Հարություն Մելեթյան
Հարություն Մելեթյան | |
---|---|
նոյեմբերի 25, 1925[1] - մայիսի 9, 1997 (71 տարեկան) | |
Ծննդավայր | Նիժնայա Շիլովկա, Սոչիի քաղաքային օկրուգ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահվան վայր | Ադլեր, Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան |
Գերեզման | Կրասնոդարի երկրամաս և Ադլեր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կոչում | կրտսեր լեյտենանտ[1] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Պարգևներ |
Հարություն Ռուբենի Մելեթյան (ռուս.՝ Арутюн Рубенович Мелетян, նոյեմբերի 25, 1925[1], Նիժնայա Շիլովկա, Սոչիի քաղաքային օկրուգ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - մայիսի 9, 1997, Ադլեր, Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան), հայազգի Խորհրդային Միության հերոս (հունիսի 27, 1945), կրտսեր լեյտենանտ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Մելեթյանը ծնվել է 1925 թվականին։ 1931 թվականից ապրել է Աբխազիայում։ 1943 թվականի մայիսին զորակոչվել է բանակ։ Ավարտել է Կրասնոդարի հրաձգային-հրետանային ուսումնարանը (1944)։ 1944 թվականի հուլիսից Ուկրաինական 1-ին ռազմաճակատի զորքերի կազմում, որպես հրաձգային դասակի հրամանատար, մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի և Լեհաստանի ազատագրմանը, ֆաշիստական Գերմանիայի ջախջախմանը։ Աչքի է ընկել Սանդոմիրյան հենակետի (Լվովի մոտ) և Չենստոխովա (Լեհաստան) քաղաքի համար մղված մարտերում։ Հերոսի կոչմանն արժանացել է 1945 թվականի հունվարին, Օդերի գետանցման, նրա ձախ ափին հենակետ գրավելու և այն ընդարձակելու համար։ Նրա հետ հերոսի կոչման են արժանացել հինգ մարտիկներ։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ եղել է ամենակրտսեր հայ հերոսը[2]։ Մասնակցել է նաև Բեռլինի և Պրահայի գրավմանը։
Մահացել է 1997 թվականի մայիսի 9-ին։ Թաղված է Ադլեր քաղաքում[3]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мелетян Арутюн Рубенович — Биография Արխիվացված 2017-07-25 Wayback Machine
- Армяне-герои Великой Отечественной войны
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խորհրդային Միության հերոս (1945)
- Կարմիր դրոշի շքանշան (1945)
- Լենինի շքանշան (№ 35868)
- Հայրենական պատերազմի 1-ին աստրճանի շքանշան
- «Ոսկե աստղ» մեդալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 383.
- ↑ «ՄԵԼԵԹՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒԲԵՆԻ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Герой Советского Союза.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 383)։ |
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Մայիսի 9 մահեր
- 1997 մահեր
- Սոչի քաղաքում մահացածներ
- Ռուսաստանում թաղվածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ հայազգի հերոսներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Սոչի քաղաքում ծնվածներ