Հարստության հարկ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հարստության հարկ (անգլերեն՝ wealth tax), սեփականության հարկի տարատեսակ։ Գործում է մի շարք երկրներում (Ավստրիա, Դանիա, Հնդկաստան, Իռլանդիա, Իսպանիա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ֆինլանդիա)։ Հարստության հարկը, որպես կանոն, տեղական հարկ է, որով հարկվում է զուտ եկամուտը։ Ունեցվածքը գնահատվում է շուկայական արժեքով։ Հարստության հարկ չի գանձվում ավտոմոբիլներից և տրանսպորտի այլ միջոցներից, պատենտներից, հեղինակային իրավունքներից, կահույքից, տնային գույքից, արվեստի ստեղծագործություններից, գրքերի, դրոշմանիշների մասնավոր հավաքածուներից, աննուիտետներից (պետական փոխառության տեսակ, գերմ. Annuitat)։