Հայկ Շեքերջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Շեքերջյան
Haig Hakob Shekerjian ("Shek"),
Հայկ Յակոբի Շեքերճեան («Շեք»)
Պատկեր:АЙК ШЕКЕРДЖЯН1.jpg
1886-1966 թթ.
ԾննդավայրԱդապազար՝ Փոքր Ասիա
Զորատեսակցամաքային զորքեր, տարրաբանական (քիմիական) զորքեր
Ծառայության տարիներ1907-1949 թթ.
Կոչումբրիգադային գեներալ
Հրամանատարն էր1. ԱՄՆ բանակի տարրաբանական զորքերի ուսումնական կենտրոն,
2. Ալաբամա նահանգի Սիբերտ ռազմաուսումնական ճամբար,
3.ԱՄՆ-ի Զինված Ուժերի Միջին և Մերձավոր Արևելքում ռազմաբեմի Ցամաքային և ռազմածովային ուժերի լիքվիդացիոն հանձնաժողովի փոխնախագահ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
Պաշտոնաթող1949 թվական
Պարգևներ1. en:Army Commendation Ribbon
2. en:Legion of Merit
II համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ին մատուցած ծառայությունների համար

Հայկ Հակոբի Շեքերջյան (անգլ.՝ Haig Shekerjian), հայկական ծագմամբ ամերիկյան ռազմական գործիչ, բրիգադային գեներալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1886 թվականի հունիսի 13-ին Փոքր Ասիայի Իզմիթ նահանգի Ադապազար քաղաքում (այն ժամանակվա Օսմանյան կայսրության, ներկայիս Թուրքիայի տարածքում)[1][2]։

Հայկը 5 տարեկան տղա էր, երբ ծնողների Հակոբի և Եսթերի հետ Փոքր Ասիայից տեղափոխվում են ԱՄՆ` Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաք[2]։

Հայկի հայրը՝ Հակոբ Շեքերջյանը հասարակ բանվոր էր, իսկ մայրը՝ Եսթերը (օրիորդական ազգանունը՝ Ալեքսանյան)[1][2] տնային տնտեսուհի[3]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թվականին 21-ամյա Հայկ Շեքերջյանն ընդունվում է ԱՄՆ-ի Վեսթ-Փոյնթ ռազմական ակադեմիա որը այսօր էլ համարվում է աշխարհի ամենահեղինակավոր ռազմական ուսումնական հաստատություններից մեկը[2] Նա հայազգի առաջին ամերիկացի զինվորականն էր, որն ընդունվել է Ուեսթ Փոյնթի Ռազմական ակադեմիա՝ բացառիկ քաղաքացիական արիության համար, որը ցուցաբերել է դեռևս պատանի տարիքում (16 տարեկանում նա նետվել է կրակի ճիրաններում հայտնված շենք ու փրկել մի կնոջ և նրա երեխային)[4]։

1911 թվականի հունիսի 13-ին՝ իր ծննդյան օրը երիտասարդ Հայկ Շեքերջյանը՝ Վեսթ-Փոյնթի հայկական ծագումով առաջին կադետը (կուրսանտ)[4], դառնում է ԱՄՆ-ի Զինված Ուժերի գլխավոր ռազմական ակադեմիայի շրջանավարտ[2]։ ԱՄՆ-ի բանակի լեյտենանտի ռազմական կոչումի հետ միասին նրան շնորհվեց նաև բակալավրի գիտական աստիճան[1][2]։

Ծառայողական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիան հաջողությամբ ավարտելուց հետո Հայկ Շեքերջյանը մեծ հաջողությունների է հասել ծառայության մեջ[4]։ Ուսումնառությունից հետո նա ծառայության է անցնում ԱՄՆ-ի Զինված Ուժերում՝ որպես Ցամաքային Զորքերի լեյտենանտ[2]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1914-1916 թթ., ապա՝ 1917-1918 թթ. Հայկ Շեքերջյանը ծառայել է որպես Հունաստանում ԱՄՆ-ի դեսպանության ռազմական կցորդի օգնական, իսկ ապա՝ Դաշնակցային զորքերի կազմում մասնակցել է Մերձավոր Արևելքում մղված ռազմագործողություններին[1][2]։

1916 թվականին Հայկ Շեքերջյանը դառնում է այն գլխավոր անձանցից մեկը, ովքեր մասնակցում են Ֆրանսիայի Զինված Ուժերի կազմում գործող Հայկական Ազգային Լեգեոնի ստեղծմանը։ Նշված հայկական զորամիավորումը հետագայում մասնակցություն է ունենում Մերձավոր Արևելքում մղված ամենալուրջ ռազմագործողություններին[2][5]։

1916 թվականի ապրիլից մինչև 1917 թվականի փետրվարը Հայկ Շեքերջյանը, որի մականունը «Շեք» էր, ԱՄՆ նշանավոր զորավար Ջոն Ջ. Պերշինգի (en:John J. Pershing) հրամանատարությամբ գործող զորքերի կազմում մասնակցել է Մեքսիկայում Պանչո Վիլյայի դեմ ամերիկյան պատժիչ ռազմարշավին[1][2]։

1923 թվականին Հայկ Շեքերջյանը ծառայության է փոխադրվում ԱՄՆ-ի տարրաբանական (քիմիական) զորքերի, որտեղ ծառայում է 39 տարի և պաշտոնաթող լինում 1946 թվականին[1][2]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Ճապոնական Զինված Ուժերը հարձակվում են ԱՄՆ-ի Փերլ-Հարբոր ռազմածովային բազայի վրա, գնդապետ Հայկ Շեքերջյանը կոչ է անում ԱՄՆ-ի հայերին՝ ոտքի ելնել՝ պաշտպանելու իրենց նոր Հայրենիքը՝ ԱՄՆ-ն։ Այդպիսով ավելի քան 20 հազար հայորդիներ արձագանքում են Հայկ Շեքերջյանի կոչին և համալրում ԱՄՆ-ի Զինված Ուժերի շարքերը։ Հիմնականում դրանք 1915-1923 թթ. Մեծ Եղեռնից փրկված հայերի զավակներն էին[6]։

Հետագայում՝ իրենց ցուցաբերած արիության ու հերոսության համար ԱՄՆ-ի բանակում ծառայության անցած այդ հայորդիներից շատերը արժանացան բարձր պատիվների, պարգևների ու կոչումների։

Ինչ վերաբերում է անձամբ ԱՄՆ-ի բանակի գնդապետ Հայկ Շեքերջյանին, ապա նրան 1942 թվականին ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի հրամանագրով շնորհվում է բրիգադային գեներալի կոչում[1][2]։

Հայկ Շեքերջյանն առաջին ամերիկահայն էր, որ զորավարական աստիճան էր ստանում ԱՄՆ-ի բանակում[1]։ Ի դեպ, մյուս ամերիկահայը, որն ստացավ ԱՄՆ Զինված Ուժերի բրիգադային գեներալի կոչում, Միքայել Ջ. Թաշճյանն է (en:Michael J. Tashjian, որն ավարտել է Վեսթ-Փոյնթի ռազմական ակադեմիան Հայկ Շեքերջյանից 37 տարի հետո՝ 1948 թվականին, և ծառայության վերջում հասել է Ռազմաօդային ուժերի համակարգերի հրամանատարության՝ ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Էնդրյուս ռազմաօդային բազայում տեղակայված շտաբի պետի մատակարարման գծով տեղակալի պաշտոնին։ Վերջինս զորացրվել է 1976 թվականին և 2011 թվականին դեռ ողջ էր ու բնակվում էր հարավային Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում[1]։

Որպես ԱՄՆ-ի բանակի հայ գեներալ Հակ Շեքերջյանը հիշատակված է «Հայ Սփյուռք հանրագիտարանում»[7]։

Բրիգադային գեներալ Հակ Շեքերջյանը նշանակվում է ԱՄՆ-ի տարրաբանական զորքերի ուսումնական կենտրոնի գլխավոր հրամանատար և այդ պաշտոնում ծառայում 1942-1943 թթ.[1][2]:

Այնուհետև բրիգադային գեներալ Հայկ Շեքերջյանը նշանակվում է ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում տեղակայված ռազմաուսումնական Սիբերթ (en:Sibert, en:Camp Sibert) ճամբարի հրամանատար, այդ պաշտոնում ծառայելով 1943-1945 թթ.[1][2]:

Ծառայության վերջում զորավար Հայկ Շեքերջյանը նշանակվում է ԱՄՆ-ի Զինված Ուժերի Միջին և Մերձավոր Արևելքում ռազմաբեմի Ցամաքային և ռազմածովային ուժերի լիքվիդացիոն հանձնաժողովի փոխնախագահ, այդ բարձր պաշտոնում ծառայելով 1945-1946 թթ.[1]:

Մասնակցություն Հայոց հարցի լուծմանը[խմբագրել | խմբագրել կոդը]

1919-ին Ամերիկյան առաքելության կազմում այցելել է Արևմտյան և Արևելյան Հայաստան։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմական և մարտական ծառայության մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատվո և հուշապարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր ԱՄՆ-ում առկա են ի պատիվ զորավար Հայկ Շեքերջյանի անվանակոչված փողոցներ թե՛ ԱՄՆ-ի մեծությամբ երկրորդ քաղաք՝ հայաշատ Լոս-Անջելեսում (Կալիֆորնիա նահանգ), թե՛ Բոստոնում (Մասաչուսեթս նահանգ), թե՛ իր հայրենի քաղաքում՝ Ֆրեզնոյում (Կալիֆորնիա նահանգ), թե՛ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում (Վաշինգտոն ԿՇ), թե՛ ԱՄՆ-ի ամենահայահոծ քաղաքներից մեկում՝ XXI դարում «Նոր Երևան» դարձած Գլենդեյլում (Կալիֆորնիա նահանգ) և թե՛ ԱՄՆ-ի խոշորագույն քաղաք Նյու Յորքում (Նյու Յորք նահանգ)[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 A Tribute to Brig. Gen. Haig Shekerjian. The Armenian weekly. By Nanore Barsoumian on June 9, 2011 in Mid-Atlantic. [1]
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Энциклопедия фонда ХАЙАЗГ. [Шекерджян Гайк]
  3. «Մի անգամ հարցրի հորս՝ ինչու են ինձ Հայկ անվանել։ Ես տասը տարեկան էի։ Հիշում եմ՝ հայրս ինձ նստեցրեց իր ծնկին և ասաց. «Հայկը հայ ժողովրդի նախնին է՝ նահապետը, մեր ահեղ հսկան և ես կամենում եմ, որ դու էլ դառնաս ուժեղ ռազմիկ, որը կպաշտպանի յուր ժողովրդին»։ Հորս պատմածները կարևոր դեր խաղացին իմ կյանքում», - հիշում էր զորավար Հայկ Շեքերջյանը։ Զորավար Հայկ Հակոբի Շեքերջյանի հուշերից։ Տե՛ս Энциклопедия фонда ХАЙАЗГ. [Шекерджян Гайк]
  4. 4,0 4,1 4,2 Երկրորդ աշխարհամարտին հայերը՝ ԱՄՆ-ի բանակում. Ցեղասպանության զոհերի ժառանգները նախնիների վրեժը լուծեցին (ֆոտո)։ News.am. [2]
  5. Աշխարհի հայտնի հայազգի զինվորականները (Ավագյանց, Շեքերջյան, Տերունյան)։ Armedia, information analitical agency. 28.01.2018. [3]
  6. 6,0 6,1 Всё об Армении. Армянские солдаты США. Айк Шекерджян
  7. «Հայ Սփյուռք հանրագիտարան». Երևան, 2003թ., էջ 37։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шекерджян Гайк. [4]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]