Կոտորի բնական և մշակութա-պատմական շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոտորի բնական և մշակութա-պատմական շրջան
Natural and Culturo-Historical Region of Kotor*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Չեռնոգորիա
Տիպ
Չափանիշներ i, ii, iii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1979  (3-րդ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Կոտորի բնական և մշակութա-պատմական շրջան (չեռնոգորերեն Природни и културно-историјски регион Котора), ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտ, որը գտնվում է Չեռնոգորիայում և ընգրկվել է ցուցակում 1979 թվականին։ Նրա կազմում ընդգրկված է Կոտոր (իտալ.՝ Cattaro) հին քաղաքը, Կոտորի ամրաշինական կառույցները և Կոտորի ներքին ծովածոցի շրջակայքը։

Ինչպես նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարագրության մեջ, «միջնադարում Ադրիատիկի ափին, Չեռնոգորիայում գտնվող այդ բնական նավահանգիստը եղել է գեղարվեստական և առևտրային կարևոր կենտրոն՝ որմնադիրների և սրբապատկերանկարիչների հայտնի դպրոցներով»[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտորի հին քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Տրիֆոնի տաճարը

Հին Կոտոր քաղաքը գտնվում է քաղաքի պարիսպների ներսում, լավ պահպանված է և ունի վերականգնված միջնադարյան քաղաքային տեսարաններ՝ դիտարժան շինություններով, այդ թվում Սուրբ Տրիֆոնի կաթոլիկ տաճարը (կառուցվել է 1166 թվականին)։

Կոտորի ամրաշինական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրությունները բաղկացած են պաշտպանական ռազմական կառույցների համակարգից, որոնք կառուցվել են միջնադարյան Կոտոր քաղաքը պաշտպանելու համար։ Դրանք ներառում են քաղաքի պարիսպները դարպասներով և ամրոցներով, հողապատնեշները, որոնք բարձրանում են Սուրբ Հովհաննես լեռը, Սուրբ Հովհաննեսի (San Giovanni) ամրոցը և այլ օժանդակ կառույցներ։ Թեև որոշ օբյեկտներ թվագրվում են հռոմեական և բյուզանդական ժամանակներով, ամրությունների մեծ մասը կառուցվել է Վենետիկի Հանրապետության ժամանակաշրջանում։ Ավելի ուշ ավստրիացիների կողմից որոշ փոփոխություններ են կատարվել։ Ամրությունները համարվում են համաշխարհային ժառանգության կարևոր ուղղություններից[2]։

Կոտորի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային ժառանգության տարածքը ներառում է Կոտորի ներքին ծովածոցը (Վերիջի նեղուցի մոտով) շրջակա լեռներով, ինչպես նաև Ռիսան և Պերաստ քաղաքները։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների մաս են կազմում նաև Սուրբ Գեորգի (Sveti Đorđe) և Աստվածածնի կղզիները ժայռի վրա (Gospa od Škrpijela):

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտորը մեծապես տուժել է 1979 թվականի ապրիլի 15-ին Չեռնոգորիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ, ինչը հանգեցրել է նրան, որ Կոտորի բնական և մշակութա-պատմական շրջանը 1979 թվականին ներառվել է վտանգի տակ գտնվող համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Քաղաքի զգալի վերականգնումից հետո 2003 թվականին օբյեկտը հանվել է այդ ցանկից։

Համաշխարհային ժառանգության տվյալ օբյեկտը բախվում է տարբեր մարտահրավերների։ Բնական վտանգները, ինչպիսիք են էրոզիան և երկրաշարժերը, մշտական վտանգ են ներկայացնում դրա համար։ Սակայն ավելի սուր խնդիր է մարդկային գործունեության ազդեցությունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցում նշվում է, որ քաղաքների զարգացումը անհամատեղելի է օբյեկտի պահպանման նպատակների հետ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Природный и культурно-исторический район Котор». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  2. Preliminary Technical Assessment of the European Commission/Council of Europe Joint Programme on the Integrated Rehabilitation Project Plan/Survey on the Architectural and Archeological Heritage. «Fortifications of Kotor, Kotor, Montenegro (Serbia and Montenegro), 2005» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 16-ին.
  3. «Mission Report. The Natural and Culturo-Historical Region of Kotor». UNESCO. 2008 թ․ փետրվարի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]