Հանաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Հանաու
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես76,47 կմ²
ԲԾՄ104 մետր
Բնակչություն101 364 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ06181
Փոստային դասիչ63450, 63452, 63454, 63456 և 63457
Ավտոմոբիլային կոդHU
Պաշտոնական կայքhanau.de(գերմ.)
Հանաու (Գերմանիա)##
Հանաու (Գերմանիա)

Հանաու ամ Մայն (գերմ.՝ Hanau am Main), քաղաք Գերմանիայում, Հեսսեն երկրամասում։ Պատկանում է Դարմշտադտի վարչական շրջանին։ Գտնվում է Ֆրանկֆուրտից 25 կմ հեռավորության վրա։ Զբաղեցնում է 76,49 կմ² մակերեսով տարածք, բնակչության թվաքանակը` 92 643 մարդ (2015, դեկտեմբերի 31)[2]։ Ունի նավահանգիստ Մայն գետի աջ ափին։ Մինչև 2005 թվականը քաղաքը համարվել է Մայն Կինզիգ Կրեիսի շրջկենտրոն։

Համարվում է Գրիմ եղբայրների և Ֆրանցիսկ Սիլվիուսի, Պաուլ Հինդեմիթի, Ռուդի Ֆյոլերի ծննդավայրը։ 16-րդ դարից սկսած համարվել է թանկարժեք մետաղների արդյունաբերական կենտրոն և ուներ բազմաթիվ ոսկերիչներ։

1963 թվականին քաղաքը հյուրընկալել է Հեսենթագի երրորդ մշակութային փառատոնը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանաուի պատմական կորիզը գտնվում է Կինցիգ գետի կիսաշրջանի ներսում, իսկ Կինցիգը միանում է Մայն գետին։ 1970-ական թվականներին Հանաու քաղաքին են միացել մոտակա մի քանի գյուղերը, արդյունքում քաղաքը բավականին ընդարձակվել և տարածվել է Մայնի նաև հարավային ափին։

Թաղամասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կենտրոնական
  • Լամբոյ
  • Կեսելստադ
  • Գրոսաուհեյմ
  • Քլայն Աուհայմ
  • Միտելբյուխեն
  • Շտայնհայմ
  • Վոլֆգանգ
  • Հոխ Տան
  • Վիլհելմսբադ

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անվանումը գալիս է «Hagenowe» բառից, որը կազմված է «Haag»(փայտ) և «Aue»(բաց տարածություն գետի կողքին) արմատներից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին (միջնադարյան) բերդաքաղաքի մասունքներ

Հին քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանաուն մոտավոր 1550, կենտրոն, միջնադարյան քաղաք
Schloss - ամրոց
A + B - դարպասները միջնադարյան քաղաքի պատի մեջ
C + D - 16-րդ դարի ամրապնդման դարպասներ

Որպես բնակավայր Հանաուն առաջին անգամ հիշատակվել է 1143 թվականին։ Նախկինում դա ամրոց էր, որը որպես պաշտպանություն օգտագործում էր Կինզիգ գետի ջրերը։ Ամրոցը պատկանում էր այն ազնվական ընտանիքին, որը 13-րդ դարից ի վեր իրեն անվանել է «Հանաու»։ Այս ամրոցից սկսած գյուղը զարգացավ և 1303 թվականին դարձավ քաղաք։ Արդյունքում Հանաուի գլխավոր և միակ եկեղեցին մնաց քաղաքային պարիսպներից դուրս՝ Կինզդորֆ գյուղում։ Գյուղացիները տեղափոխվեցին քաղաք, և Կինզդորֆը դարձավ լքված գյուղ։ 15-րդ դարում, միայն, եկեղեցին համարվեց Հանաուի ծխական եկեղեցի և վերանվանվեց Մերի Մագդալեն եկեղեցի։

14-րդ դարի սկզբին` քաղաքի պարիսպների կառուցումից կարճ ժամանակ անց, քաղաքի սահմաններն ընդարձակվեցին։ Վորշստադ բնակավայրը պատշաճ կերպով ընդգրկվեց Հանաուի մեջ, միայն այն ժամանակ, երբ քաղաքը վերածննդի ոճով պաշտպանական ամրություն ստացավ։ Այս նոր ամրությունն ներառում էր երեք պաշտպանական գոտի՝ միջնադարյան ամրոցը, միջնադարյան Հանաու քաղաքը և Վորշստադը։

Նոր քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

16-րդ դարի վերջին, Ֆիլիպպ Լյուդվիգ IIՆիդեռլանդների և Ֆրանսիայի բողոքական փախստականներին առաջարկեց Հանաուի հարավում իրենց բնակավայրը ունենալ։ Այստեղ նա ուներ բարձր տնտեսական հետաքրքրություններ, քանի որ վալոնները իրենց հետ բերեցին բարձրակարգ առևտուր, ոսկերչական և շքեղ իրերի արտադրանքների գիտելիքներ, նաև` հարկեր։ Այս ավանդույթի համաձայն` ոսկերիչները շարունակում են վերապատրաստվել Հանաու քաղաքում։ Այս նոր քաղաքացիներին տրվեց արտոնություններ և նրանք ստեղծեցին իրենց համայնքը, եկեղեցին և վարչակազմը։ «Նոր Հանաու քաղաքը» (Neustadt Hanau) ամբողջովին առանձնացված էր գոյություն ունեցող համայնքից։ Ավելի քան 200 տարի պահանջվեց, որպեսզի այս երկու համայնքները միաձուլվեն։ Նոր քաղաքը, որն ավելի մեծ էր, քան հինը, պաշտպանված էր այն ժամանակվա ժամանակակից բարոկկո ոճի ամրոցով, որը մեծ ազդեցություն ունեցավ մի քանի տարի անց տեղի ունեցած երեսնամյա պատերազմում։ Քաղաքը, չնչին վնասներ կրելով, դուրս եկավ 1637 թվականին պաշարումից։

Հանաուի ճակատամարտ (1813)

1429-1736 թվականներին քաղաքը համարվում էր Հանաուի կոմսության մայրաքաղաք։ Սակայն 1736 թվականին Հանաուի վերջին կոմսի՝ Յոհան Ռայնհարդ Գ Հանաու-Լիխտենբերգցու (Johann Reinhard III von Hanau-Lichtenberg) մահից հետո, նրա կոմսության այն մասերը, որոնք պատկանում էին Հանաու-Մյունցենբերգի կոմսությանը (County of Hanau-Münzenberg), որը ներառնում էր Հանաուն, որպես ժառանգություն փոխանցվեցին Հեսսեն Քասսելի լանդկոմսությանը (Landgrafftum der Hesse-Kassel, Landgraviate of Hesse-Kassel): Կոմսական գահատոհմում եղած անհամաձայնությունների արդյունքում Հանաու-Մյունցենբերգի կոմսությունը (Grafftum der Hanau-Münzenberg, County of Hanau-Münzenberg) վերածվեց առանձին պետության՝ անջատվելով Հեսսեն-Կասսելի լանդկոմսությունից (Landgrafftum der Hesse-Kassel, Landgraviate of Hesse-Kassel) և մնալով առանձին պետություն մինչև 1786 թվականը։ Հանաու քաղաքը Հեսսեն Կասելում մեծությամբ երկրորդ քաղաքն էր Կասելից հետո։

1813 թվականի հոկտեմբերին նապոլեոնյան պատերազմների նշանավոր զինաբախումներից մեկում` Հանաուի ճակատամարտում, ավստրո-բավարական կորպուսը փորձեց կանգնեցնել Նապոլեոնի նահանջող բանակին, սակայն պարտություն կրեց։

1945 թվականին հին քաղաքը գրեթե ամբողջովին ավերվեց (87%) բրիտանական օդուժի կողմից[3]։ Պատերազմից հետո կրկին վերականգնվեց։

2010 թվականին քաղաքը սկսեց ներքին քաղաքի ամբողջովին վերափոխման մեծ շինարարական նախագիծ։ Դա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կատարված վերականգնողական աշխանաքներից հետո քաղաքի վերականգնման ամենախոշոր ծրագիրն է եղել։ a

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս շատ բնակիչներ աշխատում են տեխնոլոգիական արդյունաբերության մեջ կամ գնում են Ֆրանկֆուրտ։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանը 30 կմ հեռավորության վրա է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանաուն մեծությամբ Հեսսենի 6-րդ քաղաքն է։ Մայն Կինցիգ վարչական շրջկենտրոնի կարգավիճակը կորցնելուց հետո 2005 թվականին առաջարկներ են եղել, որ Հանաուն ստեղծի իր իսկ վարչական շրջանը։
  • Բնակիչների ավելի քան 20% -ը օտարերկրյա քաղաքացիներ են, հիմնականում` թուրք աշխատողներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  2. «Bevölkerung der hessischen Gemeinden am 31. Dezember 2010». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
  3. Zeitreise durch den Spessart (German). Wartberg Verlag. 2003. ISBN 3-8313-1075-0.. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն); Check |isbn= value: invalid character (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանաու» հոդվածին։