Հենրի Հոլթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հենրի Հոլթ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 3, 1840(1840-01-03)
ԾննդավայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[1]
Մահացել էփետրվարի 13, 1926(1926-02-13) (86 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԳրին-Վուդ գերզմանոց
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ԿրթությունԵյլի համալսարան և Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ
Մասնագիտությունվիպասան
ԵրեխաներWinifred Holt?
Commons-logo.svg Henry Holt (publisher) Վիքիպահեստում

Հենրի Գարտֆ Հոլթ (հունվարի 3, 1840(1840-01-03), Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[1] - փետրվարի 13, 1926(1926-02-13), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրքերի հեղինակ և հրատարակիչ։

Կյանք և ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրին-Վուդ գերեզմանատանը Հենրի Հոլթի դամբարանի մուտքը։ Բրուքլին, Նյու Յորք

Հենրի Հոլթը ծնվել է Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում,1840 թվականի հունվարի 3-ին[2]։ Նա ավարտել է Յեյլի համալսարանը 1862 թվականին[2]։ Կոլումբիայի իրավաբանական դպրոցում սովորելուց մեկ տարի անց նա ամուսնացավ Մերի Ֆլորենս Ուեսթի հետ և թողեց դպրոցը աշխատանքի համար[2]։

Նա միացավ Ֆրեդերիկ Լեյպոլդտի հրատարակչական ընկերությանը 1866 թվականին, որը 1873 թվականին դարձավ «Հենրի Հոլթ և Ընկերություն»։ Հոլթի ընկերությունը կենտրոնացած էր հրատարակության վրա և չէր զբաղվում գրքերի մանրածախ վաճառքով։ Նա ընկերությունում շարունակել է իր ակտիվ գործունեությունը մինչև 1916 թվականը[2]։

Կնոջ մահից յոթ տարի անց նա ամուսնացավ Ֆլորենս Թեյբերի հետ։ Հոլթն ուներ 3 որդի և 3 դուստր։ Նրա որդին՝ Ռոլանդ Հոլթը, ամուսնացավ հայտնի դրամատուրգ Կոնստանս Դ'Արսի Մաքեյի հետ[3]։ 1905 թվականին Հենրի Հոլթի դուստրերը՝ Էդիթը և Ուինիֆրեդը, հիմնադրել են կույրերի համար նախատեսված Նյու Յորքի ասոցիացիան, որն այժմ հայտնի է որպես «Միջազգային փարոս» անվանմամբ։ Էդիթը շարունակում էր ակտիվորեն զբաղվել իր բարեգործությամբ, որը կույր մարդկանց հնարավորություն էր տալիս կատարելու պետքական աշխատանք։ Ի պատասխան քննադատների՝ նա գրեց. «Ոմանք այնքան հեռու էին գնում ասելով, որ անգթություն կլիներ հիվանդության բեռին ավելացնել նաև աշխատանքի բեռը, կարծես գործազուրկ լինելը հասարակ մահկանացուին տրված ամենածանր բեռը չէ, որը ստիպված է տանել»։

1914 թվականին Հոլթը հիմնադրել է «Հասարակական գրախոսություն»-ը, որն ավելի ուշ վերանվանվել է «Անկուսակցական գրախոսություն», իսկ 1920թվականին լիովին դադարեցրել տպագրումը[2]։

Հոլթը նաև հեղինակել է վեպեր։ Թե՛ «Կալիր»-ը (1892), և թե՛ «Սթարմսի։ Մարդն ու մարդը»-ը (1905) սկզբում հրատարակվեցին անանուն կերպով, հետագայում վերահրատարակվեցին արդեն իսկ իր անվան ներքո։ Նյու Յորք Թայմսը նկարագրեց դրանք այսպես. «Սթարմսիում մերօրյա տնտեսական խնդիրներին մոտենում են հետաքրքիր ձևով։ Դրանում շեշտադրված է «սոցիալական ծառայության» տեսությունը և առկա են բազմաթիվ երգիծական մոտեցումներ։ Մյուս նովելի՝ Կալիրի, ստեղծագործական մտահորիզոնը շատ ավելի ընդգրկուն է[2]։

Հոլթը ծառայել է Պարզեցված ուղղագրության խորհրդում, եղել է դրա նախագահը և այն մարդը, որին խորհրդի հիմնադիր բարերար Էնդրյու Կարնեգին 1915 թվականի փետրվարի 25-ին գրված իր նամակն է հասցեագրել՝ դժգոհելով խորհրդի առաջընթացից, ասելով խորհրդի մասին՝ «Ավելի անպետք մարդկանց խումբ երբեք ոտք չի դրել այս միավորում՝ դատելով նրանց թողած ազդեցությունից»[4]։

1923 թվականին Հոլթը հրատարակել է իր ինքնակենսագրական գիրքը ՝ «Ութսունամյա խմբագրի շաղակրատումը» վերնագրով[5]։

Նա մահացել է 1926 թվականի փետրվարի 13-ին՝ Նյու Յորքի իր տանը։ Թաղվել է Գրին-Վուդ գերեզմանատանը[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեղարվեստական՝
    • Կալիր (1892)
    • Սթարմսի։ Մարդն ու մարդը (1905)
    • Տափաստանի գայլը (1926)
  • Ոչ գեղարվեստական՝
    • Զրույցներ քաղաքացիական հասարակության մասին (1901)
    • Տիեզերական հարաբերությունների մասին (1914)
    • Ութսունամյա խմբագրի շաղակրատումը(1923)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Henry Holt, Garrulities Of An Octogenarian Editor. With Other Essays Somewhat Biographical and Autobiographical, Boston and New York: Houghton Mifflin Company, 1923.
  • Charles A. Madison, The Owl Among Colophons: Henry Holt as Publisher and Editor, New York: Holt, Rinehart and Winston, 1966.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #116968923 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 "«Henry Holt, Novelist.; The Well-Known Publisher the Author of 'Sturmsee' and 'Calmire.'»։ The New York Times։ March 1, 1906 
  3. Davis Brook M.։ «Mackay, Constance D’Arcy»։ American National Biography Online։ Վերցված է 11 January 2015 
  4. Carnegie, Andrew. "My views about Improved Spelling 1906-1915", Columbia University, Brander Matthews' Manuscript Collection, 893
  5. Kessinger Publishing, 2005, 1-4179-1813-6