Հարսնացու (Սպանել Բիլին)
Բեատրիքս Կիդո «Հարսնացու» | |
---|---|
Հարսնացուն «Սպանել Բիլին։ Մաս 1»-ում | |
Առաջին անգամ հայտնվել է | «Սպանել Բիլին։ Մաս 1» (2003) |
Վերջին անգամ հայտնվել է | «Սպանել Բիլին։ Մաս 2» (2004) |
Ստեղծող | Քվենտին Տարանտինո Ումա Տուրման |
Տեղեկություններ | |
Մականուն(ներ) | Սև մամբա |
Սեռ | Իգական |
Մասնագիտություն | Մարդասպան |
Երեխաներ | Բիբի (դուստր) |
Ազգություն | Ամերիկացի |
Բեատրիքս «Հարսնացու» Կիդո (Սև մամբա), Քվենտին Տարանտինոյի «Սպանել Բիլին։ Մաս 1» (2003) և «Սպանել Բիլին։ Մաս 2» (2004) մարտարվեստ ֆիլմերի պրոտագոնիստ։ Դերը կերտում է Ումա Տուրմանը։ 2010 թվականին «Entertainment Weekly»-ը Հարսնացուին անվանել է վերջին 20 տարում 99-րդ լավագույն կերպարը, իսկ 2015 թվականին «Empire» ամսագիրը անվանել է նրան բոլոր ժամանակների ֆիլմերի 23-րդ լավագույն կերպարը։
«Սպանել Բիլին»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակին Հարսնացուն բարձրակարգ մարդասպաններ՝ «Մահաբեր իժեր» խմբավորման անդամն էր։ Նրա ուսուցիչը եղել է մարտարվեստի վարպետ Պեյ Մեյը։ Նա դառնում է իր ղեկավար Բիլի աջ ձեռքը և սիրելին, ինչը առաջացնում է Մահաբեր իժերի մեկ այլ անդամի՝ Էլ Դրայվերի խանդը։ Երբ Հարսնացուն իմանում է, որ հղի է Բիլից, նա լքում է խմբավորումը՝ իր երեխայի համար լավ կյանք ապահովելու նպատակով և նշանվում է այլ տղամարդու հետ։ Բիլը կարծելով, որ Հարսնացուի նշանածն է երեխայի հայրը, հրամայում է սպանել հարսանյաց փորձի ներկաներին և անձամբ կրակում է Հարսնացուի գլխին։
Հարսնացուն ողջ է մնում և կոմայի մեջ է ընկնում։ Բիլը հրամայում է սպանել նրան, սակայն փոշմանում է, կարծելով, որ անարդար է նրան սպանել այն ժամանակ, երբ նա չի կարող պաշտպանվել։ Տարիներ անց Հարսնացուն արթնանում է կոմայից և շոկի է ենթարկվում իմանալով, որ նա այլևս հղի չէ։ Ենթադրելով, որ իր երեխան մահացել է, նա որոշում է վրեժխնդիր լինել Բիլից և «Մահաբեր իժեր» խմբավորման անդամներից, սկսվելով Օ-Ռեն Իշիից, ով դարձել է ճապոնական յակուձայի լիդերը։ Մեքսիկայում Հարսնացուն գտնում է Բիլին և բացահայտում է, որ նրանց դուստրը՝ ԲիԲին ողջ է։ Հարսնացուն սպանում է Բիլին՝ Պեյ Մեյի «Սիրտ պայթեցնող» տեխնիկայով։ Բեատրիքսը հեռանում է Բիբիի հետ նոր կյանք սկսելու համար։
Հարսնացուի իրական անունը մինչև երկրորդ ֆիլմ չի բացահայտվում։
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Տուրմանի` նա և Տարանտինոն ստեղծել են Հարսնացուի կերպարը Տարանտինոյի 1994 թվականի «Քրեական ընթերցվածք» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Տուրմանը որոշել է Հարսնացուի անունը (Բեատրիքս), իսկ Տարանտինոն ազգանունը (Կիդո)։
Տարանտինոն 2009 թվականի «Անփառունակ սրիկաները» ֆիլմի Շոշաննա Դրեյֆյուսի կերպարը ստեղծել է, ոգեշնչվելով Հարսնացուի կերպարից[1]։
Տարանտինոն ասել է, որ Հարսնացուի կերպարի զարգացումը հիմնականում թողել է երկրորդ ֆիլմի համար։ Ռեժիսորն ասել է․ «Ես չէի ցանկանում նրան դուրեկան դարձնել, ես ցանկանում էի, որ նա վախեցնող լինի»[2]։ Տուրմանն ոգեշնչվել է 1966 թվականի «Լավը, վատը, չարը» ֆիլմի Քլինթ Իսթվուդի մարմնավորած Շիկահերի կերպարից[3]։ Տարանտինոն ասել է, որ «սիրում է» Հարսնացուի կերպարը և «սպանել է ինքն իրեն, որպեսզի վերջում կերպարը լավ ավարտ ունենա»[4]։
Ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին «Entertainment Weekly»-ը Հարսնացուին անվանել է վերջին 20 տարում 99-րդ լավագույն կերպարը[5] և 2015 թվականին «Empire» ամսագիրը անվանել է նրան բոլոր ժամանակների ֆիլմերի 23-րդ լավագույն կերպարը[6]։ 2013 թվականին հետազոտողները թաղանթաթևավորների նոր տեսակ են հայտնաբերել և այն անվանել են Կիդո ցիստոմաստակոիդներ՝ Հարսնացուի կերպարի պատվին[7][8]։ Ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը վերցրել էր Հարսնացուի՝ «Սև մամբա» կեղծանունը[9]։ Ամերիկացի դերասանուհի Էվան Ռեյչել Վուդը 2019 թվականի՝ Տարանտինոյի ֆիլմերին նվիրված մյուզիքլի ժամանակ խաղացել է Տուրմանի կերտած՝ Հարսնացուի և Միա Ուոոլլեսի (Քրեական ընթերցվածք) կերպարները[10]։
Վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիկոսներ Յուկո Մինովայի, Փոլին Մակլարանի և Լորնա Սթիվենսի «Բռնի կանանց տեսողական ներկայացումները» էսսեն պնդում է, որ Հարսնացուն ցուցադրում է և՛ արական, և՛ իգական հատկանիշներ, որոնք հեղինակների կարծիքով գենդերային դիվերսիոն են։ Հեղինակները համեմատել են Հարսնացուի կերպարը Լուկաս Կրանախ Ավագի «Ջուդիթը Հոլոֆերնսի գլխով» նկարի հետ և գրել են, որ Կիդոն «ներկայացնում է բռնության նկատմամբ կանանց իրավունքի անիրազեկությունը՝ այն հաստատելով չափից ավելի վրեժխնդրության պատկերման միջոցով»[11]։
Ակադեմիկոս Էրին Հարինգթոնը Հարսնացուին բնորոշել է որպես «հրեշավոր մայրության» կերպար` նշելով, որ երկրորդ ֆիլմում իր գործողությունները պայմանավորված են նրանով, որ իր դուստրը ողջ է։ Երկրորդ ֆիլմում Հարսնացուի անվան բացահայտումը նպաստում է նրա անցմանը «խոչընդոտված հարսնացուից անիրավ մոր» կամ վրեժխնդիր մարդուց պաշտպանող մոր[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Rose, Charlie (2009 թ․ օգոստոսի 21). «Quentin Tarantino». Charlie Rose (talk show) (Interview). Event occurs at 22:00-24:00. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին – via charlierose.com.
- ↑ Ansen, David (2003 թ․ նոյեմբերի 13). «Pulp Friction». Newsweek (Interview). New York City: IBT Media.
- ↑ «99, Kill Bill's The Bride». Entertainment Weekly (Interview). New York City: Meredith Corporation. 2010 թ․ հունիսի 4.
- ↑ Schilling, Mary Kaye (2004 թ․ ապրիլի 16). «The Second Coming». Entertainment Weekly (Interview). Meredith Corporation.
- ↑ Vary, Adam B. (2010 թ․ հունիսի 1). «The 100 Greatest Characters of the Last 20 Years: Here's our full list!». Entertainment Weekly. Time Inc. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «The 100 Greatest Movie Characters». Empire. Bauer Consumer Media Limited. 2015 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ LiveScience Staff (2013 թ․ մարտի 19). «Kiddo Wasp Named for 'Kill Bill' Assassin». LiveScience. TechMediaNetwork. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
- ↑ Quicke, Donald L.J.; Smith, M. Alex; Hrcek, Jan; Butcher, Buntika Areekul (2013). «Cystomastacoides van Achterberg (Braconidae, Rogadinae): first host record and descriptions of three new species from Thailand and Papua New Guinea». Journal of Hymenoptera Research. Washington, D.C.: International Society of Hymenopterists. 31: 65–78. doi:10.3897/jhr.31.3385.
- ↑ Lee, Alicia (2020 թ․ հունվարի 27). «Why Kobe Bryant gave himself the nickname 'Black Mamba'». CNN. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Cristi, A.A. (2019 թ․ հունիսի 26). «Evan Rachel Wood and Reeve Carney To Star In Live Music of Tarantino Concert». BroadwayWorld. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
- ↑ Minowa, Yuko; Maclaran, Pauline; Stevens, Lorna (2014 թ․ հոկտեմբերի 2). «Visual Representations of Violent Women». Visual Communication Quarterly (անգլերեն). 21 (4): 215–216. doi:10.1080/15551393.2014.987281. ISSN 1555-1393. S2CID 143241081.
- ↑ Harrington, Erin Jean (2018). «Negotiating Discourses of Motherhood». Women, monstrosity and horror film: gynaehorror. Film philosophy at the margins. London New York, NY: Routledge. էջեր 197–198. ISBN 978-1-315-54656-8.