Հանդիպում անձրևի տակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանդիպում անձրևի տակ
հինդի՝ रेनकोट
Երկիր Հնդկաստան
Ժանրդրամա և ռոմանտիկ ֆիլմ
ՀիմքՄոգերի ընծաները
Թվական2004
Լեզուհինդի
ՌեժիսորRituparno Ghosh?
Սցենարի հեղինակRituparno Ghosh?
ԴերակատարներԱջայ Դևգան, Այշվարիա Ռայ, Աննու Կապուր, Սուրեկհա Սիքրի, Sameer Dharmadhikari? և Մոուլի Գանգուլի
ԵրաժշտությունԴեբոջոտի Միշրա
Պատմվածքի վայրԿալկաթա և Բհագալպուր
Տևողություն118 րոպե

«Հանդիպում անձրևի տակ» (անգլ.՝ Raincoat), 2004 թվականին նկարահանված հնդկական ֆիլմ։ Պատմվածքի սյուժեի հիմքում ընկած է Օ. Հենրիի «Մոգերի նվերը»։ Բոլիվուդում ռեժիսոր Ռիտուպարնո Գհոշի ամենահաջողված ֆիլմն է։ Վերջինս նկարահանվել է 13 օրում<:

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգործ Մանուն գալիս է Բհալգալպուրից Կալկաթա, որպեսզի ընկերներից հետ վերցնի իր պարտքը սեփական բիզնեսի բացման համար։ Բացի այդ նա այցելում է իր առաջին սիրուն՝ Նիրուին։ Նա ամուսնացել էր հաշվարկով և ծնողների որոշմամբ վեց տարի առաջ։

Նա պատմում է իր դասավորված կյանքի մասին․ ամուսինը բիզնեսմեն է, որը մշտական ուղևորությունների մեջ է լինում, աղախին և թանկարժեք անտիկվարային կահույք, բայց նա գերադասում է լինել տանը։ Մամուին պատմում է, որ ինքը ընկերության սեփականատեր է, որն արտադրում է «օճառային օպերաներ» (սերիալներ), սիրախաղի մեջ է իր քարտուղարուհու հետ և պատրաստվում է ամուսնանալ։

Մինչ Նիրան գնում է խանութ ուտելիք գնելու, վերցնելով իր վերարկուն, Մանուն հանդիպում է տան սեպականատիրոջը, որից իմանում է, որ բնակիչները չեն վճարել վարձը տաս ամիս և նրանց պատրաստվում է վտարել։ Մանուն տալիս է վերցրաձ գումարը։ Նա ուսումնասիրում է Նիրուի տունը և թողնում է երկտող այն մասին, որ նա իրեն օգնեց։ Նրանք բաժանվում են։

Երեկոյան Մանուն վերարկուի գրպանից գտնում է Նիրուի թանկարժեք իրերը և գրություն, որ պետք չէ ուրիշներից խնդրել, երբ նրա կարող է լուծել Նիրուի թեթև խնդիրները

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այշվարիա Ռայ-Նիրջա «Նիրու»
  • Աջայ Դևգան-Մանոջ «Մանու»
  • Սուրեկհա Սիքրի-Մանուի մայրը
  • Աննու Կապուր-տան սեփականատեր
  • Սամիր Դհարմադհիկարի-Ալոկ
  • Մոուլի Գանգուլի-Շիլա

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազգային կինոմրցանակ (Հնդկաստան), հնդկերեն լեզվով լավագույն ֆիլմ[1]
  • Բյուրեղապակյա գլոբուս, որպես լավագույն գեղարվեստական ֆիլմ Միջազգային կինոփառատոնում
  • Filmfare Awards, լավագույն կանացի դեր - Այշվարիա Ռայ[2]
  • Zee Cine, ըստ կինոքննադատների՝ լավագույն կնոջ դեր - Այշվարիա Ռայ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «52nd National Film Awards» (PDF). ДКФ Индии. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
  2. Протокол 50-й церемонии награждения (2005)(չաշխատող հղում)(անգլ.) на официальном сайте премии (дата — в самом начале, номинанты и лауреаты премии за лучшие женскую и мужскую роли — на последней, 12-й странице).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]