Հանս Հինրիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանս Հինրիխ
գերմ.՝ Hans Hinrich
Ծնվել էնոյեմբերի 27, 1903(1903-11-27)[1][2][3]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 30, 1974(1974-10-30)[1][2][3] (70 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Արևելյան Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա և  Իտալիա
Կրոնհուդայականություն և Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունհնչյունավորող, կինոռեժիսոր և կինոդերասան

Հանս Հինրիխ (գերմ.՝ Hans Hinrich, նոյեմբերի 27, 1903(1903-11-27)[1][2][3], Բեռլին, Գերմանական կայսրություն - հոկտեմբերի 30, 1974(1974-10-30)[1][2][3], Բեռլին, Արևելյան Գերմանիա), գերմանացի կինոդերասան, ռեժիսոր և սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1903 թվականին Բեռլինում։ 1928 թվականին ամուսնացել է գերմանացի կինոդերասանուհի Մարի Կրանի հետ։ 1931 թվականին UFA-ում սկսել է կր ռեժիսորի կինոկարիերան։ Նրա ֆիլմերում նկարահանվել են այդ ժամանակվա հայտնիները (Հենրիխ Գեորգե, Հանս Ալբերս և ուրիշներ), սակայն ֆիլմերն այդքան էլ հաջող չէին։

Հանս Հենրիխն ուներ հրեական ծագում և ՆՍԳԲԿ-ի իշխանության գալու հետ միասին նրա կարիերայում և կյանքում առաջացան արագ զարգացող խնդիրներ։ Նա դարձավ կաթոլիկ։ Նրան հեռացրեցին Մշակույթի կայսերական պալատից, սակայն կարողացավ խուսափել վատագույն ճակատագրից՝ թույլտվություն սատնալով գնալ Իտալիա։

Իտալիայում Հենրիխն ապրել և աշխատել է Հռոմում, մասնակցել է իտալական ֆիլմերի նկարահանումներին, սովորաբար Ջովանի Հենրիխ և Ջովանի Հայնրիխ կեղծանուններով։ Պատերազմից հետո սկսեց նրա դերասանական կարիերայի երկրորդ փուլը, այժմ արդեն Իտալիայում։

1953 թվականին կատարել է բժիշկ Բոնահովենի դերը «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմում[4]։ Ֆիլմի տիտրերում նրա անունը գրված էր նոր կեղածանունով՝ Հայնս Հենդրիխ[5]։

1955 թվականին Հանս Հենրիխը վերադարձավ Արևմտյան Գերմանիա, դարձավ մի քանի արդեն գերմանական ֆիլմերի ռեժիսոր։ 1958 թվականին նա դառնում է Գելզենկիրխեն քաղաքի Ռուր երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորը։ Իր պաշտոնը նա ստանձնել է մինչև 1966 թվականը։

Մահացել է 1974 թվականին Արևմտյան Գերմանիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. «Հանս Հենրիխ». Unicorn Media. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. Hans Hinrich (անգլ.) Internet Movie Database կայքում