Հարդագողի ճանապարհով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարդագողի ճանապարհով
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
 Սերբիա
Ժանրդրամա
Թվականսեպտեմբերի 9, 2016, մայիսի 26, 2017, հունվարի 12, 2017[1], սեպտեմբերի 7, 2017[2] և փետրվարի 23, 2017[3]
Լեզուսերբերեն
ՌեժիսորԷմիր Կուստուրիցա
Սցենարի հեղինակԷմիր Կուստուրիցա
ԴերակատարներԷմիր Կուստուրիցա և Մոնիկա Բելուչի
ԵրաժշտությունՍտրիբոր Կուստուրիցա
Պատմվածքի վայրՍերբիա

Հարդագողի ճանապարհով (սերբ.՝ На млечном путу), դրամատիկական ֆիլմ՝ նկարահանված սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի կողմից։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 9-ին Վենետիկյան փառատոնում։ Ֆիլմի հիմքում ընկած է սիրո պատմություն բոսնիական պատերազմի ժամանակահատվածում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքերը զարգանում են բոսնիական քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Գլխավոր հերոսը (Էմիր Կուստուրիցա) կաթնավաճառ է, որն ամեն օր իր էշի վրա մթերք է տեղափոխում ճակատային գծում զինվորների համար, խուսափելով մահից շնորհիվ պատահական հաջողության, մեկ անգամ նույնիսկ փամփուշտից կորցնելով ականջը։ Նա երազում է պատերազմի դադարեցման մասին և պլաններ է գծում խաղաղ ժամանակահատվածի համար։ Պատահմամբ նա հանդիպում է խորհրդավոր իտալուհու (Մոնիկա Բելուչի), ով ոտքից գլուխ փոխում է իր կյանքը։ Այսպես սկսվում է արգելված կրքոտ սիրո պատմություն, որի պատճառով հերոսներն ընկնում են արկածների ու հետապնդումների մեջ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոնիկա Բելուչի — հարսնացու
  • Էմիր Կուստուրիցա — Կոստա
  • Սերգեյ Տրիֆունովիչ
  • Սլոբոդա Միչալովիչ
  • Պրեդրագ Մանոյլովիչ
  • Բայրամ Սեվերձան
  • Զորան Ցվիյանովիչ
  • Մարիյա Դարկինա
  • Դավոր Յանժիչ
  • Պետար Միրչևսկի

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարդագողի ճանապարհով» ֆիլմի մրցանակներն ու նոմինացիաները
Տարի Կինոմրցանակ / Կինոփառատոն Անվանակարգ / Մրցանակ Նոմինանտ Արդյունք
2016 Վենետիկյան կինոփառատոն «Ոսկե առյուծ» լավագույն ֆիլմի համար «Հարդագողի ճանապարհով» Նոմինացիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]