Մինչև 1848 թվականի հեղափոխությունը հանդես է եկել ի պաշտպանություն դեմոկրատական վերափոխումների և ազգային մշակույթի։ 1838 թվականի «Վանդալիզմ» հոդվածի և 1844 թվականի «Տոդերիկե» վիպակի համար ենթարկվել է հալածանքների։ Հետագայում նրա հասարակական հայացքներում գերակշռել են պահպանողական միտումները։ Նեգրուցիի գրական առաջին փորձերը՝ «Իմ բեսարաբական զվարճանքները» վերաբերում են 1821—1823 թվականներին։ 1837 թվականին գրել է «Զոյե» և 1840 թվականին «Ձիարշավ» ռոմանտիկական վիպակները։ 1840 թվականին «Ալեքսանդրու Լեպուշնյանու» պատմական վիպակը մոլդովական և ռումինական ռեալիստական արձակի առաջին խոշոր ստեղծագործությունն է։ Նեգրուցին կատարել է նաև թարգմանություններ Ալեքսանդր Պուշկինի, Վիկտոր Հյուգոյի և այլ գրողների ստեղծագործություններից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 214)։