Հեյդար մզկիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հեյդար մզկիթ
Heydər məscidi
Heydər məscidinin uzaqdan görünüşü.JPG
Տեսակմզկիթ
ԵրկիրFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Բաքու, Բինեկեդի շրջան, Ադրբեջան
Կառուցման սկիզբ2012
Կառուցման ավարտ2014[1]
Ճյուղ/ավանդույթիսլամ
ՀիմնադիրԻլհամ Ալիև
Անվանված էՀեյդար Ալիև
Ճարտարապետություն
ՈճՇիրվան-Ապշերոնի դպրոց
Կոորդինատներ: 40°25′45.000000101204″ հս․ լ. 49°49′28.000000098392″ ավ. ե. / 40.42916666669477621° հս․. լ. 49.82444444447177290° ավ. ե. / 40.42916666669477621; 49.82444444447177290

Հեյդար մզկիթ (ադրբ.՝ Heydər Məscidi), մզկիթ Բաքվում, որը կառուցվել է 2013-2014 թվականներին, Իլհամ Ալիևի կողմից: Հեյդար մզկիթը գտնվում է Բաքվի Բինագադի շրջանում: Մզկիթը կոչված է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մզկիթը բացվել է 2014 թվականի դեկտեմբերի 26-ին [2]: Մզկիթը կառուցվել է 12.000 մ² տարածքով: Մզկիթի շինարարությունը պատկանում է Շիրվան-Աբշերոն ճարտարապետական դպրոցի: Մզկիթն ունի 4 մինարեթ, որոնցից յուրաքանչյուրի բարձրությունը կազմում է 72 մետր, 9 մեծ ու փոքր գմբեթ, որոնցից գլխավորի բարձրությունը կազմում է 36 մետր: Մզկիթի ընդհանուր բարձրությունը կազմում է 81 մետր: Մզկիթի շինարարությունը մեկնարկել է 2012 թվականի վերջին: Մզկիթի տարածքը կազմում է 4000 քառակուսի մետր: Աղոթելու հարթակի տարածքը կազմում է 900 քառակուսի մետր, իսկ կանանց համար նախատեսված սրահի տարածքը՝ 350 քառակուսի մետր[3]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]