Կսանֆ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Entrance into theatre of Xanthos.jpg
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մակերես112 հեկտար, 34,4 հեկտար
##Կսանֆ (քաղաք) (Թուրքիա)
Red pog.png

Կսանֆ (Arñna, հին հուն․՝ Ξάνθος, լատ.՝ Xanthus), պատմական Լիկիայի ամենամեծ քաղաքը։ Լեթոն սրբավայրի հետ մեկտեղ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Քաղաքի ավերակները տեղակայված են Թուրքիայի Անթալիա նահանգում։

Սկզբնապես քաղաքի անունը լիկերեն հնչում էր Արնա։ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո, հելլենիզացիայի արդյունքում, անունը վերածվել է Կսանֆի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն հիմնադրվել է մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբին։

Մ.թ.ա. 546 թվականին գրավվել է պարսիկների կողմից և ամբողջովին ավերվել։

Մ.թ.ա. 4-րդ դարի վերջին, ընդգրկվել է Ալեքսանդր Մակեդոնացու ստեղծած կայսրության մեջ, իսկ մ.թ.ա. 190 թվականից` Լիկիայի քաղաքների (Լիկյան միություն) անկախ միության մեջ։

Մ.թ.ա. 180 թվականին հայտնի են բռնակալներ Լիսանին և Էվդեմը։

Մ.թ.ա. 42 թվականին գրավվել և կրկին ոչնչացվել է հռոմեական զորքերի հրամանատար Մարկոս Բրուտոսի զորքերի կողմից[1].:

Հետագայում Հռոմեական Լիկիա նահանգի մաս է կազմել։

Մշակութային ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ օրս պահպանվել է հնագույն քաղաքի միայն մի փոքր մասը, որը հայտնաբերվել է պեղումների ժամանակ, ներառյալ թատրոնը։ Մեզ հասած լիկյան մշակույթի ամենակարևոր հուշարձանները՝ գերեզմանաքարեր են։ Տարբերվում են երկու տեսակի գերեզման.

  • ժայռերին փորագրված տների երևակայական ճակատները, որոնք զարդարված են փորագրված տարրերով
  • բարձրադիր գերեզմաններ, որոնք կանգնած են բարձունքի վրա, կառուցված տների տեսքով կամ շրջապատված են սյունաշարերով։

Այս տեսակի ամենահայտնի կառույցները մ.թ.ա. 6-րդ դարի «Հարպիաների հուշարձանն» է, որը այսպես է կոչվել նրա վրա պահպանված ռելեֆի համար, ինչպես նաև մ.թ.ա. 5-րդ դարի «Ներիիդ հուշարձանը»՝ պատրաստված հոնիական տաճարի տեսքով, որը կանգնած է բարձր բլրի վրա։ Այս երկու դամբարանները դասակարգվում են որպես Փոքր Ասիայի հոնիկական մշակույթի նշանավոր գործերի շարքում։

Այստեղ է գտնվել նաև լիկյան գրերի ամենամեծ հուշարձանը` լիկյան-մղոնական ստելան (մ.թ.ա. 380):

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Щукарев А. Н. (1890–1907)։ «Ксанф, город»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ