Հեյդար մզկիթ
Հեյդար մզկիթ Heydər məscidi | |
---|---|
Տեսակ | մզկիթ |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Բաքու, Բինեկեդի շրջան, Ադրբեջան |
Կառուցման սկիզբ | 2012 |
Կառուցման ավարտ | 2014[1] |
Ճյուղ/ավանդույթ | իսլամ |
Հիմնադիր | Իլհամ Ալիև |
Անվանված է | Հեյդար Ալիև |
Ճարտարապետություն | |
Ճարտարապետ | Adalet Mammadov? |
Ոճ | Շիրվան-Ապշերոնի դպրոց |
Հեյդար մզկիթ (ադրբ.՝ Heydər Məscidi), մզկիթ Բաքվում, որը կառուցվել է 2013-2014 թվականներին, Իլհամ Ալիևի կողմից։ Հեյդար մզկիթը գտնվում է Բաքվի Բինագադի շրջանում։ Մզկիթը կոչված է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մզկիթը բացվել է 2014 թվականի դեկտեմբերի 26-ին[2]։ Մզկիթը կառուցվել է 12.000 մ² տարածքով։ Մզկիթի շինարարությունը պատկանում է Շիրվան-Աբշերոն ճարտարապետական դպրոցի։ Մզկիթն ունի 4 մինարեթ, որոնցից յուրաքանչյուրի բարձրությունը կազմում է 72 մետր, 9 մեծ ու փոքր գմբեթ, որոնցից գլխավորի բարձրությունը կազմում է 36 մետր։ Մզկիթի ընդհանուր բարձրությունը կազմում է 81 մետր։ Մզկիթի շինարարությունը մեկնարկել է 2012 թվականի վերջին։ Մզկիթի տարածքը կազմում է 4000 քառակուսի մետր։ Աղոթելու հարթակի տարածքը կազմում է 900 քառակուսի մետր, իսկ կանանց համար նախատեսված սրահի տարածքը՝ 350 քառակուսի մետր[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հեյդար մզկիթ
-
Հեյդար մզկիթ
-
Հեյդար մզկիթ