Կրեմ-ֆրեշ
Ազնվամորի կրեմ-ֆրեշով և շաքարով | |
Ֆրանսիա | |
Ենթատեսակ | Կաթնաթթվային մթերք |
Առաջացման երկիր | Ֆրանսիա |
Crème fraîche Վիքիպահեստում |
Կրեմ-ֆրեշ (ֆր.՝ crème fraîche՝ թարմ կրեմ), ֆրանսիական կաթնաթթվային մթերք, որը պարունակում է 30%-ից քիչ յուղ (սովորաբար՝ 15-18 կամ 28%)։ Նման է թթվասերին[1]։ Պատրաստվում է կովի կաթից՝ կրեմի մերումով։ Կրեմ-ֆրեշն ունի հաճելի, աննշան թթու համ, առանց հավելումների։ Թթվասերից չի տարբերվում ո՛չ համով, և ո՛չ էլ ստացման տեխնոլոգիայով։
Բաղադրության մեջ թույլատրվում է մինչև 15% սախարոզ։ Վաճառքում սովորաբար առաջարկվում է բնական վիճակում կամ սխտորի հավելումով, համեմունքներով կամ կանաչիով, երբեմն նաև ժելատինով։ Օգտագործվում է նաև որպես սոուսների կամ ապուրների բաղադրիչ։
Կրեմ-ֆրեշ պատրաստելու համար կրեմը լցվում է պնակի մեջ, ապա ավելացվում են կաթնաթթվային բակտերիաները։ 20-40 °C ջերմաստիճանի պայմաններում, 18-40 ժամվա ընթացքում այս բակտերիաները կաթնային շաքարից դառնում են կաթնաթթու։ Իր յուրահատուկ համը և խտությունը կրեմ–ֆրեշը ստանում է նրանում պարունակվող սպիտակուցների դենատուրացման հետևանքով[2][3]։ Կրեմ-ֆրեշի արտադրության մեջ չի թույլատրվում օգտագործել կայունացուցիչներ, կոնսերվանտներ և այլ հավելումներ։ Մերումից հետո կրեմ-ֆրեշը չի ենթարկվում լրացուցիչ ջերմային վերամշակման։
Ֆրանսիական խոհանոցում կրեմ-ֆրեշին մոտ է կրեմ-դուբլը, որն ունի ավելի բարձր յուղայնություն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրեմ-ֆրեշով պատրաստված ուտեստներ՝
-
Ելակը՝ կրեմ-ֆրեշով և մեղրով
-
Ոլոռով ապուր՝ կրեմ-ֆրեշով
-
Կրեմ-ֆրեշ և չիլիով սոուս
-
Կարտոֆիլի կարկանդակ՝ կրեմ-ֆրեշով և սոխով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wingerd, S. (2011). A Fraîche Perspective - Crème Fraîche. http://culinaryalchemist.blogspot.no/2011/07/fraiche-perspective-creme-fraiche.html
- ↑ McGee, p. 49
- ↑ Goddik, p. 179-6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրեմ-ֆրեշ» հոդվածին։ |
|