Հարություն Վերդյան
Հարություն Վերդյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1956 |
Ծննդավայր | Ներքին Քարհատ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 3, 1992 (35 տարեկան) |
Մահվան վայր | Վարդաձոր, Մարտակերտի շրջան, Արցախ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Արցախ |
Հարություն Արարատի Վերդյան, (օգոստոսի 4, 1956, Ներքին Քարհատ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 3, 1992, Վարդաձոր, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատել է Աբովյան քաղաքի գործարաններից մեկում՝ որպես ճշգրիտ սարքերի կարգավորող։ Սովորել է Երևան քաղաքի տեխնիկումը։ Աբովյանի շրջկոպում աշխատել է վաճառող, ապրանքագետ, խանութի վարիչ։ 1988 թվականին, ԼՂԻՄ-ում իրավիճակի սրմամբ պայմանավորված, մեկնեց Ստեփանակերտ։ Սկզբնական շրջանում աշխատեց կոպերատիվ տնտեսությունում, որի ղեկավարն էր ու նախաձեռնողը, այնուհետև աշխխատեց Ստեփանակերտի մարզային պարետատանը։ Մարտական գործողությունների սկսման առաջին իսկ օրվանից զենքը ձեռքին կռվեց հայրենիքի պաշտպանության և ազատագրության համար։ Մասնակցել է Շուշիի, Բերձորի (Լաչին), Մարտակերտի և Մարտունու շրջանների բնակավայրերի ազատագրման ու ինքնապաշտպանական մարտերին[1]։
Մահացել է 1992 թվականի օգոստոսի 3-ին Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղի մոտ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գրետա Ներսիսյան, Լյուդվիգ Վարդապետյան, «Գարդմանի կանչ» գիրք 3, Երևան 2005 թ.