Հակոբ Դեյվիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Դեյվիս
Դիմանկար
Ծնվել է1831
ԾննդավայրՌիգա, Ռուսական կայսրություն
Մահացել է1908
Մահվան վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգյուտարար, ձեռնարկատեր և դերձակ
 Jacob Davis Վիքիպահեստում

Հակոբ Դեյվիս (ծնված Հակոբ Յուֆես, լատիներեն` Jākobs Jufess, ռուսերեն` Якоб Йофис, 1831, Ռիգա, Ռուսական կայսրություն - 1908, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), եղել է լատվիացի-հրեա դերձակ և ամերիկացի էմիգրանտ[1], ով հայտնաբերել է ժամանակակից ջինսերը[2]։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Յուֆեսը ծնվել է 1831 թվականին Ռիգա քաղաքում՝ հրեայի ընտանիքում, ապա մեկնել է Ռուսական կայսրություն։ Այն ժամանակահատվածում, երբ նա գտնվում էր Ռիգա քաղաքում նա սկսեց աշխատել որպես դերձակ[3]։

Ներգաղթումը դեպի Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

1854 թվականին, երբ նա 23 տարեկան էր, Ռուսաստանի դաշնությունից գաղթեց ԱՄՆ՝ Նյու Յորք, որտեղ էլ փոխեց իր անունը՝ Հակոբ Դեյվիս։ Հետո նա ունեցել է դերձակի խանութ մինչ Մեն գնալը, ապա 1856 թվականին տեղափոխվել է Սան Ֆրանցիսկոից, իսկ դրանից հետո՝ Ուեթերվայլ։

Կանադայում անցկացրած ժամանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ թափառական ժամանակաշրջանից հետո, որը նա անցկացրեց Ամերիկայում, աշխատում էր դերձակի օգնական, 1858 թվականին Հակոբը լքում է Կալիֆորնյան ուղևորվում է Արևմտյան Կանադա փնտրելու ավելի շահավետ աշխատանք։Այտեղ նա հանդիպում է գերմանացի պախստական Անյա Փարքշեռին։Վերջինիս հետ ամուսնանում և ունենում են 6 երեխա։ Կանադայում ապրելու ժամանակաշրջանում Դեյվիսը աշխատում է Ֆրեյզեր գետի ոսկու հանքում։

Վերդարձը Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

1867 թվականին Դեյվիսը ետ է վերադառնում Սան Ֆրանցիսկո Անյաի և իր ընտանիքի հետ միասին։ Նույն թվականին նրանք տեղափոխվում են Նևադա, որտեղ նա վաճառում է ծխախոտ և խոզի միս, մինչ իր հին աշխատանքին անցնելը։ 1868 թվականին ընտանիքը շատ տեղափոխություններ կատարեց այս անգամ Ռենո, Նեվադա, որը համարվում էր փոքրիկ երկաթուղային քաղաք և նա այնտեղ օգնում է Ֆրեդերիկ Հերցվեյնին գարեջրատուն կառուցելու հարցում։Ի վերջո 1869 թվականին Դեյվիսը անցում է իր մշտական գործին՝ բացելով հագուստի խանութ քաղաքի գլխավոր փողոցներից մեկում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jacob Davis: Pioneer Jewish Tailor of Nevada & His Copper Rivets That Made History». Jewish Museum of the American West. Jewish Museum of the American West. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
  2. Kelly, Kate. «The True Inventor of Blue Jeans». America Comes Alive. Kate Kelly, America Comes Alive. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
  3. «Fascinating facts about Jacob Davis co-inventor of Blue Jeans in 1873». The Great Idea Finder. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Դեյվիս» հոդվածին։