Հարոլդ Շիփման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարոլդ Շիփման
Պատկեր
Ծննդյան ամսաթիվհունվարի 14, 1946(1946-01-14)[1]
ԾննդավայրՆոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մահվան ամսաթիվհունվարի 13, 2004(2004-01-13)[1] (57 տարեկան)
Մահվան վայրHM Prison Wakefield, Ուեյքֆիլդ, Արևմտյան Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Պատիժցմահ բանտարկություն
Սպանություն

Հարոլդ Շիփման (անգլ.՝ Harold Shipman հունվարի 14, 1946(1946-01-14)[1], Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն - հունվարի 13, 2004(2004-01-13)[1], HM Prison Wakefield, Ուեյքֆիլդ, Արևմտյան Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի սերիական մարդասպան-բժիշկ, աշխատել է Մանչեսթերի Հայդե արվարձանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարոլդ Ֆրեդերիկ Շիփմանը ծնվել է 1946 թվականի հունվարի 14-ին, մեթոդիստների ընտանիքում։ Դպրոցում նա զգում էր, որ հասակակիցներից ավելի բարձր է։ Ծնողները հպարտանում էին որդու հաջողություններով։ Երբ Հարոլդը 17 տարեկան էր, նրա մայրը մահացել է քաղցկեղից։ Այնուհետեւ նա որոշել է դառնալ բժիշկ և օգնել մարդկանց պայքարել հիվանդությունների դեմ։ 1965 թվականին Շիփմանը ընդունվել է Լիդսի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ Կրթությունը նրան հեշտ էր տրվում։ Շիփմանը շատ ազատ ժամանակ ուներ։ Նա ընկերացել է բնակարանի տիրոջ դստեր հետ, որտեղ վարձակալել էր սենյակը։ Շուտով նա հղիացավ։ 1966 թվականի նոյեմբերին նրանք ամուսնացան։ 1970 թվականին Շիփմանն ավարտել է համալսարանը և որպես բժիշկ է աշխատել Տոդմորդեն քաղաքում։ Նրա կինը աշխատում էր բուժքույր տեղական պոլիկլինիկայի գրանցման սրահում։ Զույգը դաստիարակել է չորս երեխա։ 1974 թվականին Շիփմանը նկատվել է թմրանյութերի յուրացման մեջ։ Նրան զրկել են բժշկական կոչումից, դատի են տվել և տուգանել են 600 ֆունտ։ Դատավճռից հետո Շիփմանը բուժվում է թմրանյութերի նկատմամբ կախվածության դեմ։ 1977 թվականին վերականգնել է բժշկի մասնագիտությունը։ Շիփանների ընտանիքը տեղափոխվել է Հայդ, որտեղ Հարոլդը զբաղվել է մասնավոր պրակտիկայով[2]։

Սպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննիչները կարծում են, որ Շիփմանը առաջին սպանությունը կատարել է 1984 թվականին։ Նա կանչով եկել է տարեց կնոջ մոտ, որը գանգատվել է հոդերի ցավից։ Բժիշկն առաջարկել է ցավազրկող ներարկել նրան, ծեր կինը համաձայնել է և Շիփմանը 30 միլիգրամ մորֆին է սրսկել նրան։ Ցավը անմիջապես դադարել է։ Բժիշկը նստեց և ուշադիր դիտեց, թե ինչպես է թոշակառուն դանդաղ և անցավ մահանում։ Ծեր կնոջ մահից հետո Շիփմանը սեղանից վերցրել է էժանագին հուշանվեր և լքել է տունը, որպեսզի վերադառնա հաջորդ օրը և ֆիքսի «բնական» մահը։ Շիփմանը ինքն իրեն կարողացավ փրկել, դատապարտումից։ Բրիտանական օրենքների համաձայն, դրա համար պահանջվում էր երկու բժիշկների եզրակացություն, սակայն գործնականում երկրորդ բժիշկը, մանրամասների մեջ չմտնելով, պարզապես հաստատեց իր գործընկերոջ որոշումը։ Այդ ժամանակվանից Շիփմանը սկսել է սպանել իր հիվանդներին՝ նրանց մորֆին ներարկելով։ Շիփմանի զոհ են դարձել տարեց թոշակառու կանայք՝ տեղի ֆաբրիկաների նախկին աշխատակցուհիները, քարտուղարուհիները, տնային տնտեսուհիները։ Յուրաքանչյուր սպանությունից հետո նա իր համար ինչ-որ կախազարդ էր վերցնում։ Բժիշկը անպայման զոհվածների հարազատներին ցավակցում էր։ Հետո նա սկսեց կեղծել մահացածների կտակները։ Ստացել է բավականին լավ շահույթ[2]։

Բացահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին մահացել է նախկին քաղաքապետ Հայդի Քեթլին Գրանդին։ Նրա կտակի համաձայն՝ բժշկին թողել է 350 հազար ֆունտ ստերլինգ։ Նման կտակը լուրջ հարցեր է առաջացրել մահացածի դստեր՝ Անգելայի մոտ, ով մասնագիտությամբ փաստաբան է։ Կտակը գրվել է մեծատառերով և քերականական սխալներով։ Բայց Անժելան գիտեր, որ իր մայրը քերականական սխալներ չէր անում։ Անժելան դժվարությամբ հասավ էքսգումացիայի։ Երբ Քեթլին Գրանդիի ոսկորների մնացորդները դուրս են բերվել գերեզմանից, փորձաքննությունը ցույց է տվել, որ նա մահացել է դիամորֆինի չափից մեծ դոզայից։ Շիփմանին կանչել են հարցաքննության, սակայն նա չի շտապել խոստովանել, իսկ ոստիկանները չեն ցանկացել բժշկի վրա ճնշում գործադրել։ Կտակը վիճարկվել է, սակայն բժշկին ոչ ոք չի մեղադրել սպանության մեջ։ Երբ ոստիկանությունը բռնեց մարդասպան բժշկին, պարզվեց, որ շատերը նրան կասկածում էին։ Տեղացի տաքսիստ Ջոն Շոուն, որը հաճախ է տարել տարեց կանանց, այդ թվում՝ Քեթլին Գրանդիին, վարել է Հարոլդ Շիփմանի մահացած հիվանդների ցուցակը, ով հետո տեսուչին է փոխանցել Էգերտոնին, նա լրջորեն ստանձնել է տարօրինակ մահեր։ Ցուցակում կար 20 անուն։ Էգերտոնը պահանջել է դիակների արտաշիրիմում։ Այդ ժամանակ հետաքննության մասին լուրը տարածվել է Հայդիում։ Ոստիկանության վարչություն սկսել են դիմումներ ներկայացնել Շիփմանի հիվանդների հարազատները։ Ինչ-որ մեկն ասում էր, որ բժիշկը անլուրջ կերպով անցկացրել է դիակի հետազոտություն կամ ընդհանրապես չի անցկացրել, մյուսները հիշում էին մահվան պատճառների տարօրինակ բացատրություններ, հանգուցյալին դիակիզելու համառ խորհուրդներ։ Նշեն են նաև չնչին գողությունների մասին։

Շիփմանի քարտուղարուհի Քերոլ Չապմենն իր ցուցմունքներում հայտարարել է, որ յուրաքանչյուր հիվանդի մահից հետո բժիշկը տեղի ունեցածի համար մեղադրել է իր ականջօղերին։ «Երբ մահանում էր հերթական հիվանդը, դա, Շիփմանի խոսքով, միայն այն պատճառով էր, որ ես որոշակի ականջօղեր էի կրում» նշել է նա[2]։ Ինչպես պատմել է Չապմենը, երկար ժամանակ նա հիվանդների մահը չի կապել Շիփմանի գործունեության հետ և բժշկին վստահել է բուժել իր հարազատներին, ինչի հետևանքով Շիփմանը սպանել է նրա մորը, սկեսուրին և երկու մորաքույրներին։ 218 կասկածելի մահերից քննիչներն ընտրել են 15 առավել ակնհայտ մահերը։ Փորձաքննությունների արդյունքները նույնական էին՝ դիամորֆինի չափից մեծ դոզա[2]։

Շիփմանը ցմահ դատապարտվեց։ Բրիտանական որոշ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Շիփմանը խոստովանել է, որ սպանել է 508 հիվանդի[2]։ Բանտապահը մահացել է, հնարավոր է, որ նրան սպանել է «Բժիշկ Մահը»։ Շիփմանը կախվել է 2004 թվականի հունվարի 13-ին Ուեյքֆիլդի բանտում իր 58-րդ տարեդարձից մեկ օր առաջ։

Հայտնի մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարոլդը 2001 թվականի մուլտֆիլմի հերոս է դարձել Viz կատակերգության մոտիվներում, որում նաև պատկերված էր բրիտանացի ևս մեկ սերիական մարդասպան՝ Ֆրեդ Ուեսթը։ Շիփմանի զոհերի հարազատներից ոմանք դժգոհություն են հայտնել մուլտֆիլմի կապակցությամբ[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Jenkins J. P. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Доктор Смерть из города Хайд…». allkriminal.ru. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.
  3. Garrett, Jade (1 February 2001). "'Viz' pushes taste to its limits with Shipman cartoon — Media, News — The Independent" Արխիվացված 2010-12-23 Wayback Machine. The Independent (неработающая ссылка)
  4. "Anger at Shipman Cartoon". BBC News. 1 February 2001.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]