Հակոբ Չաքըրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Չաքըրով
բուլղար․՝ Агоп Чакъров
Ի ծնեբուլղար․՝ Агоп Матеос Чакъров
Ծնվել էմայիսի 10, 1902(1902-05-10)
ԾննդավայրՇումեն, Բուլղարիա
Մահացել էանհայտ
Մահվան վայրանհայտ
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունվիրաբույժ
Գիտական աստիճանպրոֆեսոր և բժշկական գիտությունների դոկտոր

Հակոբ Մաթևոսի Չաքըրով (Չաքըրյան) (մայիսի 10, 1902(1902-05-10), Շումեն, Բուլղարիա - անհայտ, անհայտ), բուլղարահայ բժիշկ։ Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր[1]։ Բուլղարիայի վաստակավոր բժիշկ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական կրթությունն ստացել է Բուլղարիայում և Համբուրգում։ Երկրորդ աշխարհամարտից՝ 1939-1945 թվականներից հետո աշխատել է Կարմիր խաչի հիվանդանոցում, 1951 թվականից եղել է Հակաքաղցկեղային ինստիտուտի հիմնադիր-տնօրեն։ Վիրահատության բնագավառում գիտական և գործնական ձեռքբերումների համար Չաքըրովին շնորհվել է «Պատվավոր դոկտոր» կոչումը։

Աշխատանքները վերաբերում են քաղցկեղաբուժության հարցերին։ Մշակել է 12-մատնյա աղիքի խոցի վիրաբուժական բուժման եղանակ, որը կոչվում է Հակոբ Չաքըրով-ի անունով։ Ստեղծել է պատրաստուկ, որով ժամանակավորապես կասեցվում է ՁԻԱՀվիրուսի տարածումը[2]։

Աշխատությունները թարգմանվել են գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն։

Հակոբ Չաքըրովի անձնական արխիվը պահպանվում է Վառնայի պետական արխիվում։ Այն բաղկացած է 150 արխիվային միավորից և ընդգրկում է 1878-1982 թվականները[3]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միջազգային մի քանի բժշկական միությունների անդամ
  • Բուլղարիայի վիրաբուժական միության պատվավոր անդամ

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Стомашна и дуоденална хирургия. Ръководни начала и техника. Агоп Чакъров. 1946[4].
  • Една невъзможна операция. Мемоари, биографии, писма. 1998[5].
  • Създаване и развитие на българската хирургия до 1978 г./ твърда корица. Автор: Проф.д-р Марин Ас.Петров; Проф.д-р Агоп М.Чакъров (համահեղինակ). 2003. ISBN 9549742164

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ARMENIAN COMMUNITY IN BULGARIA». www.noravank.am. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 283-284։
  3. ЧАКЪРОВ, АГОП МАТЕОС (1902- )
  4. «Стомашна и дуоденална хирургия - Агоп Чакъров». knizhen-pazar.net. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  5. «Една невъзможна операция - Агоп Матеос Чакъров». knizhen-pazar.net. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.