Հատուկ բաժին (սերիալ)
Հատուկ բաժին | |
---|---|
«Հատուկ բաժին» սերիալի պոստերը | |
Ժանր | Դրամա Դետեկտիվ |
Ստեղծող | Հայաստանի հանրային հեռուստաընկերություն Arriva films |
Երկիր | |
Լեզու | Հայերեն |
Ռեժիսոր | Գլխավոր ռեժիսորներ Էդգար Բաղդասարյան Արեն Մալաքյան Երկրորդ ռեժիսոր Գոհար Իգիթյան Ռեժիսորի օգնականներ Գայանե Մադաթյան Արուսիկ Ղազարյան Լիլիթ Գաբրիելյան |
Գլխավոր դերերում | Շանթ Հովհաննիսյան Մարիամ Դավթյան Բաբկեն Չոբանյան Սեպուհ Ապիկյան Վաչե Երիցյան Ալեքսանդր Բադալյան |
Պրոդյուսեր | Գլխավոր պրոդյուսեր Կարեն Ղազարյան |
Սցենարիստ | Հարություն Ղուկասյան |
Օպերատոր | Ռուբեն Գասպարյան |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 1-ին եթերաշրջան՝ 8 (ֆիլմերի քանակ) 16 (սերիաների քանակ) |
Սերիաների ցանկ | Հատուկ բաժին (սերիալ)#Սերիաների ցանկ |
Հեռուստաալիք | Հայաստանի հանրային հեռուստաընկերություն |
Նախորդ | ԱԻՆ 911 |
Կապակցված | Հատուկ բաժին (սերիալ, 2014) |
Կարգավիճակ | ավարտված |
Պաշտոնական կայքէջ |
«Հատուկ բաժին»-ը Arriva films-ի կողմից նկարահանված և Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրվող հեռուստասերիալ է։ Դետեկտիվ ժանրի 16 մասանոց սերիալի ցուցադրումը սկսվել է 2015 թվականի դեկտեմբերի 14-ին։ Սերիալը պատմում է ոստիկանության՝ «Օպերատիվ քրեագիտական հատուկ բաժնի» աշխատակիցների մասին։ Ամեն օր ցուցադրվում է երկուական սերիա, որոնք միասին կազմում են մեկ ամբողջական պատմություն[1]։ Եթերում ցուցադրվող և Հատուկ բաժնի կողմից բացահայտվող հանցագործությունները իրական են։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասարակության մեջ առավել մեծ հնչեղություն ունեցող, կարևորագույն հանցագործությունները բացահայտելու համար ՀՀ ոստիկանության համակարգում կազմավորվել է Օպերատիվ քրեագիտական հատուկ բաժին (ՕՔՀԲ)։ Բաժնում աշխատում են համակարգի լավագույն մասնագետները, և նրանց ղեկավարում է գնդապետ Առնո Ղազարյանը։ Սերիալը սկսվում է ՕՔՀԲ նոր աշխատակցի՝ Արմենի մուտքով, ով տեխնիկայի հանճար է։ Նա, լինելով հարուստ ընտանիքից, ինքնակամ որոշել է մտնել ոստիկանության համակարգ, որպեսզի կարողանա օգտակար լինել ժամանակակից տեխնիկայի օգտագործման միջոցով ծանր հանցագործությունների բացահայտմանը։ Սերիալում հետագրգիր սյուժետային գիծ է նաև Հատուկ բաժնի աշխատակիցների սիրային եռանկյունին։ Գնդապետ Ղազարյանը ամուսնացած է սակայն կնոջը չի հասկացել և որոշել է բաժանվել նրանից, բայց միայն նրանց դստեր՝ Գայանեի հարսանիքից հետո։ Երկար տարիներ Ալլայի հետ աշխատելուց հետո Առնոն և Ալլան սկսել են սիրել միմյանց, բայց Ալլային սիրահարված է նաև բաժնի աշխատակից Ռոբը։
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր դերասանական կազմ[1][խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Կերպար | Նկարագրություն |
---|---|---|
Շանթ Հովհաննիսյան | Առնո Ղազարյան | Գնդապետ, խմբի ղեկավարը |
Մարիամ Դավթյան | Ալլա Սևունց | Կապիտան, հոգեբան կրիմինալիստ |
Բաբկեն Չոբանյան | Ռոբերտ Վարդանյան | Կապիտան, Մաքսի ընկերը |
Սեպուհ Ապիկյան | Մաքսիմ Մելքոնյան | Մայոր, խմբի ուժեղ անդամը, Ռոբի ընկերը |
Վաչե Երիցյան | Արմեն | Խմբում տեխնիկայի մասնագետը |
Ալեքսանդր Բադալյան | Հրայր Լևոնիչ | Պաթոլոգոանատոմ կրիմինալիստ |
Երկրորդական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասաններ |
---|
Արման Ղազարյան |
Անի Խաչիկյան |
Արմեն Մարգարյան |
Սաթենիկ Հազարյան |
Տիգրան Մնացականյան |
Լևս Դավթյան |
Իշխան Ղարիբյան |
Վարդուհի Ռուշանյան |
Արամ Մխիթարյան |
Հասմիկ Ղարիբյան |
Ինգա Չարչյան |
Անդրանիկ Ազատյան |
Գոռ Համբարձումյան |
Լիանա Նիկողոսյան |
Արթուր Կարապետյան |
Սերիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եթերաշրջան | Սերիաների քանակ | |||
---|---|---|---|---|
Պրեմիերա | Ավարտ | |||
Եթերաշրջան 1 | 16 սերիա | 2015 թվականի դեկտեմբերի 14 | 2015 թվականի դեկտեմբերի 24 | |
Եթերաշրջան 2 | 16 սերիա | 2016 թվականի փետրվարի 13 | 2017 թվականի մարտի 4 |
Եթերաշրջան | Հեռարձակման օր | Համար | Վերնագիր | Տևողություն |
---|---|---|---|---|
Եթերաշրջան 1 | Դեկտեմբերի 14, 2015 | 001, 002 | Դոլչե վիտա | 116 րոպե |
Դեկտեմբերի 15, 2015 | 003, 004 | Արյունոտ հետքեր | 103 րոպե | |
Դեկտեմբերի 16, 2015 | 005, 006 | Երկակի խաղ | 100 րոպե | |
Դեկտեմբերի 17, 2015 | 007, 008 | Վիրավորված կանաց ինտոնացիան | 99 րոպե | |
Դեկտեմբերի 21, 2015 | 009, 010 | Կուլտ | 98 րոպե | |
Դեկտեմբերի 22, 2015 | 011, 012 | Գտնել 48 ժամում | 94 րոպե | |
Դեկտեմբերի 23, 2015 | 013, 014 | Սոցիալական ցանց | 100 րոպե | |
Դեկտեմբերի 24, 2015 | 015, 016 | Վենդետա | 117 րոպե | |
Եթերաշրջան 2 | Փետրվար 13, 2017 | 001 | Համր մարդասպանը |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Հատուկ բաժին». www.1tv.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.