Կոտորի բնական և մշակութա-պատմական շրջան
Կոտորի բնական և մշակութա-պատմական շրջան | |
Natural and Culturo-Historical Region of Kotor* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Չեռնոգորիա |
Տիպ | |
Չափանիշներ | i, ii, iii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1979 (3-րդ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Կոտորի բնական և մշակութա-պատմական շրջան (չեռնոգորերեն Природни и културно-историјски регион Котора), ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ, որը գտնվում է Չեռնոգորիայում և ընգրկվել է ցուցակում 1979 թվականին։ Նրա կազմում ընդգրկված է Կոտոր (իտալ.՝ Cattaro) հին քաղաքը, Կոտորի ամրաշինական կառույցները և Կոտորի ներքին ծովածոցի շրջակայքը։
Ինչպես նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարագրության մեջ, «միջնադարում Ադրիատիկի ափին, Չեռնոգորիայում գտնվող այդ բնական նավահանգիստը եղել է գեղարվեստական և առևտրային կարևոր կենտրոն՝ որմնադիրների և սրբապատկերանկարիչների հայտնի դպրոցներով»[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոտորի հին քաղաք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Կոտոր քաղաքը գտնվում է քաղաքի պարիսպների ներսում, լավ պահպանված է և ունի վերականգնված միջնադարյան քաղաքային տեսարաններ՝ դիտարժան շինություններով, այդ թվում Սուրբ Տրիֆոնի կաթոլիկ տաճարը (կառուցվել է 1166 թվականին)։
Կոտորի ամրաշինական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրությունները բաղկացած են պաշտպանական ռազմական կառույցների համակարգից, որոնք կառուցվել են միջնադարյան Կոտոր քաղաքը պաշտպանելու համար։ Դրանք ներառում են քաղաքի պարիսպները դարպասներով և ամրոցներով, հողապատնեշները, որոնք բարձրանում են Սուրբ Հովհաննես լեռը, Սուրբ Հովհաննեսի (San Giovanni) ամրոցը և այլ օժանդակ կառույցներ։ Թեև որոշ օբյեկտներ թվագրվում են հռոմեական և բյուզանդական ժամանակներով, ամրությունների մեծ մասը կառուցվել է Վենետիկի Հանրապետության ժամանակաշրջանում։ Ավելի ուշ ավստրիացիների կողմից որոշ փոփոխություններ են կատարվել։ Ամրությունները համարվում են համաշխարհային ժառանգության կարևոր ուղղություններից[2]։
Կոտորի շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաշխարհային ժառանգության տարածքը ներառում է Կոտորի ներքին ծովածոցը (Վերիջի նեղուցի մոտով) շրջակա լեռներով, ինչպես նաև Ռիսան և Պերաստ քաղաքները։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների մաս են կազմում նաև Սուրբ Գեորգի (Sveti Đorđe) և Աստվածածնի կղզիները ժայռի վրա (Gospa od Škrpijela):
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոտորը մեծապես տուժել է 1979 թվականի ապրիլի 15-ին Չեռնոգորիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ, ինչը հանգեցրել է նրան, որ Կոտորի բնական և մշակութա-պատմական շրջանը 1979 թվականին ներառվել է վտանգի տակ գտնվող համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Քաղաքի զգալի վերականգնումից հետո 2003 թվականին օբյեկտը հանվել է այդ ցանկից։
Համաշխարհային ժառանգության տվյալ օբյեկտը բախվում է տարբեր մարտահրավերների։ Բնական վտանգները, ինչպիսիք են էրոզիան և երկրաշարժերը, մշտական վտանգ են ներկայացնում դրա համար։ Սակայն ավելի սուր խնդիր է մարդկային գործունեության ազդեցությունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցում նշվում է, որ քաղաքների զարգացումը անհամատեղելի է օբյեկտի պահպանման նպատակների հետ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Природный и культурно-исторический район Котор». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ Preliminary Technical Assessment of the European Commission/Council of Europe Joint Programme on the Integrated Rehabilitation Project Plan/Survey on the Architectural and Archeological Heritage. «Fortifications of Kotor, Kotor, Montenegro (Serbia and Montenegro), 2005» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Mission Report. The Natural and Culturo-Historical Region of Kotor». UNESCO. 2008 թ․ փետրվարի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 16-ին.