Հարութ Կոստանդյան
Appearance
Հարութ Կոստանդյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1909 |
Ծննդավայր | Բուշիր, Իրան |
Վախճանվել է | հունվարի 13, 1979 (70 տարեկան) |
Վախճանի վայր | Մենֆերատ, Վար |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Իրան |
Աշխատավայր | Անահիտ և Մենք |
Հարութ Կոստանդյան Վիքիդարանում |
Հարութ Կոստանդյան (հունվարի 3, 1909, Բուշիր, Իրան - հունվարի 13, 1979, Մենֆերատ, Վար), հայ բանաստեղծ։ Ֆրանսիայի Հայ գրողների ընկերակցության անդամ (1930)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարութ Կոստանդյանը ծնվել է Իրանի Բուշեհր քաղաքում։ 1919 թվականին տեղափոխվել է Հնդկաստան, սովորել է Բոմբեյի անգլիական բարձրագույն դպրոցում։ 1926 թվականին եղել է Իտալիայում և Անգլիայում, 1927 թվականին հաստատվել է Ֆրանսիայում, նախ Փարիզում, ապա՝ Պրովանսում։
Հեղինակել է բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Օրերի Իմաստութիւնը»[1], «Բանաստեղծութեամբ», որոնք տպագրվել են 1935 թվականին և վերահրատարակվել Հայաստանում (1988) և Լիբանանում (1974)[2][3]։
Մահացել է Ֆրանսիայի Պրովանս քաղաքում[4]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դար Մը Գրականութիւն, Մինաս Թէօլէօլեան, Բ. հատոր, Ամերիկայի Միացեալ Նահանգներ 1977, էջ 299-300։
- Հարութ Կոստանդյան։ Բախչինյան, Ֆելիքս Բարդուղիմեոսի։ Երևան։ Նաիրի, 2009։ SBN։ 978-5-550-01551-3[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կոստանդյան, Հարութ (1988). Օրերի իմաստությունը։ Բանստեղծություններ ; Արձակ. Սովետ. գրող. ISBN 978-5-550-00037-3.
- ↑ «Կոհա առցանց քարտարան › Հեղինակավորի որոնում › Կոստանդյան, Հարութ, 1909-1979 (Personal Name)». armunicat.nla.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Կոստանդեան, Յարութ». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Zarkfoundation - Հարութ Կոստանդյան». zarkfoundation.com.
- ↑ Բախչինյան, Ֆելիքս Բարդուղիմեոսի (2009). Հարութ Կոստանդյան. Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամ. Երևան: Նաիրի. ISBN 978-5-550-01551-3.