հենրի Գարտֆ Հոլթ (հունվարի 3, 1840[1][2], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[1] - փետրվարի 13, 1926[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրքերի հեղինակ և հրատարակիչ։
Կյանք և ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրի Հոլթը ծնվել է Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում,1840 թվականի հունվարի 3-ին[3]։ Նա ավարտել է Յեյլի համալսարանը 1862 թվականին[3]։ Կոլումբիայի իրավաբանական դպրոցում սովորելուց մեկ տարի անց նա ամուսնացավ Մերի Ֆլորենս Ուեսթի հետ և թողեց դպրոցը աշխատանքի համար[3]։
Նա միացավ Ֆրեդերիկ Լեյպոլդտի հրատարակչական ընկերությանը 1866 թվականին, որը 1873 թվականին դարձավ «Հենրի Հոլթ և Ընկերություն»։ Հոլթի ընկերությունը կենտրոնացած էր հրատարակության վրա և չէր զբաղվում գրքերի մանրածախ վաճառքով։ Նա ընկերությունում շարունակել է իր ակտիվ գործունեությունը մինչև 1916 թվականը[3]։
Կնոջ մահից յոթ տարի անց նա ամուսնացավ Ֆլորենս Թեյբերի հետ։ Հոլթն ուներ 3 որդի և 3 դուստր։ Նրա որդին՝ Ռոլանդ Հոլթը, ամուսնացավ հայտնի դրամատուրգ Կոնստանս Դ'Արսի Մաքեյի հետ[4]։ 1905 թվականին Հենրի Հոլթի դուստրերը՝ Էդիթը և Ուինիֆրեդը, հիմնադրել են կույրերի համար նախատեսված Նյու Յորքի ասոցիացիան, որն այժմ հայտնի է որպես «Միջազգային փարոս» անվանմամբ։ Էդիթը շարունակում էր ակտիվորեն զբաղվել իր բարեգործությամբ, որը կույր մարդկանց հնարավորություն էր տալիս կատարելու պետքական աշխատանք։ Ի պատասխան քննադատների՝ նա գրեց. «Ոմանք այնքան հեռու էին գնում ասելով, որ անգթություն կլիներ հիվանդության բեռին ավելացնել նաև աշխատանքի բեռը, կարծես գործազուրկ լինելը հասարակ մահկանացուին տրված ամենածանր բեռը չէ, որը ստիպված է տանել»։
1914 թվականին Հոլթը հիմնադրել է «Հասարակական գրախոսություն»-ը, որն ավելի ուշ վերանվանվել է «Անկուսակցական գրախոսություն», իսկ 1920թվականին լիովին դադարեցրել տպագրումը[3]։
Հոլթը նաև հեղինակել է վեպեր։ Թե՛ «Կալիր»-ը (1892), և թե՛ «Սթարմսի։ Մարդն ու մարդը»-ը (1905) սկզբում հրատարակվեցին անանուն կերպով, հետագայում վերահրատարակվեցին արդեն իսկ իր անվան ներքո։ Նյու Յորք Թայմսը նկարագրեց դրանք այսպես. «Սթարմսիում մերօրյա տնտեսական խնդիրներին մոտենում են հետաքրքիր ձևով։ Դրանում շեշտադրված է «սոցիալական ծառայության» տեսությունը և առկա են բազմաթիվ երգիծական մոտեցումներ։ Մյուս նովելի՝ Կալիրի, ստեղծագործական մտահորիզոնը շատ ավելի ընդգրկուն է[3]։
Հոլթը ծառայել է Պարզեցված ուղղագրության խորհրդում, եղել է դրա նախագահը և այն մարդը, որին խորհրդի հիմնադիր բարերար Էնդրյու Կարնեգին 1915 թվականի փետրվարի 25-ին գրված իր նամակն է հասցեագրել՝ դժգոհելով խորհրդի առաջընթացից, ասելով խորհրդի մասին՝ «Ավելի անպետք մարդկանց խումբ երբեք ոտք չի դրել այս միավորում՝ դատելով նրանց թողած ազդեցությունից»[5]։
1923 թվականին Հոլթը հրատարակել է իր ինքնակենսագրական գիրքը ՝ «Ութսունամյա խմբագրի շաղակրատումը» վերնագրով[6]։
Նա մահացել է 1926 թվականի փետրվարի 13-ին՝ Նյու Յորքի իր տանը։ Թաղվել է Գրին-Վուդ գերեզմանատանը[3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեղարվեստական՝
- Կալիր (1892)
- Սթարմսի։ Մարդն ու մարդը (1905)
- Տափաստանի գայլը (1926)
- Ոչ գեղարվեստական՝
- Զրույցներ քաղաքացիական հասարակության մասին (1901)
- Տիեզերական հարաբերությունների մասին (1914)
- Ութսունամյա խմբագրի շաղակրատումը(1923)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Henry Holt, Garrulities Of An Octogenarian Editor. With Other Essays Somewhat Biographical and Autobiographical, Boston and New York: Houghton Mifflin Company, 1923.
- Charles A. Madison, The Owl Among Colophons: Henry Holt as Publisher and Editor, New York: Holt, Rinehart and Winston, 1966.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brief biography
- ( ("Henry Holt" OR "Holt, Henry") AND "1840-1926" )}}
- Henry Holt autograph letter Արխիվացված 2016-03-12 Wayback Machine
- Holt & Co. history (abstract)
- American literature is going to the dogs; it is the fault of magazines, says Henry Holt, who laments their exploitation of names and accuses government of unduly favoring them. New York Times, January 9, 1916.
- New York Times Article - Residence of Holt
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #116968923 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 "«Henry Holt, Novelist.; The Well-Known Publisher the Author of 'Sturmsee' and 'Calmire.'». The New York Times. 1906 թ․ մարտի 1.
- ↑ Davis, Brook M. «Mackay, Constance D'Arcy». American National Biography Online. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Carnegie, Andrew. "My views about Improved Spelling 1906-1915", Columbia University, Brander Matthews' Manuscript Collection, 893
- ↑ Kessinger Publishing, 2005, 1-4179-1813-6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Հոլթ» հոդվածին։ |
|
- Հունվարի 3 ծնունդներ
- 1840 ծնունդներ
- Բալթիմոր քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 13 մահեր
- 1926 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի հրատարակիչներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ