Jump to content

Կուստաա Ինկերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուստաա Ինկերի
Ծնվել էնոյեմբերի 12, 1908(1908-11-12)[1]
Լայտիլա, Վարսինայս-Սուոմի, Տուրկու և Փորի նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 16, 1997(1997-03-16)[2] (88 տարեկան)
Տուրկու, Տուրկու և Փորի նահանգ, Ֆինլանդիա[2]
Քաղաքացիություն Ֆինլանդիա
Մասնագիտությունմաթեմատիկոս, աստղագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Տուրկուի համալսարան
Գործունեության ոլորտմաթեմատիկա[3] և աստղագիտություն[3]
Ալմա մատերՏուրկուի համալսարան
Տիրապետում է լեզուներինֆիններեն[1], գերմաներեն[3] և անգլերեն[3]
Գիտական ղեկավարKalle Väisälä?[4]
Եղել է գիտական ղեկավարArto Salomaa?, Matti Jutila?[4], Veikko Ennola?[4], Tauno Metsänkylä?[4], Aimo Tietäväinen?[4], Seppo Hyyrö?[4] և Timo Lepistö?[4]

Կուստաա Ինկերի (ֆիններեն՝ Kustaa Aadolf Inkeri, նոյեմբերի 12, 1908(1908-11-12)[1], Լայտիլա, Վարսինայս-Սուոմի, Տուրկու և Փորի նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - մարտի 16, 1997(1997-03-16)[2], Տուրկու, Տուրկու և Փորի նահանգ, Ֆինլանդիա[2]), ֆինն աստղագետ, աշխատել է Տուրկուի աստղադիտարանում։

1936 թվականին ավարտել է Տուրկուի համալսարանը, այնուհետև մի քանի տարի նա աշխատել է համալսարանի աստղադիտարանում, իսկ հետո շարունակել է ուսումը։ Մասնակցել է Ձմեռային պատերազմին, այնուհետև դառել է կապի սպա։

Պատերազմից հետո վերադարձել է իր աշխատանքին որպես ուսուցիչ և 1946 թվականին պաշտպանել է դոկտորական կոչումը, որի թեման վերաբերվում էր Ֆերմայի մեծ թեորեմին։ 1947 թվականին նա դարձավ Տուրկուի համալսարանում պրոֆեսորի օգնական, իսկ 1950 թվականին՝ պրոֆեսոր։ Այս համալսարանում Ինկերին հիմնադրել է մաթեմատիկական ինստիտուտը, որը նա գլխավորում է մինչև իր թոշակի անցնելը՝ 1972 թվականը։

1951 թվականից Ֆինլանդիայի գիտությունների ակադեմիայի անդամ է։

Փոքր մոլորակների կենտրոնի տվյալների համաձայն՝ հայտնաբերել է (1425) Տուորլա աստերոիդը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #11912064X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Mathematics Genealogy Project — 1997.
  5. Փոքր մոլորակների կենտրոն (ed.). «Աստերոիդների հայտնաբերողների անվանացանկ». Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]