Jump to content

Հայնրիխ Էնգելգարդ Շտայնվեգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայնրիխ Էնգելգարդ Շտայնվեգ
գերմ.՝ Heinrich Engelhard Steinweg
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 15, 1797(1797-02-15)[1][2][3]
ԾննդավայրWolfshagen im Harz, Բրաունշվեյգ-Վոլֆենբյութել, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել էփետրվարի 7, 1871(1871-02-07)[1][2][3] (73 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԳրին-Վուդ գերզմանոց[3]
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն
Մայրենի լեզուգերմաներեն
Մասնագիտությունձեռնարկատեր, դաշնամուր պատրաստող վարպետ և նվագարանների վարպետ
ԵրեխաներC.F. Theodore Steinway?, William Steinway և Wilhelmine Steinway?
Ստորագրություն
Изображение автографа
 Henry E. Steinway Վիքիպահեստում

Հայնրիխ Էնգելգարդ Շտայնվեգ (գերմ.՝ Heinrich Engelhard Steinweg, հայտնի որպես Հայնրիխ Է. Սթեյնվեյ (անգլ.՝ Henry E. Steinway)[4] փետրվարի 15, 1797(1797-02-15)[1][2][3], Wolfshagen im Harz, Բրաունշվեյգ-Վոլֆենբյութել, Սրբազան Հռոմեական կայսրություն - փետրվարի 7, 1871(1871-02-07)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), Ավստրիական կայսրության դաշնամուրային վարպետ, Steinway & Sons ընկերության հիմնադիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայնրիխ Էնգելգարդ Շտայնվեգը անտառապահ Շտայնվեգի 12 երեխաներից ամենակրտսերն էր[5] : Չունենալով հաղթանդամ մարմին և սերը դեպի այն գործը, որով հայրն էր զբաղվում, երբեք չէր մտածել շարունակել հոր մասնագիտությամբ։ Փոխարենը նա առանձնանում էր իր մեծ երաժշտական տաղանդով, որն էլ նրան ուղղորդեց դեպի արվեստը։ Նա ուզում էր պատրաստել երաժշտական գործիքներ, բայց մասնավոր արհեստանոցներում, իր սեձական նախանձեռնությամբ ինչ-որ բան պատրաստել գրեթե անհնար էր։ Որոշ ժամանակ որոնումներից հետո Հենրին գտնում է աշխատանք երգեհոնների պատրաստման արհեստանոցում և որոշում է կայացնում սովորել երգեհոն նվագել ։ Նա հասել էր նրան, որ նշանակվել էր եկեղեցական երգեհոնահար։ 1825 թվականին ամուսնանալով Յուլիաննա Տիմերի հետ ներկայացրել է որպես նվեր ինքնաշեն դաշնամուր։ 1825 թվականի նոյեմբերի 6-ին Շտայնվեգ ամուսինները ունենում են իրենց առաջին զավակը՝ Քրիստիան Ֆրիդրիհ Թեոդոր։ Հետագա տարիներին ծնվում են ևս 4 տղա և 2 աղջիկ։ Ամուսնությունից 10 տարի անց իրականացել էր Շտայնվեգի վաղեմի երազանքը։ Զեզեյում նա բացել էր իր առաջին դաշնամուր պատրաստելու արհեստանոցը։ 1839 թվականին Գերմանիայի Բրաունշվայգ քաղաքում կայացած ցուցահանդեսին նրանց ցուցադրած երեք դաշնամուրները արժանացել են ոսկե մեդալի[6]։

Երբ Բրաունշվեյգի դուքսը անձամբ 300 տալերով ձեռք է բերում դաշնամուր, վարպետն այլևս ստիպված չէր մտածել իր հեղինակության մասին։ Պատրաստելով 482 դաշամուր նա դարնում է ժամանակի ամենահաջողակ արտադրողը։ Նա պատրաստում էր 482 դաշնամուր և դառնում է հաջողակ արտադրող։ Հետո գալիս են դժվար ժամանակները։ Սովը, նվազ բերքատվությունը և գանձումները վատթարացնում են առևտուրը։ Շտայնվեգը ելք փնտրելով իր որդի Կառլին ուղարկում է Նյու-Յորք[7]։ Կառլը ավելի լավատես է, և նա համոզում է հորը անել ավելի խիզախ քայլեր։

Սթեյնվեյի գործարանը Համբուրգում

1850 թվականին Բրաունշվեյգի իր գործը փոխանցեց իր որդի Թեոդորին և 1850 թվականի մայիսի 19-ին 53-ամյա Շտայնվեգը, նրա կինը և 5 երեխաները նավարկում են Համբուրգից։ Վեց շաբաթ անց նրանք հասնում են Նյու-Յորք։ Հենրին և իր որդիները գտնում են աշխատանք ամերիկացի դաշնամուր պատրաստող վարպետների մոտ[8] : Չնայած այն բանին, որ հայրն ու որդիները ջանք ու եռանդ չէին խնայում, ջանասիրաբար աշխատում էին ու տալիս որակյալ արտադրանք, նրանք շատ քիչ էին վարձատրվում։ Դա էր պատճառը, որ նրանք որոշեցին սեփական գործը հիմնադրել և 1853 թվականի մայիսի 5-ին բացեցին իրենց սեփական արհեստանոցը ԱՄՆ-ում։ Հիսունյոթ տարեկան հասակում Հայնրիխ Շտայնվեգը դառնում է Հենրի Սթեյնվեմ, իսկ այդ ընկերությունը կոչում Steinway & Sons: Առաջին «Սթեյնվեյ» դաշնամուրը բնականաբար ստանում է 483 համարը։ Այդ դաշնամուրը մի ամերիկացի ընտանիք է ձեռք բերում 500$-ով։ Այսօր այն կանգնած է նյու-յորքյան Մետրոպոլիտեն-թանգարանում[9]։ Պահանջարկն ու շրջանառությունը ժամանակի ընթացքում այնքան են մեծանում, որ շուտով ընկերությունը ստիպված է լինում ընդլայնել իր սահմանները։ 1860 թվականին նրանք տեղափոխվել են Կվինս թաղամաս, որտեղ և ապրել են մինչև խոր ծերություն։

Սթեյնվեյների ազդեցությունը պահպանվում էր ոչ միայն ԱՄՆ-ում այլև Եվրոպայում։ Նրանք էին Եվրոպական թագավորների, գերմանական և ավստրիական կայսրերի, ռուսական թագավորական պալատների դաշնամուրների մատակարարը։ Սթեյնվեյ-ավագը մահացել է 1871 թվականին։ Նրա հիմնադրած ընկերությունը շարունակեց մնալ ոլորտի առաջատարներից՝ թողարկելով տարեկան 2500 դաշնամուր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #117657972 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Find A Grave — 1996.
  4. Henry Engelhard SteinwayԲրիտանիկա հանրագիտարանում
  5. «Einwohner der Gemeinden und Ortsteile» (PDF). Landkreis - Goslar. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  6. Hoover, Cynthia Adams (1981). «The Steinways and Their Pianos in the Nineteenth Century». Journal of the American Musical Instrument Society. Shreveport, Louisiana: American Musical Instrument Society. 7: 51. ISSN 0362-3300.
  7. Torp, Claudius. "Heinrich Engelhard Steinway." In Immigrant Entrepreneurship: German-American Business Biographies, 1720 to the Present, vol. 2, edited by William J. Hausman. German Historical Institute. Last modified October 10, 2013.
  8. Ratcliffe, Ronald V. (2002). Steinway & Sons. San Francisco : Chronicle Books. 978-081-183389-9
  9. "Steinway History", Steinway & Sons Official Website. Accessed February 8, 2010. Արխիվացված Հունվար 3, 2010 Wayback Machine

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Horst-Rüdiger Jarck und Gerhard Schildt (Hrsg.): Braunschweigische Landesgeschichte. Jahrtausendrückblick einer Region. Braunschweig 2000
  • Ronald V. Ratcliffe: Steinway & Sons. Propyläen-Verlag, Frankfurt am Main (u. a.) 1992, ISBN 3-549-07192-2
  • Richard K. Lieberman: Steinway & Sons. Eine Familiengeschichte um Macht und Musik. Kindler, München 1996, ISBN 3-463-40288-2
  • Dirk Stroschein: Von Steinweg zu Steinway. Eine deutsch-amerikanische Familiensaga (Hörbuch auf Audio-CD). ISBN 3-455-32013-9

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնրիխ Էնգելգարդ Շտայնվեգ» հոդվածին։