Աշխատանք (թերթ, Վան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աշխատանք (թերթ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշխատանք (այլ կիրառումներ)
Աշխատանք
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել էհունիսի 4, 1916
Երկիր Ռուսական կայսրություն և  Հայաստանի Առաջին Հանրապետություն
Հրատարակման վայրԵրևան
Լուծարվել էսեպտեմբերի 13, 1919

«Աշխատանք», հասարակական-քաղաքական և գրական թերթ, եղել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության պաշտոնաթերթ։ Հրատարակվել է Երևանում, 1916-1919 թթ-ին, չորեքշաբթի և շաբաթ օրերը, սկզբում՝ իբրև եռօրյա, իսկ 1919 թ.-ին՝ երկօրյա։ Առաջին համարը լույս է տեսել 1916 թվականի մայիսի 4-ին

Խմբագիրներ՝ Մ. Ավետիսյան, Արամ Մանուկյան, Հմայակ Մանուկյան։

Համարվել է 1909-1915 թթ-ին Վանում լույս տեսած նույնանուն թերթի շարունակությունը։ Հիմնականում անդրադարձել է արևմտահայ գաղթականների ամենօրյա հոգսերին ու նրանց վիճակի բարելավման համար տարվող աշխատանքներին։ Արտահայտել է դաշնակցականների տեսակետները Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերող հրատապ հարցերում։ Որոշակի տեղ է հատկացրել Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական ու տնտեսական անցուդարձին։ Հուշագրավ նյութեր է հրապարակել 1915 թ.-ի Վանի ինքնապաշտպանության և Վասպուրականի դեպքերի մասին։ «Աշխատանք»-ը դադարել է լույս տեսնել 1919 թ.-ի սեպտեմբերից, ՀՀԴ 9-րդ համագումարից հետո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։