Հապալասենի սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Vaccinium vitis-idaeaից)
Դալղողնոշ,Հապալասենի սովորական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Երկշաքիլավորներ
Ընտանիք Հապալասազգիներ
Լատիներեն անվանում
Vaccinium vitis-idaea
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 505637,
NCBI 180772

Դալղողնոշ,Հապալասենի սովորական (լատին․՝ Vaccínium vítis-idaéa), պատկանում է հապալասզգիների ընտանիքին։Հապալաս բառը արաբերեն է և նշանակում է մրտենու պտուղ։ Պահանջկոտ բույս է, ունի 10-30 սմ երկարություն։ Տերևներն ունեն 1.5 սմ երկարություն։ Ծաղիիները մանր են, պտուղները գնդաձև մինչև 8-12 մմ տրամագծով։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։

Տարածված է Հյուսիսային Եվրոպայի շրջաններում։

Տերևները պարունակում են իրենց մեջ ֆենոլյին գլյուկոզիդներ, վկցինին, լիկոպին, ուրսոլաթթու, գինեթթու, գալաթթու և այլն։ Պտուղներում կան մեծ քանակությամբ շաքարներ, ասկորբինաթթուներ, օրգանական նյութեր։ Սերմերը հարուստ են յուղերով։ Հապալասենու տերևների եփուկը օգտագործվում է միզաքարային հիվանդությունների, երիկամի թարախաբորբի, ցիստիտի, ռևմատիզմի դեմ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս.Ա. Միրզոյան, Ա.Ս. Ստեփանյան, Ա.Վ. Միրզոյան, Հայաստանի դեղատու և բուժիչ ծառերը, 126 էջ։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հապալասենի սովորական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հապալասենի սովորական» հոդվածին։