Հան վան Մեգերեն
Հան վան Մեգերեն հոլ.՝ Han van Meegeren | |
---|---|
Կեղծանուն | Han van Meegeren |
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1889[1][2][3][…] |
Ծննդավայր | Դեյվենտեր, Օվերեյսել, Նիդերլանդներ և Deventer, Օվերեյսել, Նիդերլանդներ[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 30, 1947[1][2][3][…] (58 տարեկան) |
Մահվան վայր | Ամստերդամ, Նիդերլանդներ[4] |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Կրթություն | Դելֆտի տեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ, art forger, վերականգնող և հավաքորդ |
Ժանր | բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն և դեռահասական գրականություն[5] |
Ուշագրավ աշխատանքներ | The foot washing?, Woman reading music? և Cisterspelende vrouw? |
Զավակներ | Jacques van Meegeren? |
Կայք | meegeren.net |
Han van Meegeren Վիքիպահեստում |
Հենրիկուս Անտոնիուս (Հան) վան Մեգերեն (հոլ.՝ Henricus Antonius "Han" van Meegeren, հոկտեմբերի 10, 1889[1][2][3][…], Դեյվենտեր, Օվերեյսել, Նիդերլանդներ և Deventer, Օվերեյսել, Նիդերլանդներ[4] - դեկտեմբերի 30, 1947[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ[4]), հոլանդացի գեղանկարիչ, դիմանկարիչ, 20-րդ դարի ամենահայտնի կեղծարարներից մեկը, ով հայտնի է դարձել 17-րդ դարի նկարիչներ Յան Վերմեերի ու Պիտեր դե Հոոխի կտավների կեղծմամբ։ Վան Մեգերենի նկարները եվրոպացի արվեստաբաններն ընդունել են որպես դասական ստեղծագործությունների եզակի օրինակներ։ Իր կեղծարարության արդյունքում նա աշխատել է ավելի քան 8 միլիոն գուլդեն (այսօրվա արժեքով` 25-30 մլն ամերիկյան դոլար)[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնունդ, վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեգերենը ծնվել է 1889 թվականին, Դեյվենտերում, ընտանիքի երրորդ երեխան էր։ Նրա ծնողները կաթոլիկներ էին։ Մանկության տարիներին վան Մեգերենը հետաքրքրվել է գեղանկարչությամբ, հիացել է հոլանդական ոսկեդարի գեղանկարիչների կտավների գույների խաղով և ինքն էլ երազել է նկարիչ դառնալու մասին։ Ուսուցիչները նրա աշխատանքները ձգձգված ու նմանակող են համարել, սակայն դա միայն ավելացրել է նրա ջանքերը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած հայրը չէր կիսում արվեստ հանդեպ որդու սերը, սակայն այնուամենայնիվ Հանին ուղարկում է Դելֆտի տեխնիկական համալսարան` ճարտարապետի մասնագիտություն սովորելու։ Շուտով վան Մեգերենը հետաքրքրություն է ցուցաբերում կերպարվեստի հանդեպ և այնքան է տարվում դասերով, որ դառնում է արվեստի ու ճարտարապետության բաժնի դասավանդողի օգնական։ 17-րդ դարին հատուկ ոճով ոճավորված եկեղեցու ներսում նկարած հիանալի ջրանկարի համաչ նա արժանանում է բարձրագույն պարգևի` Ոսկե մեդալի։ Վան Մեգերենը հիանալի նկարիչ-անիմալիստ էր, ինչի մասին են վկայում նրա բազմաթիվ նկարներ, օրինակ, «Եղնիկը», որը մինչև այժմ վերապատկերվում է նկարչության մի շարք դասագրքերում։ Նա պարբերաբար հոդվածներ էր գրում 1928 թվականի հիմնված De Kemphaan ամսագրի համար։ Ամսագիրը նվիրված էր ժամանակակից արվեստի քննադադությանն ու գոյություն է ունեցել ընդամենը երկու տարի։ Այս ամսագրի շապիկները ևս մշակվում էին վան Մեգերենի կողմից։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա դե Վոգտի հետ ամուսնանալուց հետո, ումից նա երկու երեխա է ունեցել` Ժակն ու Պաուլինան, վան Մեգերենն սկսել է ցուցադրել իր աշխատանքները ցուցահանդեսներում։ Նկարիչն ընտանեկան խնդիրներ է ունեցել, նա սկսել է խմել։ 1921 թվականին նա երեք ամիս անց է կացրել Իտալիայում` ուսումնասիրելով իտալացի վարպետներին ու 1922 թվականին աստվածաշնչյան թեմատիկայով նկարների ցուցահանդես է ունեցել. բոլոր նկարները վաճառվել են։ 1923 թվականին բաժանվել է Աննայից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Henricus Antonius van Meegeren — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Digital Library for Dutch Literature (նիդերլ.) — 1999.
- ↑ https://www.dbnl.org/onzekinderboeken/jeugdlit_illustrator.php
- ↑ Bailey, Anthony (2002). Vermeer: A View of Delft. Clearwater, Fla: Owl Books. էջ 234. ISBN 0-8050-6930-5.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հան վան Մեգերեն» հոդվածին։ |
|