Հանդիպում անձրևի տակ
Հանդիպում անձրևի տակ հինդի՝ रेनकोट | |
---|---|
Երկիր | Հնդկաստան |
Ժանր | դրամա և ռոմանտիկ ֆիլմ |
Հիմք | Մոգերի ընծաները |
Թվական | 2004 |
Լեզու | հինդի |
Ռեժիսոր | Rituparno Ghosh? |
Սցենարի հեղինակ | Rituparno Ghosh? |
Դերակատարներ | Աջայ Դևգան, Այշվարիա Ռայ, Աննու Կապուր, Սուրեկհա Սիքրի, Sameer Dharmadhikari? և Մոուլի Գանգուլի |
Երաժշտություն | Դեբոջոտի Միշրա |
Պատմվածքի վայր | Կալկաթա և Բհագալպուր |
Տևողություն | 118 րոպե |
«Հանդիպում անձրևի տակ» (անգլ.՝ Raincoat), 2004 թվականին նկարահանված հնդկական ֆիլմ։ Պատմվածքի սյուժեի հիմքում ընկած է Օ. Հենրիի «Մոգերի նվերը»։ Բոլիվուդում ռեժիսոր Ռիտուպարնո Գհոշի ամենահաջողված ֆիլմն է։ Վերջինս նկարահանվել է 13 օրում<:
Սցենար
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգործ Մանուն գալիս է Բհալգալպուրից Կալկաթա, որպեսզի ընկերներից հետ վերցնի իր պարտքը սեփական բիզնեսի բացման համար։ Բացի այդ նա այցելում է իր առաջին սիրուն՝ Նիրուին։ Նա ամուսնացել էր հաշվարկով և ծնողների որոշմամբ վեց տարի առաջ։
Նա պատմում է իր դասավորված կյանքի մասին․ ամուսինը բիզնեսմեն է, որը մշտական ուղևորությունների մեջ է լինում, աղախին և թանկարժեք անտիկվարային կահույք, բայց նա գերադասում է լինել տանը։ Մամուին պատմում է, որ ինքը ընկերության սեփականատեր է, որն արտադրում է «օճառային օպերաներ» (սերիալներ), սիրախաղի մեջ է իր քարտուղարուհու հետ և պատրաստվում է ամուսնանալ։
Մինչ Նիրան գնում է խանութ ուտելիք գնելու, վերցնելով իր վերարկուն, Մանուն հանդիպում է տան սեպականատիրոջը, որից իմանում է, որ բնակիչները չեն վճարել վարձը տաս ամիս և նրանց պատրաստվում է վտարել։ Մանուն տալիս է վերցրաձ գումարը։ Նա ուսումնասիրում է Նիրուի տունը և թողնում է երկտող այն մասին, որ նա իրեն օգնեց։ Նրանք բաժանվում են։
Երեկոյան Մանուն վերարկուի գրպանից գտնում է Նիրուի թանկարժեք իրերը և գրություն, որ պետք չէ ուրիշներից խնդրել, երբ նրա կարող է լուծել Նիրուի թեթև խնդիրները
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այշվարիա Ռայ-Նիրջա «Նիրու»
- Աջայ Դևգան-Մանոջ «Մանու»
- Սուրեկհա Սիքրի-Մանուի մայրը
- Աննու Կապուր-տան սեփականատեր
- Սամիր Դհարմադհիկարի-Ալոկ
- Մոուլի Գանգուլի-Շիլա
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազգային կինոմրցանակ (Հնդկաստան), հնդկերեն լեզվով լավագույն ֆիլմ[1]
- Բյուրեղապակյա գլոբուս, որպես լավագույն գեղարվեստական ֆիլմ Միջազգային կինոփառատոնում
- Filmfare Awards, լավագույն կանացի դեր - Այշվարիա Ռայ[2]
- Zee Cine, ըստ կինոքննադատների՝ լավագույն կնոջ դեր - Այշվարիա Ռայ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «52nd National Film Awards» (PDF). ДКФ Индии. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Протокол 50-й церемонии награждения (2005)(չաշխատող հղում)(անգլ.) на официальном сайте премии (дата — в самом начале, номинанты и лауреаты премии за лучшие женскую и мужскую роли — на последней, 12-й странице).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հանդիպում անձրևի տակ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|