Լիյսի Օտերմա
Արտաքին տեսք
Լիյսի Օտերմա Liisi Oterma | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 6, 1915[1] Տուրկու, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | ապրիլի 4, 2001 (86 տարեկան) Տուրկու, Ֆինլանդիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | աստղագետ, էսպերանտիստ և աստերոիդներ հայտնագործող |
| Հաստատություն(ներ) | Տուրկուի աստղադիտարան |
| Գործունեության ոլորտ | աստղագիտություն և էսպերանտո[2] |
| Ալմա մատեր | Տուրկուի համալսարան[3] |
| Տիրապետում է լեզուներին | ֆիններեն, էսպերանտո, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, հունգարերեն, անգլերեն և արաբերեն |
| Պարգևներ | |
| Ստորագրություն | |
Լիյսի Օտերմա (ֆիններեն՝ Liisi Oterma, հունվարի 6, 1915[1], Տուրկու, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 4, 2001, Տուրկու, Ֆինլանդիա), ֆինն աստղագետ, աշխատել է Տուրկուի աստղադիտարանում։
Օտերման դարձել է Ֆինլանդիայում առաջին կին գիտնականը, ով ստացել է դոկտորական աստիճան աստղագիտության բնագավառում։ Դարձել է աստղագիտության պրոֆեսոր 1965 թվականից։
Հայտնաբերել է 4 գիսաստղ, մասնավորապես 38P/Ստեֆանի-Օտերմայի, 39P/Օտերմայի, C/1942 C2 և 139P/Վայիսալա-Օտերմայի, ինչպես նաև մի շարք աստերոիդներ։
Նրա պատվին է անվանվել (1529) Օտերմա աստերոիդը։ Աշխատել է Տուորլա աստղադիտարանում, Տուրկուի աստղադիտարանում և Կևոլա աստղադիտարանում։
Խոսում էր 11 լեզուներով, այդ թվում Էսպերանտոյով։ Թոշակի է անցել 1978 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1051797829 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Kansallisbiografia (фин.) / M. Klinge — Suomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիյսի Օտերմա» հոդվածին։ |
| ||||||||||||
Կատեգորիաներ:
- Հունվարի 6 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Ապրիլի 4 մահեր
- 2001 մահեր
- Ֆինլանդիայում մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆինն աստղագետներ
- Աստերոիդ հայտնաբերողներ
- 20-րդ դարի աստղագետներ
- Գիսաստղ հայտնաբերողներ
- Կին աստղագետներ
- Ֆինն գիտնականներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին