Կորուսյալ սերունդ
«Կորուսյալ սերունդ» (անգլ.՝ Lost Generation, ֆր.՝ Génération perdue), բնորոշում, որը կիրառվում է ամերիկյան և արևմտաեվրոպական գրողների վերաբերյալ, որոնք իրենց երկերում արտահայտել են 1914-1918 թվականների աշխարհամարտի ողբերգական փորձը, խոր հիասթափությունը քաղաքակրթությունից, իդեալների կորուստը, մարդու խորթացումը հանրությունից։ «Կորուսյալ սերնդի» ներկայացուցիչներ են համարվում Էռնեստ Հեմինգուեյը, Ուիլյամ Ֆոլքները, Ջոն Դոս Փասոսը, Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը[1], Էրիխ Մարիա Ռեմարկը, Այսեդորա Դունկանը, Ջոն Հենրի Օ′Հարան, Նաթանայել Ուեսթը, Շերվուդ Անդերսոնը։ «Կորուսյալ սերնդի» գրողներին հատուկ է ստոիկյան պեսիմիզմի պաթոսը։ Է. Հեմինգուեյն օգտագործեց Գերտրուդ Սթայնի «կորուսյալ սերունդ» արտահայտությունը «Եվ ծագում է արևը» վեպում (1926 թվական) որպես բնաբան[2]։ 30-ական թվականներին կորցնելով իր սրությունը՝ 2-րդ աշխարհամարտից հետո (1939-1945 թվականներ) թարմացավ «կոտրված սերնդի կատաղած երիտասարդ մարդկանց» (Մեծ Բրիտանիա), «վերադարձածների սերնդի» (Ֆրանսիա) ստեղծագործությունների մեջ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]