Հայկ Չոբանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Չոբանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Չոբանյան | |||
| |||
---|---|---|---|
2019-2021 | |||
| |||
02.04.2021 - 04.08.2021 | |||
Կրթություն՝ | ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1995) և ՊԿԱ (1999) | ||
Մասնագիտություն՝ | պատմաբան և պետական գործիչ | ||
Ծննդյան օր | մարտի 5, 1973 (51 տարեկան) | ||
Ծննդավայր | Տավուշ, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան | ||
Ամուսին | Արմինե Թումանյան | ||
Հայկ Հարությունի Չոբանյան (մարտի 5, 1973, Տավուշ, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, պետական գործիչ։ ՀՀ Տավուշի մարզպետ (2019 թվականի փետրվարի 6[1] - 01.04.2021): ՀՀ բարձր տեխնոլոգիաական արդյունաբերության նախարար (02.04.2021-04.08.2021)[2]: Գիտական ինովացիոն և կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ, «Աէրոդինամիկս» ՓԲԸ նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկ Չոբանյանը ծնվել է 1973 թվականին, Հայաստանի Տավուշի մարզի Տավուշ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1990-1995 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Եղել է ԵՊՀ ուսանողական խորհրդի առաջին նախագահը[3]։ 1995-1999 թվականներին սովորել է ՀՀ կառավարման դպրոցում։ 1995-1997 թվականներին ծառայել է Հայկական բանակում։
1997-1998 թվականներին աշխատել է «Պետական ծառայողի լրատու» ամսագրի խմբագրությունում, 1998-2001 թվականներին՝ Հայաստանի կառավարության աշխատակազմում, ապա` ՀՀ արդարադատության նախարարությունում։ 2001-2003 թվականներին աշխատել է հրատարակչության տնօրեն, 2003-2012 թվականներին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն, 2006-2013 թվականներին՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն խորհրդի անդամ։ 2012 թվականին հիմնադրել է «Արփի սոլար» ընկերությունը[4]։ Նույն թվականին ղեկավարել է Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամը։ 2014-2017 թվականներին աշխատել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն և «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն։ 2016 թվականին հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը, 2018 թվականին՝ «Ֆրիներջի» ընկերությունը։ 2016 թվականից «Իրական» դպրոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, 2017 թվականից՝ Հայաստանի փառատոների ասոցիացիայի նախագահ։
2019 թվականի փետրվարի 6-ին Հայաստանի կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Տավուշի մարզպետ[5]։
2021 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժանացել է պետական պարգևների։
- ԵՊՀ արծաթե հուշամեդալ, 2009,
- Մարշալ Բաղրամյան մեդալ,
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոսկե մեդալ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տիգրան Պետրոսյանը նշանակվեց Շիրակի մարզպետ, Հայկ Չոբանյանը՝ Տավուշի մարզպետ
- ↑ 2,0 2,1 Հայկ Չոբանյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին
- ↑ Հայկ Հարությունի Չոբանյան, 90-ամյա ֆակուլտետը։ Եր.: Բավիղ էջ 405
- ↑ Արևային էներգիա | Հայկ Չոբանյան
- ↑ Հայկ Չոբանյանի կենսագրությունը ՀՀ Տավուշի մարզպետարանի կայքում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայկ Չոբանյան կատեգորիայում։ |
|