Հարություն Վերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հարություն Արարատի Վերդյան, (1956 թ., Ներքին Քարհատ - օգոստոսի 3, 1992 թ., Վարդաձոր գյուղի մոտ, Արցախ), հայ ազատամարտիկ։

Աշխատել է Աբովյան քաղաքի գործարաններից մեկում՝ որպես ճշգրիտ սարքերի կարգավորող։ Սովորել է Երևան քաղաքի տեխնիկումը։ Աբովյանի շրջկոպում աշխատել է վաճառող, ապրանքագետ, խանութի վարիչ։ 1988 թվականին, ԼՂԻՄ-ում իրավիճակի սրմամբ պայմանավորված, մեկնեց Ստեփանակերտ։ Սկզբնական շրջանում աշխատեց կոպերատիվ տնտեսությունում, որի ղեկավարն էր ու նախաձեռնողը, այնուհետև աշխխատեց Ստեփանակերտի մարզային պարետատանը։ Մարտական գործողությունների սկսման առաջին իսկ օրվանից զենքը ձեռքին կռվեց հայրենիքի պաշտպանության և ազատագրության համար։ Մասնակցել է Շուշիի, Բերձորի (Լաչին), Մարտակերտի և Մարտունու շրջանների բնակավայրերի ազատագրման ու ինքնապաշտպանական մարտերին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրետա Ներսիսյան, Լյուդվիգ Վարդապետյան, «Գարդմանի կանչ» գիրք 3, Երևան 2005 թ.