Կոստաս Մարտակիս
Կոստաս Մարտակիս | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | հուն․՝ Κωνσταντίνος Πολίτης |
Ի ծնե անուն | Կոնստանտինոս Պոլիտիս |
Ծնվել է | մայիսի 25, 1984[1] (40 տարեկան) Աթենք, Հունաստան |
Երկիր | Հունաստան |
Ժանրեր | Էթնիկ երաժշտություն |
Մասնագիտություն | երգիչ և մոդել |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Sony-BMG?, Universal Music Group և Heaven Music |
Կայք | պաշտոնական կայք |
Kostas Martakis Վիքիպահեստում |
Կոստաս Մարտակիս (հուն․՝ Κώστας Μαρτάκης, մայիսի 25, 1984[1], Աթենք, Հունաստան[2]), հույն երգիչ, ֆոտոմոդել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն և պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոստաս Մարտակիսը ծնվել է 1984 թվականի մայիսի 25-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Նրա ծնողները նրան անվանել են Նիկոս Պոլիտիս (հուն․՝ Νίκος Πολίτης), որը փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Աթենքից Կրետե։ Կոստասը ունի նաև ավագ քույր և կրտսեր եղբայր։ Փոքր տարիքում, Կոստասը ակտիվորեն զբաղվել է բասկետբոլով և ավելի մեծ հասակում հանդես եկել Հունաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականում։ Հաջորդ քայլը եղել է զբաղվել մոդելային կարիերայով։ Սրան զուգընթաց Կոստասը ստացել է բարձրագույն կրթություն Աթենքի ամերիկյան տեխնոլոգիաների քոլեջում։
Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոստաս Մարակիսը զբաղվել է ոչ միայն սպորտով, այլ նաև մեծ նշանակություն տվել երաժշտությանը։ Նա երկու ամիս պարապել է հունական երաժշտական մրցույթին մասնակցելու համար։ Երաժշտական փորձերը տեղի էին ունենում «Fame studio» երաժշտական ստուդիայում։ Երաժշտական այդ մրցույթում, Կոստասը գրավեց առաջին տեղը։ Մրցույթից հետո, Կոստասը պայմանագիր է կնքում հանրահայտ «Sony BMG Creece» երաժշտական կազմակերպության հետ։ 2006 թվականի նոյեմբեր ամսին, լույս է տեսնում Կոստասի առաջին սինգլը, «Ընդմիշտ միասին» խորագրով (հուն․՝ Πάντα Μαζί)։ Սինգլը կարճ ժամանակահատվածում Հունաստանում դառնում է հայտնի և ոսկե մեդալի արժանանում Կիպրոսի Հանրապետությունում։ 2007 թվականի ամռանը, ելույթ է ունենում հույն արվեստագետ Կելլի Կելեկիդուի և Դիոնիսոմ Մակրիսոմի հետ՝«Ռոմեո» ակումբում։
«Նոր ալիք» երաժշտական մրցույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի հունիսիսն, հեռարձակվել է առաջին ալբոմը ստուդիայում, «Հեղաշրջում» (հուն․՝ «Ανατροπή») վերնագրով։ Ալբոմը դարձավ շատ հայտնի։ «Ναι» («Այո»), «Ανατροπή» («Հեղաշրջում»), «Ασ'τους να λένε» («Թող խոսեն»), «Όνειρα μεγάλα» («Մեծ երազանք»), «Θέλω επειγόντως διακοπές» («Ուզում եմ շտապ հանգիստ») и «Γι' αυτό χειροκροτήστε την»: Ալբոմը Հունաստանում ճանաչվում է «Լավագույն նոր ալբոմ»։ Նույն տարվա ամռանը Կոստասը մասնակցել է համաշխարհային ռուսական «Նոր ալիք» երաժշտական մրցույթին, որը տեղի էր ունեցել հուլիսի 25-ից 30-ը ընկած հատվածում՝ Յուրմալա քաղաքում։ Այս մրցույթում Կոստասը կիսել է 7-րդ և 8-րդ տեղերը Գերմանիայի ներկայացուցչի հետ։
Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի ձմռանը Կոստաս Մարտակիսը տեսահոլովակ է նկարահանում Մոսկվայում, որը կոչվում է «Όνειρα μεγάλα» («Մեծ երազանք»)։ Կոստաս Մարակիսը առաջին անգամ Հունական երաժշտության պատմության մեջ, տեսահոլովակ նկարահանեց ռուսական տեսարժան վայրերում։ 2007 թվականի դեկտեմբերին[3], Կոստաս հռչակվել է հունական հեռուստաալիքի «երթ», քանի որ նա մեկն էր Եվրատեսիլ երգի մրցույթում Հունաստանի թեկնածուներից։ Նրա հետ թեկնածուներ էին նաև Չրիսպան և Կալոմիրան։ Կոստաս Նարտակիսի երգը կոչվում էր «Always and Forever»: Նա գրավեց երկրորդ տեղը և չկարողացավ մասնակցել Եվրատեսիլին։ Չնայած նրան, որ նա չկարողացավ մասնակցել այդ մրցույթին, նա դարձավ հաջողակ երգիչ Հունաստանում և հայտնի երգիչ ամբողջ Եվրոպայում։ 2008 թվականին լույս է տեսնում նրա երգը՝ հունարեն և անգլերեն լեզուներով։ Երգը կոչվում էր «Panta Tha Gyrizo Ekei»:
Կոստաս Մարտակիսը հունական բանակ հաճախելուց առաջ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին, Կոստասը Աթենքում համերգ է տալիս ամերիկացի երաժիշտներ Ջենիֆեր Լոպեսի և Մարկ Էնտոնիի հետ։ Որպես միջոցառան սկիզբ, Կոստասը զուգերգ է կատարում Ջենիֆեր Լոպեսի հետ և ազդարարում համերգի սկիզբ։ 2008 թվականի նոյեմբերին, ամերիկյան «E!Entertainment» հեռուստաալիքը Կոստաս Մարտակիսին դասում է «աշխարհի 25 ամենասեքսուալ տղամարդկանց» դասին։ Ամերիկյան ալիքը նրան անվանել է «հունական երգի աստված»։
2008 թվականի ձմռանը Կոստասը կատարում է իր պարտքը իր հայրենիքի հանդեպ[4], անցնելով ծառայության Հունական նավատորմում։ Կոստասի ծառայությունը ավարտվում է 2009 թվականին։
Երկրորդ ալբոմի` «Πιο κοντά»-ի լույս տեսնելը
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Կոստասը ավարտեց իր համագործակցությունը «Sony BMG» կազմակերպության հետ։ Կազմակերպությունից դուրս գալուց առաջ, նա երախտագիտություն հայտնեց «Sony BMG» կազմակերպության տնօրինությանը և հիշատակեց իր 10-ից ավելի տեսահոլովակները։ 2009 թվականին լույս է տեսում Կոստաս Մարտակիսի 2-րդ սինգլը՝ «Πιο κοντά» վերնագրով։ Կոստաս Մարտակիսի այս սինգլը ցնցեց «YouTube»-ն, որի շնորհիվ Կոստաս Մարտակիսը ձեռք բերեց նոր հետևորդներ և երկրպագուներ Հունաստանում և ամբողջ աշխարհում[5]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ստուդիայի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 - «Ανατροπή»
- 2009 - «Πιο Kοντά»
սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 «Panta Mazi»
- 2008 «Always and Forever»
Տարի | Աշխատանք | Կատեգորիա | Արդյունք |
---|---|---|---|
2007 | Nai | Best Video Clip New Artist | Հաղթող |
2007 | Thelo Epeigontos Diakopes | Sexiest Artist in Video Clip | Առաջադրված |
2008 | Anatropi | Sexy Video Clip of the Year | Առաջադրված |
2009 | Fila Me | Sexy Video Clip of the Year | Առաջադրված |
2009 | Mikro Theoi (ft. Shaya ) | Best Duet | Առաջադրված |
2010 | Pote | Best Male Artist | Առաջադրված |
2010 | Pio Konta | Video Clip of the Year | Առաջադրված |
2010 | Pote | Sexy Video Clip of the Year | Առաջադրված |
2010 | Pio Konta | Best Video Clip Pop | Առաջադրված |
2011 | Kano O,ti Thes | Best Male Artist | Առաջադրված |
2011 | Afto Pou Zitas (ft.Thirio) | Video Clip Hip Hop/Urban | Առաջադրված |
2011 | Kano O,ti Thes | Fashion Icon in Video Clip | Առաջադրված |
2012 | Entasi | Best Male Artist | Առաջադրված |
2012 | Agries Diatheseis | Sexy Video Clip of the Year | Առաջադրված |
2012 | Entasi | Fashion Icon in VideoClip | Առաջադրված |
2013 | Mou Pires Kati | Best Male Artist | Առաջադրված |
2013 | S'exo Anaki S'agapo | Best Video Clip Pop | Առաջադրված |
2013 | Mamacita Buena | Top 50 | Առաջադրված |
2014 | Ta Kalokairina ta S'agapo | VideoClip Pop | Առաջադրված |
2014 | Paradise | VideoClip Urban | Առաջադրված |
2014 | Paradise | Duet | Առաջադրված |
2014 | An Kapou Kapote | Best Male Artist | Առաջադրված |
2014 | An Kapou Kapote | Artist Of The Year | Առաջադրված |
2014 | An Kapou Kapote | Artist Of Cuprys | Հաղթող |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ «ΒΙΟΓΡΑΦΙΚΟ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին. ERT. Retrieved on February 19, 2008
- ↑ news in.gr - Καλομοίρα, Χρύσπα και Κώστας Μαρτάκης οι υποψήφιοι για την 53η Eurovision
- ↑ «Musical Rent» (Greek). nozz.gr. 2012 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Κ.Μαρτάκης: Με την dance version στον τελικό». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին. Eurovision-Greece. Retrieved on March 21, 2008
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստաս Մարտակիս» հոդվածին։ |
|