Կուրկուշետրա
Քաղաք | ||
---|---|---|
Կուրկուշետրա | ||
Երկիր | Հնդկաստան | |
Համայնք | Kurukshetra district? | |
Մակերես | 1530 կմ² | |
ԲԾՄ | 230 մետր | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 1744 | |
Փոստային դասիչ | 136118 | |
Պաշտոնական կայք | shridurgadevimandir.com | |
| ||
Կուրկուշետրա (հինդի՝ कुरुक्षेत्र), քաղաք Հնդկաստանում, Խարյանա նահանգի համանուն շրջկենտրոն։ Բառացի թարգմանաբար նշանակում է «Կուրուի դաշտ (երկիր)»։ Հինդուիստական հավատալիքների համաձայն՝ ավելի քան 5000 տարի առաջ Կուրուկշետրայում տեղի է ունեցել ճակատամարտ Կաուրավաների և Պանդավաների միջև։ Հաղթել են Պանդավաները, իսկ ճակատամարտի մասին պատմվում է Մահաբհարաթայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտ 1200-1000 թվականներին մ.թ.ա. հինդուներն արդեն զբաղեցնում էին, այսպես կոչված, Մադխյադեշուն (միջին երկիր) և հիմնական մշակութային կենտրոնը Կուրու և Պանչալա ցեղերի հողերն էին, որոնք հաճախ հիշատակվում էին մեկ բարդ անունով՝ Կուրուպանչալա (Մադխյադեշայի արևմտյան մասը)[1]։
Կուրու (Կուրուկշետրա) երկիրը շրջապատված է հատուկ լուսապսակով, որպես «սուրբ» երկիր և մշտապես հիշատակվում է Յաջուրվեդա, Բրահմանա, Ուպանիշադ և այլ վեդայական հուշարձաններում։ Այն հինդուիզմի ուշ շրջանի մշակութային օրրանն է, որտեղից այն տարածվել է ողջ Հնդկաստանում։ Այն նաև հնդկական էպոսի օրրանն է։ Մահաբհարաթայի հիմնական սյուժեն Պանչալա և Մացյա կլանների պայքարն է (պատերազմը) Կուրուի (Բհարատա) հետ։ Բանաստեղծությունները պատկանում են ավելի ուշ շրջանի, այսպես կոչված, հնդկական պատմության միջնադարին[1]։
Կուրուկշետրայում են հիմնադրվել Գաստինապուրա, Ինդրապրաստա, Կաուշամբի հայտնի քաղաքները[1]։
Կրոնական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուրուկշետրան հինդուիզմի ուխտագնացության սուրբ վայր է, քանի որ ենթադրվում է, որ այստեղ Կրիշնան Արջունային ավանդել է «Բհագավադգիտան»՝ նախքան Կուրուկշետրայի ճակատամարտի մեկնարկը[2]։
Կուրուկշետրայի շուրջ գտնվող հարթավայրը հին սանսկրիտ գրականության մեջ նկարագրվում է որպես Բրահմայի Բհագավադգիտայի առաջին հատվածում Կուրուկշետրան կոչվում է «դհարմա-կսետրա»՝ «դհարմայի դաշտ»[3]։
Ինչպես Հնդկաստանի մյուս սուրբ վայրերում, հատուկ տոների ժամանակ այստեղ են հավաքվում բազմաթիվ ուխտավորներ։ Լուսնի խավարումների ժամանակ դրանց թիվը հասնում է միլիոնի։ Հինդուիստական հավատալիքների համաձայն՝ այստեղ գտնվող սուրբ լճում (կունդա) լուսնի խավարումների ժամանակ հավաքվում են Հնդկաստանի բոլոր սուրբ լճերի ջրերը։ Կուրուկշետրայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ Ամին գյուղում, ամրոցի ավերակներ կան, որոնց մասին պատմվող լեգենդները լեգենդներում հիշատակվում է Արջունայի որդին՝ Աբհիմանյուն։ Հինդուիստական որոշ տեքստերի հղումների համաձայն՝ վեդայական ժամանակներում Կուրուկշետրա շրջանի սահմանները մոտավորապես համապատասխանում էին ժամանակակից հնդկական Հարյանա նահանգի սահմաններին[4]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրահմա Սարովարա - Ամեն տարի հարյուր հազարավոր ուխտավորներ գալիս են սուրբ լոգանք ընդունելու Բրահմա Սարովարայի ջրերում՝ Սոմավատի Ամավասիայի (Նորալուսնի Ավագ ԵրկուշաբթիԻ) կապակցությամբ։
- Սուննիհիտ-Սարովարա
- Ջյոթիսար - այն լեգենդար վայրն է, որտեղ Կրիշնան «Բհագավադգիտան» ավանդեց Արջունային։
- Կրիշնայի թանգարան - թանգարանում պահվում են բազմաթիվ հնագիտական ցուցանմուշներ և նկարներ, որոնք պատկերում են Մահաբհարաթայի դրվագները։
- Գիտության թանգարան
- Բիշմա-կունդա Նարակտարիում
- Սարասվաթի անտառային արգելոց - մեծ անտառային արգելոց Կուրուքշերթայի շրջանում
- Շեյխ Չիլլի կա Մակբարան դամբարան - կառուցվել է Մողոլների կայսրության ժամանակ՝ ի հիշատակ սուֆի սուրբ Շեյխ Չիլլիի (մահացել է 1582 թվականին), ով եղել է արքայազն Դարա Շիկոխի հոգևոր դաստիարակը։
- Ստանեշվար Մահադևայի տաճար
- Կամալա Նաբհի
- Բհադրաքալի մանդիր
- Բիրլա մանդիր
- Չհատի Պատհ Շահի Գուրուդվարա
Ուսումնական հաստատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kurukshetra University
- National Institute of Technology
- Shri Krishna Institute of Engineering & Technology
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Индия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ History of Kurukhsetra Արխիվացված 2007-12-20 Wayback Machine
- ↑ «Бхагавад-гита 1.1». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Vishal Agarwal: Is There Vedic Evidence for the Indo-Aryan Immigration to India?