Կոնդե Նաստ
Կոնդե Նաստ անգլ.՝ Condé Nast | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1873[1] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 19, 1942[1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Գեյթ օֆ հևն գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ջորջթաունի համալսարան և Վաշինգտոնի համալսարան Սենտ Լուիսում |
Մասնագիտություն | լրագրող, հրատարակիչ և ձեռնարկատեր |
Ամուսին | Կլարիսա Կուդեր[2] և Լեսլի Ֆոսթեր[2] |
Ծնողներ | հայր՝ Ուիլյամ Ֆ. Նաստ[2], մայր՝ Եսթեր Ա. Բենուա[2] |
Երեխաներ | Չառլի Ս. Նաստ[1], Նատիցա Նաստ Վարբուրգ[1][2] և Լեստլի Նաստ[1][2] |
Ստորագրություն | |
Condé Montrose Nast Վիքիպահեստում |
Կոնդե Մոնտրոզ Նաստ (անգլ.՝ Condé Montros Nast,մարտի 26, 1873[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 19, 1942[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան «Condé Nast Publications» առաջատար հրատարակչատան հիմնադիր, որի հայտնի ամսագրերից են՝ «Vanity Fair», «Vogue» և «Thy New Yorker»:
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնդե Մոնտրոզ Նաստը, որն անվանակոչվել է հորեղբոր՝ Կոնդե Բենուայի պատվին, ծնվել է Նյու Յորքում՝ Միջին Արևմուտքից սերված մի ընտանիքում։ Նրա հայրը՝ Ուիլյամ Ֆրեդերիկ Նաստը, եղել է ձեռնարկատեր և գյուտարար, ինչպես նաև որոշ ժամանակ աշխատել է Գերմանիայում՝ ամերիկյան դիվանագիտական ծառայությունում, միևնույն ժամանակ եղել է գերմանական ծագում ունեցող կրոնական հայտնի գործիչ։ Մայրը՝ Էսթեր Բենուան, եղել է ֆրանսիական ծագում ունեցող սենթլուիսցի բանկիր Օգյուստ Լյուի Բենուայի դուստրը, որի ընտանիքը գաղթել էր Կանադա, այնտեղից էլ` Միսսուրի նահանգ։
Ուիլյամ և էսթեր Նաստերը ունեցել են ևս երեք երեխա՝ Լուիս, Էթել և Էստել։
Նաստի մորաքույրը վճարել է նրա ուսման վարձը Ջորջթաունի համալսարանում, որը նա ավարտել է1894 թվականին։ 1897 թվականին նա ստացել է Սենթ Լուիսի Վաշինգտոնի անվան համալսարանի իրավաբանի դիպլոմ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտելուց հետո Նաստը 1898 թվականին իր նախկին համադասարանցու մոտ աշխատանքի է տեղավորվել Coller´s Weekly շաբաթաթերթում որպես գովազդային մենեջեր, որտեղ աշխատել է մինչև 1907 թվականը։ Տասը տարավա ընթացքում գովազդի շնորհիվ նա ավելացրել է հրատարակության եկամուտները հարյուր անգամ։ Նա հրատարակել է գրքեր և «Lippincott's Monthly Magazine» ամսագիրը Ռոբերտ Մաքբրայդի հետ (McBride, Nast & Co.): Այդ ամսագրից հեռանալուց հետո Նաստը գնել է «Vogue»՝ այն ժամանակվա նյույորքյան փոքրիկ հասարակական ամսագիրը, և այն վերածել է նորաձևության մասին ամերիկյան գլխավոր ամսագրի։ Այնուհետև ընկերոջ՝ Ֆրենկ Քրաունինշիլդի հետ նա «Vanty Fair» ամսագիրը վերածել է ընդհանուր թեմաների վերաբերյալ նրբաճաշակ հրատարակությունների։ Այնտեղ տպագրվել են շատ նոր և որակյալ գրողներ, ինչպես նաև ժամանակակից արվեստի վերարտադրումներ։
Վերջիվերջո Նաստը դարձել է մի շարք ամսագրերի, այդ թվում՝ «House & Garden», «Vogue»-ի բրիտանական, ֆրանսիական և արգենտինական տարբերակների, «Jardins des Modes»-ի և «Glamour»-ի (կենդանության օրոք Նաստի ձեռք բերած վերջին ամսագիրը) սեփականատերը։ Երբ ուրիշ հրատարակիչներ պարզապես կենտրոնացել էին ամսագրերի տպաքանակի ավելացման վրա, Նաստը թիրախավորել էր ընթերցողների խմբերին՝ ըստ վերջիններիս եկամուտների չափի և ընդհանուր հետաքրքրությունների։
Մեծ ճգնաժամի տարիներին շատերի նման գրեթե սնանկացած Նաստն ապրել է իր կյանքի վերջին տարիները՝ փորձելով վերադարձնել նախկին կարողությունը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաստն ամուսնացել է երկու անգամ։ Նրա կանայք են եղել՝
- (Ժաննա) Կլարիսա Կուդերը, որը ժառանգել էր« Coudert Brothers» իրավաբանական ընկերությունը և դարձել գեղազարդիչ և զգեստների դիզայներ։ Ամուսնանալով 1902 թվականին, բաժանվելով 1919 թվականին և ամուսնալուծվելով 1925 թվականին՝ նրանք ունեցել են երկու երեխա՝ Չարլզ Կուդեր Նաստին և Նատիկու Նաստին։
- Լեսլի Ֆոսթերը, Թենեսի նահանգապետ Ջորջ Ուայթ Բաքսթերի թոռնուհին, որի հետ նա ամուսնացել է 1928 թվականին, երբ Լեսլին 20 տարեկան էր, իսկ ինքը՝ 55: Լեսլի անունով դստեր լույս աշխարհ գալուց հետո նրանք ամուսնալուծվել են մոտավորապես 1930 թվականին։
1932 թվականից մինչև 1936 թվականը Նաստի կյանքի ուղեկիցն էր «Vanity Fair» ամսագրի խմբագիր Հելեն Բրաուն Նորդեն Լոուրենսոն[3][4]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնդե Նաստը վախճանվել է 1942 թվականին և հուղարկավորվել Նյու Յորք նահանգի Հոութորն տարածաշրջանի «Երկնքի դարպասներ» գերեզմանատանը։ Նրա գերեզմանը գտնվում է 25-րդ հատվածում՝ Բեյբ Ռութի և Բիլլի Մարտինի գերեզմանների կողքին[5][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Kindred Britain
- ↑ Patrick O'Higgins (1975 թ․ հունիսի 30). «Helen Lawrenson's Two Lives: Beer and Champagne, Kiss and Tell». The People. էջ Vol. 3 No. 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Laurie Johnston (1982 թ․ ապրիլի 8). «Helen Lawrenson, 74, wrote about notable affairs». The New York Times.
- ↑ Husband and Wife Reunited: After a Separation of Thirteen Years, They Come Together, The New York Times, October 14, 1890, p. 3
- ↑ Condé Nast Dead; Publisher was 68, The New York Times, September 20, 1942, p. 39
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Конде Наст (անգլ.) в энциклопедии St. James Encyclopedia of Popular Culture
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնդե Նաստ» հոդվածին։ |
|