Հապալասենի
Հապալասենի,Ղողնոշ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Vaccinium | ||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
Vaccinium uliginosum L., 1753[1][2] |
||||||||||||
Ենթատեսակներ, բաժիններ տեսակներ | ||||||||||||
Տես. բաժին ենթատեսակներ և բաժիններ
Տես. բաժին Առավել հայտնի տեսակներ Տես նաև. Հապլասենու դասի տաքսոնները մոտ 450 տեսակ | ||||||||||||
|
Հապալասենի,Ղողնոշ, (լատին․՝ Vaccinium), հապալասազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է 200 տեսակ։ Առավել տարածված են կարմիր, սև, կապույտ, բարձրաճ և խոշորապտուղ հապալասենիներ։ Հայաստանում աճում է անտառային շրջաններում։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամյա հատապտղային կիսաթփեր են, բարձրությունը՝ 25-60 սմ-ից, 0,3-1 մ։ Տերևները հերթադիր են, կաշեկերպ, երկարավուն, ձվաձև, ծաղիկները տերևանութային են կամ գագաթնային, մեկական կամ ողկուզներում, երկսեռ, ծաղիկները՝ սպիտակ կամ բաց վարդագույն, պտուղները՝ խոշոր, գնդաձև, երկարավուն, մաշկը՝ նուրբ, մոմաշերտով։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը խոշոր, գնդաձև, երկարավուն, նուրբ մաշկով, բազմասերմ, հյութալի, քաղցրավունթթվաշ հատապտուղ է։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում աճում է առնվազն 3 տեսակ՝
- Հապալասի կապույտ կամ հապլասենի ճահճային (Vaccinium uliginosum), голуби՛ка,
- Հապլասենի մրտենական (Vaccinium myrtillus) черни՛ка,
- Հապլասենի կարմիր կամ հապլասենի սովորական (Vaccinium vitisidaea) брусни՛ка։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Լոռու (Ֆիոլետովո, Մարգահովիտ գյուղիի շրջակայք), Կոտայքի (Հանքավանի շրջակայք), Գեղարքունիքի (Թաքաղաչի կիրճ, Սպիտակասար) մարզերում։ Աճում է վերին լեռնային, ենթալպյան և ալպյան գոտիներում (2800-3300 մ բարձրություններում), մարգագետիններում, անտառներում։
Ենթադասեր և բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միրգ Vaccinium vitis-idaea խոշոր պլանով
|
- Subg. Oxycoccus
- Sect. Oxycoccus (տեսակներVaccinium macrocarpon, Vaccinium oxycoccus…)
- Sect. Oxycoccoides (Vaccinium erythrocarpum)
- Subg. Vaccinium
- Sect. Batodendron (Vaccinium arboreum…)
- Sect. Brachyceratium
- Sect. Bracteata (Vaccinium laurifolium…)
- Sect. Calcicolus (Vaccinium glaucoalbum…)
- Sect. Ciliata
- Sect. Cinctosandra
- Sect. Conchophyllum (Vaccinium nummularia…)
- Sect. Cyanococcus (Vaccinium angustifolium, Vaccinium corymbosum…)
- Sect. Eococcus
- Sect. Epigynium (Vaccinium vacciniaceum…)
- Sect. Galeopetalum
- Sect. Hemimyrtillus (Vaccinium arctostaphylos, Vaccinium cylindraceum, Vaccinium padifolium…)
- Sect. Myrtillus (Vaccinium myrtillus, Vaccinium parvifolium, Vaccinium praestans…)
- Sect. Neurodesia
- Sect. Oarianthe
- Sect. Oreades
- Sect. Pachyanthum
- Sect. Polycodium (Vaccinium stamineum…)
- Sect. Pyxothamnus (Vaccinium ovatum…)
- Sect. Vaccinium (Vaccinium uliginosum…)
- Sect. Vitis-idaea (Vaccinium vitis-idaea…)
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պտղամիսը պարունակում է շաքարներ, վիտամիններ։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, ջեմ, հյութ ևն)։ Ունի հակալնդախտային և միզամուղ հատկություն։ Բազմացվում է կտրոններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Род Vaccinium в базе данных Index Nominum Genericorum (ING) (поиск по слову Vaccinium) (անգլ.)
- ↑ В издании Флора Европейской части СССР… (см. раздел Литература) в качестве номенклатурного типа указан вид Vaccinium myrtillus L. (1753), объяснение этому даётся в Index Nominum Genericorum (ING) (поиск по слову Vaccinium) (անգլ.)
- ↑ Андреева И. И., Родман Л. С. Ботаника. — 3-е, перераб. и доп. — М.: Колос, 2005. — С. 410. — 528 с. — ISBN 5-9532-0114-1
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кожевников Ю. П. Семейство вересковые (Ericaceae) // Жизнь растений. В 6-ти т. / под ред. А. Л. Тахтаджяна. — М.: Просвещение, 1981. — Т. 5. Ч. 2. Цветковые растения. — С. 88—95. — 512 с. — 300 000 экз.
- Виноградова В. М. Ericaceae Juss. — Вересковые // Флора европейской части СССР / Отв. ред. Ан. А. Фёдоров. — Л.: Наука. Ленинградское отделение, 1981. — Т. V. Редактор тома Р. В. Камелин. — С. 40—52. — 4200 экз. — УДК 582.683.2 (470.1/6)
- Vaccinium // Ботаника. Энциклопедия «Все растения мира»: Пер. с Английский язык = Botanica / ред. Д. Григорьев и др. — М.: Könemann, 2006 (русское издание). — С. 911. — 1020 с. — ISBN 3-8331-1621-8
- Губанов И. А. и др. Определитель высших растений средней полосы европейской части СССР: Пособие для учителей / И. А. Губанов, В. С. Новиков, В. Н. Тихомиров. — М.: Просвещение, 1981. — С. 190—191.
- Jorge B. Retamales, James F. Hancock. Blueberries. — CABI, 2012. — 336 p. — ISBN 1845938267 — ISBN 9781845938260
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Vaccinium». eFloras (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 27-ին.
- «Vaccinium in Flora of China». eFloras (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 27-ին.
- «Search Results: Vaccinium». Flora Europaea (անգլերեն). Royal Botanic Garden Edinburgh. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 27-ին.
- «PLANTS Profile for Vaccinium (blueberry)» (անգլերեն). USDA NRCS. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 27-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 241)։ |