Jump to content

Համաշխարհային ցուցահանդես (1906)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համաշխարհային ցուցահանդես (այլ կիրառումներ)
Համաշխարհային ցուցահանդես (1906)
Համաշխարհային ցուցահանդեսի պոստերը
Երկիր Իտալիա
Գտնվելու վայրՄիլան
Ցուցահանդեսի տեսակExpo
Այցելուներ7,500,000-10,000,000

Համաշխարհային ցուցահանդես 1906 (իտալ.՝ L'Esposizione Internazionale del Sempione, անգլ.՝ The Great Expo of Work[1]), համաշխարհային ցուցահանդես, որը կազմակերպվել է Իտալիայի Միլան քաղաքում 1906 թվականի ապրիլի 28-ից հոկտեմբերի 31[2]։

Ցուցահանդեսը բացվել է 1906 թվականի ապրիլի 28-ից մինչև հոկտեմբերի 31-ը[3]։ Ցուցահանդեսի թեման՝ «Ծովային և ցամաքային տրանսպորտ»։ Ցուցահանդեսի անցկացումը նվիրված է եղել Փարիզ-Միլան երկաթգծի շահագործմանն ու 1906 թվականի մայիսին Ալպերում Սիմպլոն թունելի բացմանը։ Թունելը Իտալիայի Բրիգ և Շվեյցարիայի Դոմոդոսոլա քույր քաղաքները իրար է կապում։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Սեմպիոնե զբոսայգում և Բանակի հրապարակում (իտալ.՝ Piazza d'Armi)[1] և հյուրընկալել է գեղարվեստական ցուցադրում՝ արդյունաբերական և տեխնիկական ցուցանմուշներ[2]։ Ցուցահանդեսին մասնակցել են Արևմտյան Եվրոպայի շատ երկրներ[4], ինչպես նաև Չինաստանը, Ճապոնիան, Թուրքիան, ԱՄՆ-ը, Կանադան և Հարավաֆրիկյան պետությունները[4]։

Ցուցահանդեսն ունեցել է շուրջ 10 միլիոն այցելու և զբաղեցրել է 250 ակր տարածք[3]։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսի արդյունքում Միլանը տնտեսական և սոցիալական վերածնունդ է ապրել։ Աշխատանքի պաշտպանության միջազգային հանձնաժողովը հիմնադրվել է Միլանի ցուցահանդեսի ժամանակ և գործում է առ այսօր։ 1905 թվականին Միլանի համաշխարհային ցուցահանդեսի առթիվ կառուցվել է Միլանի ակվարիումը։

Միլանի ակվարիումը կառուցվել է Սեբաստիանո Ջուզեպե Լոկատիի նախագծով Համաշխարհային ցուցահանդեսի առթիվ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «World Expo 1906 Milan». Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.
  2. 2,0 2,1 Pelle, Findling (2008). «Milan 1906». Encyclopedia of World's Fairs and Expositions. էջ 185. ISBN 978-0-7864-3416-9.
  3. 3,0 3,1 Pelle, Findling (2008). «Appendix B:Fair Statistics». Encyclopedia of World's Fairs and Expositions. էջ 415. ISBN 978-0-7864-3416-9.
  4. 4,0 4,1 Pelle, Findling (2008). «Milan 1906». Encyclopedia of World's Fairs and Expositions. էջ 186. ISBN 978-0-7864-3416-9.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համաշխարհային ցուցահանդես (1906)» հոդվածին։