Հայկական տափաստանային իժ
Գիտական դասակարգում | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Vipera eriwanensis | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Բնապահպանական կարգավիճակը | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Տարածվածություն | ||||||||||||||
|
Հայկական լեռնատափաստանային իժ[1], Հայկական տափաստանային իժ[2] (լատին․՝ Vipera eriwanensis), իժերի ընտանիքին պատկանող թունավոր օձ։
Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոչ մեծ իժ, մարմնի երկարությունը հասնում է մինչև 480 մմ, պոչի երկարությունը՝ 70-80 մմ։ Գլուխը խիստ ձգված է, դնչի ծայրը թեթևակիորեն բարձրացված և սրված է։
Գունավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Օձը վերևից ունի բաց մոխրագույն երանգավորում արտահայտված սև կայծակնանման նախշերով։ Փորը մուգ մոխրագույն է սև բծերով։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպում են Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Կարսի և Էրզրումի պրովինցիաներում ու Հայաստանի լեռնանտառային շրջաններում ծովի մակերևույթից 1000-2200 մ բարձրությունների վրա։
Այլ տվյալներով ՝ 1200–3000 մ[1]։
Բնակեցման պայմանները[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակեցնում է սարերի չոր թեքությունները, քարքարոտ լեռնային տափաստանները, լեռնանցքների ափերը։ Ամառային տապին իժը իջնում է ներքև՝ ավելի խոնավ շրջաններ։ Ձմեռում է մինչև ապրիլ-մայիս ժամանակահատվածը։
Թույնի ներգործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկական թափաստանային իժը, ինչպես մնացած բոլոր իժերը, թունավոր է։ Թույնը հեմոլիտիկ ազդեցության է (ազդում է արյան և արյունաստեղծ օրգանների վրա)։ Խայթոցը ներկայացնում է մեծ վտանգ ընտանի կենդանիների և մարդու համար։ Խայթված կենդանիները մահանում են արյան անմակարդելիության և ներքին արյունհոսությունների պատճառով։
Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]
Օձը սնվում է մկնանման կրծողներներով, ուղղաթևերով և մողեսներով։ Ոչ մեծ առանձնյակները միայն ուղղաթևերով։
Ձմեռումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Իժը ձմեռում է քարանձավներում, ձմեռումը սկսվում է հոկտեմբերին։
Նման տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկական տափաստանային իժը տարբերվում է Դարևսկու իժից ավելի նեղ և ցածր, ավելի սուր գլխով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Հայկական լեռնատափաստանային իժ». mnp.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Ананьева Н. Б., Орлов Н. Л., Халиков Р. Г., Даревский И. С., Рябов С. А., Барабанов А. В. Атлас пресмыкающихся Северной Евразии (таксономическое разнообразие, географическое распространение и природоохранный статус). — СПб.: Зоологический институт РАН, 2004. — 232 с. — 1000 экз.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական տափաստանային իժ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական տափաստանային իժ» հոդվածին։ |
|