Jump to content

Համբեր (գետ, թափվում է Օնտարիո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համբեր
Բնութագիր
Երկարություն126
Ավազանի մակերես908 կմ²
ԱվազանՕնտարիո (լիճ), Սուրբ Լավրենտիոս գետ, Ատլանտյան օվկիանոս
Ջրահոսք
ԱկունքՀամբեր-Սփրինգս-Փոնդս
Բարձրություն421 մ
ԳետաբերանՕնտարիո (լիճ)
Գետաբերանի տեղակայումՏորոնտո
Բարձրություն74 մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերBlack Creek?
ԵրկիրԿանադա
ԵրկրամասՕնտարիո
ՋրահավաքLake Ontario drainage basin?

Համբեր (Humber River), գետ Կանադայի Օնտարիո նահանգում[1]։

Աշխարհագրություն և Ջրագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի ավազանը գտնվում է Հարավային Օնտարիոյում՝ Ջորջիան-Բեյ ծոցի և Օնտարիո լճի միջև։ ներառում է Դաֆֆերին և Սիմկո կոմսությունների մի մասը, ինչպես նաև ռեգիոնալ մունիցիպալիտետների՝ Փիլի և Յորքի մի մասը։ Գետի գլխավոր վտակը սկիզբ է առնում Նիագարայի հնագույն ժայռերի թեքությունից, իսկ մյուս վտակը՝ Իստ-Համբերը սկիզբ է առնում Սենտ-Ջորջ լճից[2], որը գտնվում է Ավրորա (Օնտարիո) քաղաքին մոտ՝ Օակ-Ռիջեյս-Մորեյն բլուրների մեջ, որոնք կազմված են մորենի մեծ մնացորդներից։ Երկու վտակները միանում են Տորոնտոյից հյուսիս և հետո գետը հոսում է մեկ ընդհանուր ուղղությամբ դեպի հարավ-արևելք Մեծ Տորոնտոյով՝ Կանադայի ամենաշատ ուրբանիզացված մեգապոլիսով և թափվում է Օնտարիոյի Համբեր ծովածոց։ Գետի երկարությունը՝ 126]][3] կիլոմետր, ավազանի մակերեսը՝ 908 կմ քառ․։

Գետի ջրավազանը մարդկանց կողմից բնակեցվել է մոտ 9-12 հազար տարի առաջ։ 1615 թվականին այստեղ եկավ առաջին եվրոպացին՝ ֆրանսիացի հայտնի ճանապարհորդԷթյեն Բրյուլը, Օնտարիոյի առաջին լեյտենանտ-նահանգապետ Ջոն Գրեյվս Սիմկոն գետը կոչել է Անգլիայի Համբեր գետի պատվին։

Բնապահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն բանին, որ գետի ավազանը շատ է ուրբանիզացված (տարածքի 55%-ում ընկած են գյուղեր, 45%-ում քաղաքներ), նա տարբերվում է բուսական աշխարհի և բնական պայմանների մեծ բազմազանությամբ։ Գետը հոսում է Կարոլյան անտառով, մարգագետիններով, դաշտերով և ճահիճներով։ Գետի ավազանի մոտ գտնվում են մի քանի այգիներ,այդ թվում նաև Հայ-Պարկը, այգի Կազեմիր-Գրովսկին և այգի Համբեր-Բեյը։ 1999 թվականին գետը մտել է Կանադայի հսկվող գետերի ցուցակի մեջ[3]։

Հեյզել մրրիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականի հոկտեմբերի 15-ին Արևադարձային ցիկլոն Հեյզելը փլվեց Տորոնտոյի գլխին։ Քամու արագությունը հասավ 200 կիլոմետր ժամի, իսկ ամեն խորանարդ դյույմում 6 ժամում թափվեց 11 տոննայից ավել մթնոլորտային տեղում անձրևի տեսքով, որը ջրհեղեղի պատճառ դարձավ Համբեր և Լիթլ-Դոն գետերի համար՝ ամենաուժեղը ամբողջ մարդկության պատմության արդյունքում։ Գետերի ջրերը բարձրացան 6-8 մետրով, ջուրը իր հետ քշեց ամեն ինչ՝ ծառեր, տներ, կամուրջներ և ճանապարհներ։ Ավերվեցին 50-ից ավել կամուրջներ։ Ցավոք ջրհեղեղը բերեց մարդկային կորուստների, մահացավ 81 մարդ։ 4 հազարից ավել ընտանիք մնաց անտուն։ Տորոնտոն կրեց 100 միլիոն դոլարի վնաս։ Ջրհեղեղից հետո կառուցվեց կանադական առաջին ջրհեղեղ զգուշացնող համակարգ[4][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www4.rncan.gc.ca/search-place-names/unique.php?id=FBPLL&output=xml
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  3. 3,0 3,1 «The Canadian Heritage Rivers System (CHRS) — Humber River». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  4. «Тайны и факты - Ураган Хейзел 1954 год, США». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  5. Environtment Canada - Hurricane Hazel - Evaluation of Organizational Response