Հակա-Էդիպուս
Հակա-Էդիպուս ֆր.՝ L’Anti-Œdipe | |
---|---|
Ենթավերնագիր | Capitalisme et schizophrénie |
Հեղինակ | Ժիլ Դելյոզ և Ֆելիքս Գուատարի |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | փիլիսոփայություն |
Թեմա | հոգեվերլուծություն |
Մասն է | Capitalism and Schizophrenia? |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Էջեր | 494 |
Հաջորդ | A Thousand Plateaus? |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման վայր | Փարիզ |
Հրատարակիչ | Les Éditions de Minuit? |
Հրատարակման տարեթիվ | 1972 |
Հակա-Էդիպուս. Կապիտալիզմ և շիզոֆրենիա (ֆր.՝ Capitalisme et schizophrénie. L'anti-Œdipe) 1972 թվականին լույս տեսած Ժիլ Դելյոզի և Ֆելիքս Գուատարիի, համապատասխանաբար փիլիսոփա և հոգեվերլուծող, համատեղ գիրքն է, որը հանդիսանում է նրանց «Կապիտալիզմ և շիզոֆրենիա» աշխատության առաջին հատորը։ Աշխատության երկրորդ հատորն «Հազարավոր բարձրավանդակներ» (1980) գիրքը։
Դելյոզը և Գուատարին քննարկում են ցանկության կապը իրականության հետ, հատպակես կապիտալիստ հասարակության պարագայում. Նրանք քննարկում են մարդու հոգեբանությունը, էկոնոմիկան, հասարակությունը և պատմությունը[1]։ Նրանք ստեղծում են մատերիալիստական հոգեբանություն հասկացությունը, որը կապված է անգիտակցականի և նրա հասարակության ու դրա արտադրողական գործառությունների հետ։ Դելյոզը և Գուատարին նաև առաջին անգամ օգտագործում են ցանկության մեքենա հասկացությունը (որը նաև կապված է մարմին առանց օրգանների հասկացության հետ), ու քննադատության են ենթարկում Զիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական գլխավոր տեսություններից մեկը՝ Էդիպյան բարդույթը։ Դելյոզը ու Գուատարին նաև վերաշարադրում են Կարլ Մարքսի գաղափարները մարդկության մատերիալիստական պատմության վերաբերյալ մասնավորապես՝ «պրիմիտիվ կամ պարզ», «դեսպոտիկ» և «կապիտալիստական» հասարակությունները նրանց ապրանքաարտադրությունը և դրա սպառումը։ Սրա հետ զուգահեռ Դելյոզը և Գուատարին զարգացնում են քննադատական մի մեթոդ որը կոչում են շիզոանալիզ (շիզովերլուծություն)։
Գրքում նաև քննարկվում և քննադատվում են այնպիսի մտածողների մտքեր ինչպիսիք են՝ Բենեդիկտ Սպինոզան, Իմանուիլ Կանտը, Կարլ Յունգը, Միշել Ֆուկոն և այլք։ Բացի փիլիսոփաներից նրանք նաև քննարկում են գեղարվեստական գրականության հեղինակներին և մի շարք այլ արվեստագետների ՝ Ջեք Քերուակ, Սեմյուել Բեքեթ, Մարսել Պրուստ, Անտոնեն Արտո, Ուիլյամ Թըրներ։
Ֆրիդրիխ Նիցշեն նույնպես ազդեցություն է թողել գրքի հեղինակների վրա. Հակա-Էդիպուսը դիտվում է որպես «Հակաքրիստոսը» գքրի շարունակությունը[2] ։ Տպագրվելուց հետո գիրքը բավականին լայն տարածում գտավ և մինչև օրս էլ պահպանում է իր դիրքը։