Կոնստանտին Արջետոյանու
Կոնստանտին Արջետոյանու ռումիներեն՝ Constantin Argetoianu | |
---|---|
Ծնվել է | մարտի 3 (15), 1871[1] |
Ծննդավայր | Կրայովա, Ռումինիա[1] |
Մահացել է | փետրվարի 6, 1955[1] (83 տարեկան) |
Մահվան վայր | Սիգետու Մարմացիեյ, Ռումինիա[1] |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Կրոն | Ռումինական ուղղափառ եկեղեցի |
Կրթություն | Փարիզի արվեստների ֆակուլտետ, Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Փարիզի բժշկության դպրոց |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ռումինիայի վարչապետ, Ռումինիայի սենատի նախագահ, Minister of Agriculture of Romania?, Minister of Finance?, Minister of Foreign Affairs of Romania? և Member of the Crown Council of Romania? |
Կուսակցություն | Ազգային վերածննդի ճակատ |
Constantin Argetoianu Վիքիպահեստում |
Կոնստանտին Արջետոյանու (ռումիներեն՝ Constantin Argetoianu, մարտի 3 (15), 1871[1], Կրայովա, Ռումինիա[1] - փետրվարի 6, 1955[1], Սիգետու Մարմացիեյ, Ռումինիա[1]), ռումինացի իրավաբան, բժիշկ, հուշագիր, քաղաքական և պետական գործիչ, Ռումինիայի վարչապետ (սեպտեմբերի 28 - նոյեմբերի 24, 1939), Ռումինիայի արտաքին գործերի նախարար (1931-1932), Ռումինիայի ֆինանսների նախարար (1920, 1931-1932), Ռումինիայի ներքին գործերի նախարար ( 1931 - 1932 ), Ռումինիայի գյուղատնտեսության նախարար ( 1927 - 1928 )։ Ռումինիայի Սենատի նախագահ (1939թ. հունիսի 15-1940թ. սեպտեմբերի 5)։ Ռումինիայի միջպատերազմյան շրջանի ամենահայտնի գործիչներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է Բոյարների ընտանիքի ներկայացուցիչ, գեներալ Իոն Արջետոյանուի որդին է։ Ավարտել է Փարիզի համալսարանի իրավագիտության և բժշկության ֆակուլտետը։ Բուխարեստի ֆոնդային բորսայում եղել է հաջողակ գործարար և խոշոր հողատեր[2]։
1897 թվականից ընդգրկվել է դիվանագիտական ծառայության մեջ։ Աշխատել է Ստամբուլում, Հռոմում, Վիեննայում, Փարիզում գտնվող Ռումինիայի դեսպանատներում։ Մասնակցել է Երկրորդ Բալկանյան պատերազմին, ծառայել է որպես ռազմական բժիշկ, ունեցել է կապիտանի կոչումով։ Ծառայության ընթացքում հիվանդացել է խոլերայով[3]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է Մասոն[4]։ Իր քաղաքական կարիերան սկսել է 1914 թվականին և ընտրվել Ռումինիայի Սենատի պատգամավոր Պահպանողական կուսակցությունից։ 1918 թվականին Ալեքսանդր Ավերեսկուի կառավարությունում ստանձնել է արդարադատության նախարարի պաշտոնը։ Նույն թվականին անդամագրվել է Ժողովրդական կուսակցությանը՝ Ա.Ավերեսկուի գլխավորությամբ[5]։
1918 թվակաանին նա ղեկավարել է ռումինական պատվիրակությունը Բուխարեստի խաղաղության պայմանագրի կարգավորման նախնական բանակցություններում, որը նախորդել է Բուխարեստի պայմանագրի կնքմանը։
1920 թվականին Ա.Ավերեսկուի կառավարությունում նշանակվել է ֆինանսների նախարար։ Նա հայտնի է եղել իր հակակոմունիստական դիրքորոշմամբ. ձերբակալել է Ռումինիայի սոցիալիստական կուսակցության այն անդամներին, որոնք 1921 թվականի մայիսին իրենց կուսակցության համագումարում սատարել են մարքսիստական պլատֆորմին և քվեարկել սոցիալիստական և կոմունիստական խմբակցությունների միավորման օգտին։ Բոլոր ձերբակալվածները քրեական պատասխանատվության են ենթարկվել։
1931 թվականից Նիկոլայ Իորգայի կառավարությունում եղել է Ներքին գործերի և Ֆինանսների նախարար։ 1932 թվականին կառավարությունը վստահության քվե չի ստացել և նա հեռացել է կառավարությունից։ Կառավարությունից հեռանալուց հետո Արջետոյանուն ստեղծել է իր փոքր կուսակցությունը՝ Ագրարային ասոցիացիան (Uniunea Agrar)՝ որոշելով սերտորեն համագործակցել թագավորական արքունիքի հետ։ 1939 թվականի սեպտեմբերի 28-ին նա ստանձնել է վարչապետի պաշտոնը, որը զբաղեցրել է երկու ամիս։ 1938 թվականին նա եղել է «Ազգային վերածննդի ճակատ» քաղաքական կուսակցության կազմակերպիչներից մեկը՝ աջակցելու Կարոլ II թագավորի քաղաքականությանը[6]։
Յոն Անտոնեսկուի ռեժիմի օրոք Արջետոյանուն լքել է Ռումինիան և բնակություն հաստատել Շվեյցարիայում։ 1946 թվականին վերադարձել է երկիր և փորձել միջնորդի դերում հանդես գալ ռումինական կոմունիստների և Ազգային գյուղացիական կուսակցության միջև։ Այդ միջոցառումների անարդյունավետությունը նրան ստիպել է ստեղծել սեփական քաղաքական բազան։ 1947 թվականի հունվարին իր համախոհների հետ հիմնել է միություն (Uniunea Naţională Muncă şi Refacere), որը շուտով փլուզվել է[4]։
1948 թվականին հիվանդության պատճառով հրաժարական է տվել։ 1950 թվականի մայիսի 6-ին նա ձերբակալվել է Սեկուրիտատե գործադիր իշխանության մարմնի աշխատակիցների կողմից։ Նա բանտարկվել է առանց դատավարության և մահացել է բանտում անհասկանալի հանգամանքներում։ 1999 թվականին արդարացվել է։
Կյանքի մեծ մասը գրել է հուշեր, 1938 թվականին հրատարակել է «Անցյալի հետքերով. Ճանապարհորդություն դեպի Եգիպտոս» աշխատությունը։ 1990-ական թվականներին լույս է տեսել նրա հուշերի 11 հատորները, որոնցում տեղ են գտել նրա ապրած դարաշրջանի հասարա-քաղաքական իրողությունները։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացել է եղել երկու անգամ, ունի մեկ դուստր։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Joseph Roucek, Contemporary Roumania and Her Problems: A Study in Modern Nationalism , London & Oxford 1932, s.76.(անգլ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Constantin Argetoianu(ռում.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Արջետոյանու» հոդվածին։ |
|
- Մարտի 15 ծնունդներ
- 1871 ծնունդներ
- Ռումինիայում ծնվածներ
- Փետրվարի 6 մահեր
- 1955 մահեր
- Ռումինիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռումինիայի վարչապետներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի քաղաքական առաջնորդներ
- Ռումինիայի դիվանագետներ
- Մասոններ
- Բուխարեստի համալսարանի շրջանավարտներ
- Ազատազրկման վայրերում մահացածներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- Գրողներ այբբենական կարգով
- Գիտնականներ այբբենական կարգով