Կսանֆ (քաղաք)
Բնակավայր | ||
---|---|---|
Կսանֆ | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Kınık? և Քաշ (քաղաք) | |
Մակերես | 112 հեկտար, 34,4 հեկտար | |
| ||
Կսանֆ (Arñna, հին հունարեն՝ Ξάνθος, լատին․՝ Xanthus), պատմական Լիկիայի ամենամեծ քաղաքը։ Լեթոն սրբավայրի հետ մեկտեղ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Քաղաքի ավերակները տեղակայված են Թուրքիայի Անթալիա նահանգում։
Սկզբնապես քաղաքի անունը լիկերեն հնչում էր Արնա։ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո, հելլենիզացիայի արդյունքում, անունը վերածվել է Կսանֆի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն հիմնադրվել է մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբին։
Մ.թ.ա. 546 թվականին գրավվել է պարսիկների կողմից և ամբողջովին ավերվել։
Մ.թ.ա. 4-րդ դարի վերջին, ընդգրկվել է Ալեքսանդր Մակեդոնացու ստեղծած կայսրության մեջ, իսկ մ.թ.ա. 190 թվականից` Լիկիայի քաղաքների (Լիկյան միություն) անկախ միության մեջ։
Մ.թ.ա. 180 թվականին հայտնի են բռնակալներ Լիսանին և Էվդեմը։
Մ.թ.ա. 42 թվականին գրավվել և կրկին ոչնչացվել է հռոմեական զորքերի հրամանատար Մարկոս Բրուտոսի զորքերի կողմից[1].:
Հետագայում Հռոմեական Լիկիա նահանգի մաս է կազմել։
Մշակութային ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ օրս պահպանվել է հնագույն քաղաքի միայն մի փոքր մասը, որը հայտնաբերվել է պեղումների ժամանակ, ներառյալ թատրոնը։ Մեզ հասած լիկյան մշակույթի ամենակարևոր հուշարձանները՝ գերեզմանաքարեր են։ Տարբերվում են երկու տեսակի գերեզման.
- ժայռերին փորագրված տների երևակայական ճակատները, որոնք զարդարված են փորագրված տարրերով
- բարձրադիր գերեզմաններ, որոնք կանգնած են բարձունքի վրա, կառուցված տների տեսքով կամ շրջապատված են սյունաշարերով։
Այս տեսակի ամենահայտնի կառույցները մ.թ.ա. 6-րդ դարի «Հարպիաների հուշարձանն» է, որը այսպես է կոչվել նրա վրա պահպանված ռելեֆի համար, ինչպես նաև մ.թ.ա. 5-րդ դարի «Ներիիդ հուշարձանը»՝ պատրաստված հոնիական տաճարի տեսքով, որը կանգնած է բարձր բլրի վրա։ Այս երկու դամբարանները դասակարգվում են որպես Փոքր Ասիայի հոնիկական մշակույթի նշանավոր գործերի շարքում։
Այստեղ է գտնվել նաև լիկյան գրերի ամենամեծ հուշարձանը` լիկյան-մղոնական ստելան (մ.թ.ա. 380):
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кембриджская история Древнего мира. — Т. IV: Персия, Греция и западное Средиземноморье. — М., 2011. — С. 267—271.
- Аппиан Александрийский. Гражданские войны. — Кн. IV, 76.
- Treuber O. Geschichte der Lykier. — 1887.
- Houvink ter Cate Ph.H.J. Nhe Luwian population groups of Lycia and Cilicia Aspera during the Hellenistic period. — Leiden, 1961.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Щукарев А. Н. (1890–1907). «Ксанф, город». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կսանֆ (քաղաք)» հոդվածին։ |
|