Տուրկուի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տուրկուի աստղադիտարան
Iso-Heikkilan tahtitorni talvi.jpg
Տեսակգրադարան և աստղադիտարան
ԿառավարողTurun Ursa?
Աստղադիտարանի կոդ062
ԵրկիրFlag of Finland.svg Ֆինլանդիա
ՎայրՏուրկու և Iso-Heikkilä?
Կայքturunursa.fi
Կոորդինատներ: 60°27′6.999984099994″ հս․ լ. 22°13′46.999992099998″ ավ. ե. / 60.45194444002777345° հս․. լ. 22.22972222002777798° ավ. ե. / 60.45194444002777345; 22.22972222002777798

Տուրկուի աստղադիտարան կամ Իսո-Հեյկիլյա աստղադիտարան (ֆին.՝ Iso-Heikkilän tähtitorni, ՄԱՄ կոդը՝ 62[1]), սիրողական աստղադիտարան է Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի Իսո-Հեյկիլյա շրջանում։ Աստղադիտարանից օգտվում են տեղական սիրող աստղագետների միության անդամները, միությունը կոչվում է Տուրուն Ուրսա։

Տուրկուի աստղադիտարան անունը օգտագործվում է Փոքր մոլորակների կենտրոնի կողմից, աստղադիտարանը 1937-ից 1972 թվականները կառավարվում էր Տուրկուի համալսարանի կողմից և հանդիսանում էր համաշխարհային ճանաչում ունեցող աստղադիտարան։ Այս աստղադիտարանում ֆինն աստերոիդ հայտնաբերողները կատարել են բազմաթիվ դիտարկումներ, և հայտնաբերել են բազմաթից աստերոիդներ։

Աստղադիտարանի պատվին է անվանվել, այստեղ, Իրյո Վյայսյալյայի կողմից հայտնաբերված (1947) Իսո-Հեյկիլյա աստերոիդը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղադիտարանը սկզբում պատկանում էր Տուրկուի համալսարանի աստղագիտության դեպարտամենտին։ Կառուցվել է 1935-ից 1937 թվականները, ֆիզիկայի և աստղագիտության պրոֆեսոր Իրյո Վյայսյալյայի նախագծով[3]։ Վյայսյալյայի հետազոտական խումբը այս աստղադիտարանում ընդհանուր առմամբ հայտնաբերել է 807 աստերոիդ և 7 գիսաստղ[4]։

Քաղաքի ընդլայնման և աստղադիտարանից մեկ կիլոմետր հեռավորության վրա պողպատագործական գործարանի կառուցման հետևանքով 1950-ականներին համալսարանի աստղագիտական բաժանմմունքը տեղափոխվեց Տուորլա աստղադիտարան։ 1960 թվականին Իսո-Հեյկիլյայում աստղադիտարանի հարևանությամբ կառուցվեցին բնակելի շինություններ, արդյունքում, աստղադիտարանից հնարավոր դարձավ կատարել դիտարկումներ ցածր երկնքի միայն հյուսիսային ուղղությամբ։ Աստղադիտարանը թողնվեց ուսանողների օգտագործմանը ևս որոշ ժամանակահատված, մինչև համալսարանը ամբողջությամբ հանձնեց աստղադիտարանը Տուրկուի քաղաքապետարանին 1972 թվականին։

Այժմ աստղադիտարանը կառավարվում է Իրյո Վյայսյալյայի կողմից 1928 թվականին հիմնադրված Տուրուն Ուրսա աստղագիտական միության կողմից։ Միության անդամները օգտագործում են աստղադիտարանը սիրողական դիտարկումներ կատարելու նպատակով։ Նույն նպատակով նաև միությունը օգտագործում է մեկ այլ, Կևոլա աստղադիտարանը։

Գործիքներ և կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղադիտարանը ունի երկու 6-մետրանոց գմբեթներ արևելք-արևմուտք ուղղություններով։ Միության հիմնական գործիքները տեղադրված են արևմտյան գմբեթում, դրանք են 15 և 13 սատնիմետրանոց աստղադիտակները, որոնք կառուցվել են Իրյո Վյայսյալյայի կողմից և 19 սմ Շմիդտ-Վյայսյալյա խցիկից։ Նախկինում այս գմբեթում էր տեղադրված 50 սանտիմետրանոց լայն տեսադաշտով աստղադիտակ, որը այժմ տեղադրված է Կևոլա աստղադիտարանում, սա այն աստղադիտակն էր, որով հայտնաբերվել էին աստերոիդներն ու գիսաստղերը[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]